ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մնում է միայն հայ­րե­նի­քի նկատ­մամբ կա­րո­տը, իսկ կա­րո­տը հայ­րե­նիք չէ. կա­րո­տի հա­մար կյանքդ չես տա»

«Մնում է միայն հայ­րե­նի­քի նկատ­մամբ կա­րո­տը,  իսկ կա­րո­տը հայ­րե­նիք չէ. կա­րո­տի հա­մար կյանքդ չես տա»
21.07.2020 | 15:31

ՍԵՅ­ՐԱՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ «Ին­չու՞ ես տխուր» գր­քի վե­րահ­րա­տա­րա­կու­մը մեծ հե­տաք­րք­րու­թյուն է ա­ռա­ջաց­րել ըն­թեր­ցող­նե­րի շր­ջա­նում։ Սեյ­րան Գրի­գո­րյա­նը հե­ղի­նակ է 5 գր­քի։ Ներ­կա­յումս ամ­բող­ջաց­նում է իր պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն։ Աչ­քի է ըն­կել հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ակ­տիվ գոր­ծու­նեու­թյամբ։ Մաս­նակ­ցել է Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տե­րին՝ «Ա­րա­բո» և «Մուշ» ջո­կատ­նե­րի կազ­մում։ 1990-1995 թթ. ե­ղել է Գե­րա­գույն խոր­հր­դի ան­կախ պատ­գա­մա­վոր։ Ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել դա­տա­կան հա­մա­կար­գի, ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի, զին­ված ու­ժե­րի ա­պա­կու­սակ­ցա­կա­նաց­ման հար­ցում (1990 թ.)։ 88-ի երկ­րա­շար­ժի ժա­մա­նակ հիմ­նել է «Ազ­գա­յին կա­ռույց» ՀԿ-ն և հա­մա­կիր ակ­տի­վիստ­նե­րի ու հա­րյու­րա­վոր կա­մա­վոր­նե­րի հետ օգ­նու­թյան տար­բեր աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­րել ա­ղե­տի գո­տում։ 1989-ին ստեղ­ծել է «Հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան կենտ­րոն»։ 1995-1996 թթ. հա­վա­քած նյու­թերն ամ­բող­ջու­թյամբ տրա­մադ­րել է Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան ինս­տի­տուտ-թան­գա­րա­նին։
Հե­ղի­նա­կել է հրա­պա­րա­կագ­րա­կան նյու­թեր և հե­ռուս­տա­տե­սա­յին հա­ղոր­դա­շա­րեր։ Նրա նա­խա­ձեռ­նու­թյամբ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ե­թեր է հե­ռար­ձակ­վել թմ­րա­մո­լու­թյան մա­սին ա­ռա­ջին հե­ռուս­տա­հա­ղոր­դու­մը։ Ռե­պոր­տաժ­ներ է վա­րել կա­լա­նատ­նե­րից, ա­զա­տազ­րկ­ման վայ­րե­րից։
Սեյ­րան Գրի­գո­րյա­նը մաս­նա­գի­տու­թյամբ ի­րա­վա­բան է։ 2008-ից հիմ­նել և տնօ­րի­նում է «Ա­րա­գո-Ս» փաս­տա­բա­նա­կան ըն­կե­րու­թյու­նը։ Մեր զրույ­ցի ա­ռի­թը նրա «Հա­վերժ ստե­րի եր­կի­րը» գիրքն է։

-«Դժ­վար էր ա­սել՝ այդ օ­րը 1333 թվա­կա­նի փետր­վարն էր, թե 2333 թվա­կա­նի փետր­վա­րը, թե մեկ այլ տար­վա փետր­վա­րը, բայց այդ օ­րը ցուրտ էր, և երկ­րագն­դի վրա լռու­թյու­նից ա­վե­լի լռու­թյուն էր»։ Սա ան­ժա­մա­նա­կու­թյու՞նն է... կրկն­վող օ­րեր, ժա­մա­նակ­ներ, պատ­մու­թյուն­ներ։ Սա­կայն գրում եք նաև՝ վերջն էլ է վեր­ջա­նում։ Գու­ցե վեր­ջա­նա նաև ստի՞ իշ­խա­նու­թյու­նը։
-Մարդ­կանց դա­րեր ի վեր շա­րու­նա­կա­բար ֆիլտ­րում են, ստե­րի­լաց­նում ստե­րով, կեղծ ու ճշ­մար­տան­ման քո­ղարկ­ված գա­ղա­փար­նե­րով, աստ­վա­ծաշն­չա­յին ե­րա­զա­խա­բու­թյամբ և այլ դա­վա­նա­բա­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ, հնար­ված ա­պա­գա­յի ե­րա­զանք­նե­րով, ցի­նիկ պատ­րան­քա­յին, հա­վա­սա­րակ­շռ­ված խոս­տում­նե­րով, խոր­հր­դա­վոր բազ­մի­մաստ դա­տո­ղու­թյուն­նե­րով…, և այդ ա­մենն այն աս­տի­ճան, որ մար­դը չգի­տի թե ինքն ով է, որն է ճիշ­տը և ո­րը՝ սու­տը: Եվ այդ­պես անց­նում է մարդ­կու­թյան ու մար­դու կյան­քը, և մարդ­կու­թյունն ու մար­դը մնում են սե­փա­կան ինք­նաո­չնչաց­ման մեջ։
Մեր թվար­կու­թյու­նից շա՜տ ա­ռաջ ծն­ված հա­զա­րա­վոր ան­բա­րո­յա­կան քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, քա­ղա­քա­կան տե­սա­բան­ներ չեն մե­ռել, ու չհու­սաք, որ կմեռ­նեն, նրանք ան­մահ են: Ինչ­պես դա­րեր ա­ռաջ, նրանք հի­մա էլ շա­րու­նա­կում են մարդ­կանց վզին փա­թա­թել ի­րենց ան­բա­րո­յա­կա­նու­թյուն­նե­րը՝ որ­պես միակ ճշ­մար­տու­թյուն­ներ, և ի հաս­տա­տումն ի­րենց ան­քն­նե­լի ճշ­մար­տու­թյուն­նե­րի՝ հա­զա­րա­վոր մարդ­կանց կա­խում են, սպա­նում, գն­դա­կա­հա­րում, ողջ-ողջ այ­րում, սո­վի մատ­նում, բան­տե­րը նե­տում, նրանց ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը ստո­րաց­նում, նսե­մաց­նում այն աս­տի­ճան, որ հան­կարծ որևէ մե­կի մտ­քով չանց­նի մտա­ծել, թե ին­քը դեռ մարդ է:
-Մաս­նա­գի­տու­թյամբ ի­րա­վա­բան եք, մեծ թվով հրա­պա­րա­կագ­րա­կան նյու­թե­րի, հե­ռուս­տա­տե­սա­յին հա­ղոր­դա­շա­րե­րի, գր­քե­րի հե­ղի­նակ։ Ե­ղել եք ՀՀ Գե­րա­գույն խոր­հր­դի ան­կախ պատ­գա­մա­վոր, ա­զա­տա­մար­տիկ։ Ո՞րն է Ձեզ հա­մար ա­մե­նա­հա­րա­զա­տը նշ­ված­նե­րից՝ ի­րա­վա­բան Սեյ­րան Գրի­գո­րյա՞­նը, գրո՞­ղը, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծի՞­չը, ա­զա­տա­մար­տի՞­կը։
-Այն ա­մե­նը, ին­չը Դուք նշում եք, բո­լորն էլ ինձ հա­րա­զատ են, դրանք մի ամ­բող­ջու­թյուն են, իմ ապ­րա­ծը, և այդ բո­լո­րի հա­վա­քա­կա­նու­թյան մեջ ձևա­վոր­վել է ի՛մ «ես»-ը: Բա­ցի այդ, հա­նուն մեր ան­կա­խու­թյան, 1988-1995 թվա­կան­նե­րին ներգ­րավ­վել եմ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ:
-«Հա­վերժ ստե­րի եր­կի­րը» գիր­քը ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի՞ է վե­րա­բե­րում, թե՞, այ­նուա­մե­նայ­նիվ, բո­լոր ժա­մա­նակ­նե­րի մա­սին է։ Եվ ար­դյո՞ք «հա­վեր­ժը» դա­տավ­ճիռ, վերջ­նա­գիր չէ։
-Գիր­քը վե­րա­բե­րում է ինչ­պես կոնկ­րետ ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րի, այն­պես էլ ընդ­հան­րա­պես տար­բեր ժա­մա­նակ­նե­րի, և, ի­հար­կե, ոչ միայն այն երկ­րին, որ­տեղ ապ­րում ենք: Հա­վեր­ժու­թյու­նը դա­տավ­ճիռ է, վերջ­նա­գիր բո­լո­րիս հա­մար, և նրա­նից անհ­նար է խու­սա­փել:
-Ի՞նչ կա­րող է ա­սել այն այ­սօր­վա ըն­թեր­ցո­ղին։
-Ոչ մի գիրք այ­սօր կամ վա­ղը չու­նի, այն միշտ մարդ­կանց հետ պետք է ապ­րի, ե­թե, ի­հար­կե, չի գր­վել կոնկ­րետ ժա­մա­նա­կի կամ ա­ռի­թի հա­մար: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին գրող­նե­րին պար­զա­պես ստի­պում էին, որ գո­վեր­գեն, փա­ռա­բա­նեն խոր­հր­դա­յին կար­գե­րը, սո­ցիա­լիս­տա­կան և մարք­սիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, հա­կա­ռակ պա­րա­գա­յում գրո­ղը պար­զա­պես դա­տա­պարտ­ված էր դառ­նա­լու ժո­ղովր­դի թշ­նա­մի, դրա­նից բխող բո­լոր հետևան­քնե­րով:
-Ին­չի՞ց է ծն­վում գրա­կան գոր­ծը՝ սի­րու՞ց, զայ­րույ­թի՞ց, հու­սա­հա­տու­թյու­նի՞ց, մտ­քե­րի խտա­ցու­մի՞ց, տիե­զե­րա­կան ազ­դակ­նե­րի՞ց։
-Ստեղ­ծա­գոր­ծո­ղի մեջ գա­ղա­փա­րը, գրա­կան գոր­ծը ծն­վում է ի­րե­նից ան­կախ, ի­րե­նից շա՜տ հե­ռու և հենց իր մեջ: Դա տա­ռա­պանք է, հա­վատք, սեր, խաբ­կանք, հու­սա­հա­տու­թյուն, տիե­զե­րա­կան շունչ, սեր, ինք­նաս­պա­նու­թյան մղում, ապ­րե­լու կամք, չա­րու­թյուն ու բա­րու­թյուն, պայ­քար, հույս, և այն ա­մե­նը, ին­չը ու­նի մար­դը: Ընդ­հան­րա­պես իմ նա­խընտ­րա­ծը գրա­կա­նու­թյունն է, դա իմ էու­թյունն է, Բարձ­րյա­լի կող­մից տր­ված նվե­րը: Բայց ստիպ­ված եմ ժա­մա­նա­կիս ա­ռյու­ծի բա­ժի­նը հատ­կաց­նել մաս­նա­գի­տա­կան հար­ցե­րին, քան­զի կյանքն իր պա­հանջ­ներն է դնում, ու չես կա­րող խու­սա­փել դրա­նից:
Շատ եմ սի­րում կյան­քը, սի­րում եմ բնու­թյու­նը, նա ան­սահ­ման հրաշք է:
-«Հա­վերժ ստե­րի եր­կի­րը» քա­ղա­քա­կա՞ն գիրք է։
-«Հա­վերժ ստե­րի եր­կի­րը» իր մեջ ու­նի քա­ղա­քա­կան լուրջ հա­վակ­նու­թյուն­ներ, հիմ­նա­րար ուղ­ղու­թյուն­նե­րից է ան­կա­խու­թյան գա­ղա­փա­րը, ո­րը եր­բեմն-եր­բեմն հո­շո­տում են՝ օ­տա­րա­սի­րու­թյուն­նե­րով, օ­տա­րա­գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­նե­րով, օ­տա­րա­մո­լու­թյուն­նե­րով, և այդ­պես հե­ռաց­նում են մեզ մե­զա­նից, իսկ այդ ժա­մա­նակ մեր մեջ պար­զա­պես դա­տար­կու­թյուն է մնում: Շատ ենք ան­ցել այդ ա­մե­նի մի­ջով և ան­կեղծ ա­սած չենք ձեր­բա­զատ­վել օ­տա­րա­մո­լու­թյու­նու­նից, այն շատ ա­մուր է մեր մեջ նս­տած:
-Գրում եք՝ այն ազ­գը որ գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն չու­նի, ինքն իր հան­դեպ նույն­քան վտան­գա­վոր է, որ­քան ա­րյու­նար­բու թշ­նա­մին։ Այս հա­մա­տեքս­տում՝ մեր պայ­քա­րը պետք է լի­նի ա­վե­լի շատ ներ­սի՞, թե՞ դր­սի թշ­նա­մու դեմ։
-Մեր ազ­գի հա­մար միակ ի­րա­կան ուղ­ղու­թյու­նը սե­փա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը ա­պա­վի­նելն է: Ցա­վոք, բո­լոր ջան­քերս այդ ուղ­ղու­թյամբ ցան­կա­լի ար­դյունք­ներ չտ­վե­ցին, այն դեպ­քում, որ ներ­կա­յաց­րել եմ ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րը: Քա­ղա­քա­կան ու­ժե­րը և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներն այդ­պես էլ չցան­կա­ցան կամ չըմ­բռ­նե­ցին այդ ա­մե­նը:
Ինքս բա­վա­րար ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ներ չու­նեմ, որ ձեռ­նար­կեմ այդ շատ կարևո­րա­գույն ու բարդ աշ­խա­տան­քը: Ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կա­յաց­ման հա­մար բա­վա­կա­նին մեծ աշ­խա­տանք պետք է տար­վի, մարդ­կա­յին ու ֆի­նան­սա­կան ռե­սուր­սներ են անհ­րա­ժեշտ:
Ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն ըն­դա­մե­նը Հա­յաս­տա­նը չէ, այն նե­րա­ռում է հա­մայն հա­յու­թյա­նը: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում պար­զա­պես չի կա­յա­նա:
Ա­ռանց ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան մենք թույլ ենք, ան­պաշտ­պան, և ազ­գա­յին մտա­վոր ու ֆի­զի­կա­կան է­ներ­գա­դաշ­տը միշտ էլ վտանգ­ված կլի­նի: Ինչ­պես դա­րեր ա­ռաջ, այն­պես էլ այ­սօր ցան­կա­ցել են և ցան­կա­նում են մեզ կտ­րել մեր է­ներ­գա­դաշ­տից: Այդ դեպ­քում պար­զա­պես այ­լոց զո­հա­սե­ղան­նե­րի հա­մար կմ­նանք որ­պես զոհ: Ազ­գը, ե­թե գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն չու­նի, ինքն իր հան­դեպ նույն­քան վտան­գա­վոր է, որ­քան ա­րյու­նար­բու թնա­մին: Ի­րա­կա­նում մեր ազ­գի ա­մե­նա­մեծ պաշտ­պա­նու­թյու­նը ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն ու­նե­նալն է, ա­ռանց դրա մեր ող­բեր­գու­թյուն­նե­րը կրկն­վե­լու են: Պայ­քա­րը ե­ղել ու լի­նե­լու է ինչ­պես ներ­սի, այն­պես էլ ար­տա­քին թնա­մու դեմ: Եր­կուսն էլ շատ վտան­գա­վոր են:
-«Ոչ ոք չգի­տի, թե եր­կինքն ին­չու է կա­պույտ, ծա­ռե­րը՝ կա­նաչ, երկ­րա­գուն­դը՝ կլոր, տիե­զեր­քը՝ ան­ծայր, և ին­չու է կյան­քը գո­յու­թյուն։ Ոչ ոք չգի­տի, թե ինչ­պի­սին կլի­ներ ա­մեն ինչ, ե­թե մար­դը չլի­ներ այն­պի­սին, ինչ­պի­սին որ կա»։ «Աշ­խար­հը, կյան­քը զու­գորդ­վում է մար­դու հետ, աշ­խար­հի ձևը ո­րո­շում է մար­դու ինչ­պի­սին լի­նե­լը, հա­վեր­ժու­թյու­նը ձանձ­րա­նում է ա­ռանց մար­դու»։ Այս բա­նաձևում­նե­րը ձեր գր­քից եմ վերց­րել, բայց նաև ա­սում եք, որ եր­բեմն թվում է, թե մարդն ա­վե­լի չար է, քան չար­քը, և այդ ժա­մա­նակ հնա­րա­վոր չէ պար­զել՝ մար­դու՞ց է ծն­վել չար­քը, թե՞ չար­քից մար­դը։ Ինչ­պե՞ս գլուխ հա­նենք ինք­ներս մեզ­նից: Աշ­խար­հին պե՞տք է մար­դը (մարդ­կու­թյու­նը), թե՞ ոչ։
-Ա­ռանց մար­դու ի­մաս­տազ­րկ­վում է ա­մեն ինչ, նույ­նիսկ Աստ­ված: Աստ­ծու ին­չի՞ն է պետք այդ ա­մե­նը, ե­թե չկա մե­կը, ով ի­րեն հա­վա­տա, եր­կր­պա­գի, նվիր­վի ի­րեն, և ա­ռանց այդ ա­մե­նի ո՞վ է Աստ­ված: Ա­ռանց մար­դու հա­վատ­քի նա ան­գամ կա­րող է որ­բա­նալ: Ա­ռանց տիե­զե­րա­կան ի­մաս­տու­թյան, ա­ռանց ան­կողմ­նա­յի­նից ստաց­վող ին­ֆոր­մա­ցիա­յի, ա­ռանց ան­կողմ­նա­յի­նի հետ ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի հա­ղոր­դակց­վե­լու, դժ­վար է ա­սել, թե մարդն ով կդառ­նա, և ինչ­պի­սին կլի­նի կյան­քը:
Ե­թե հնա­րա­վոր լի­ներ մար­դու մի­ջից հա­նել նրա ա­մե­նա­խոր տե­ղում ծվա­րած չա­ր­քը, մար­դը կլի­ներ շատ ա­վե­լի եր­ջա­նիկ, բայց այդ դեպ­քում ո՞վ կլի­ներ մար­դը, ո՞վ: Ե­թե չլի­ներ մար­դը, չէր լի­նի նաև չար­քը, ե­թե չլի­ներ չար­քը, չէր լի­նի նաև մար­դը: Դրանք մի ամ­բող­ջա­կան գո­յու­թյուն են: Կար­ծում եմ՝ ե­թե մար­դու մի­ջից հա­նեն չար­քին, նա պար­զա­պես կցա­մա­քի, կչո­րա­նա: Հար­կա­վոր է հաս­կա­նալ՝ ինչ­պես ան­ցյա­լը, ներ­կան և ա­պա­գան մի ամ­բող­ջու­թյուն են: Ա­ռանց մե­կը մյու­սի պար­զա­պես կլի­նի տո­րի­չե­լյան դա­տար­կու­թյուն:
-Դուք գրում եք, որ ժո­ղովր­դի ա­ռա­ջին թշ­նա­մին իշ­խա­նու­թյունն է, հե­տո հա­վե­լում, որ ժո­ղո­վուրդն էլ մեղք ու­նի, որ հան­դուր­ժում է սրանց. հար­մար­վո­ղա­կա­նու­թյունն ու հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը նրա մե­ծա­գույն սխալն են։ Բայց չէ՞ որ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ցույ­ցեր են լի­նում, ըն­դվ­զում, «թա­վիշ»... Ի՞նչ է դա, ի՞նչ է տա­լիս կամ ի՞նչ տվեց մեզ «չհան­դուր­ժե­լը»։
-Ա­յո, ժո­ղո­վուրդն է բե­րում իշ­խա­նու­թյա­նը և հա­ջորդ պա­հին սկ­սում պայ­քա­րել նրա դեմ: Ժո­ղո­վուր­դը նախ վա­ճա­ռում է ի­րեն, իշ­խա­նա­վոր­նե­րը գնում են այն և «հա­նուն ժո­ղովր­դի» թա­լա­նում նրան: Դա ինչ-որ նո­րու­թյուն չէ: Իսկ այդ դեպ­քում ո՞վ է մե­ղա­վոր, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին, ի­րեն վա­ճա­ռո­ղը, և ինչ­պես գր­քում է աս­վում՝ ժո­ղո­վուր­դը հե­տո բո­ղո­քում է, որ ի­րեն շան տեղ չեն դնում: Ի­րա­կա­նում հենց շան տեղ են դնում, ուղ­ղա­կի ժո­ղո­վուր­դը դա սխալ է հաս­կա­նում: Ինչ վե­րա­բե­րում է եր­բեմն-եր­բեմն ըն­բոս­տա­նա­լուն, ա­պա դա բնա­կան է, համ­բե­րու­թյան բա­ժակն է լց­վում: Բայց հե­տո ա­մեն բան վե­րա­դառ­նում է իր նախ­կին տես­քին, և կյանքն այդ­պես շա­րու­նակ­վում է մինչև հա­ջորդ ըն­դվ­զու­մը:
-Հենց դա էլ ստի իշ­խա­նու­թյու՞նն է...
-Սու­տը և ստա­բա­նու­թյու­նը իշ­խա­նու­թյան պահ­պան­ման կարևո­րա­գույն և հիմ­նա­րար հե­նա­րանն են, պաշ­տա­մուն­քը, չգր­ված կրո­նը, եր­կա­թյա գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ապ­րե­լա­կեր­պը, գո­յու­թյան պահ­պան­ման ան­փո­խա­րի­նե­լի, կարևո­րա­գույն մի­ջո­ցը, ռազ­մա­վա­րու­թյու­նը, մար­տա­վա­րու­թյու­նը, հա­վատ­քից ա­վե­լի ու­ժեղ հա­վատ­քը և այլն։ Ստի իշ­խա­նու­թյան մա­սին կա­րե­լի է գրել ու գրել, այն ոչ սկիզբ ու­նի, ոչ վերջ, դա մարդ­կու­թյան ան­բա­ժա­նե­լի մասն է: Ե­թե մարդ­կու­թյան հա­մար այդ­քան կարևոր չլի­ներ սու­տը, այն վա­ղուց ին­քաոչն­չաց­ված կլի­ներ: Սա­կայն դա­րեր ի վեր այն կա­տա­րե­լա­գործ­վում է, նոր ո­րակ­ներ ու կեր­պա­րանք­ներ ստա­նում: Իսկ ճշ­մար­տու­թյու­նը հի­շում են, քան­զի այն ըն­դա­մե­նը պետք է, դա էլ քիչ չէ, հո որ­պես ան­պետ­քու­թյուն դեն չե՞ն գցե­լու:
-Երբ պայ­քա­րում են իշ­խա­նու­թյան դեմ, ստի դե՞մ են պայ­քա­րում, թե՞ ի­րենք ի­րենց դեմ։
-Մարդն ա­նընդ­հատ պայ­քա­րի մեջ է՝ ինքն իր հետ, հե­տո իր դեմ, դար­ձյալ ինքն իր հետ, շր­ջա­պա­տի, իր երկ­րի, մարդ­կու­թյան, տիե­զեր­քի, ան­սահ­մա­նու­թյան, վե­ջա­պես Աստ­ծու հետ, դա է մար­դու էու­թյու­նը, դա է մար­դը: Երբ կռիվն ա­վարտ­վում է, մար­դը հա­մոզ­վում է, որ ին­քը պար­զա­պես գո­յու­թյուն չու­նի, մի դա­տա­րկ տեղ է, բայց ար­դեն ուշ է լի­նում, քան­զի նա այլևս չկա, պար­զա­պես ինք­նաոչն­չաց­վել է, բայց այդ մա­սին ի­մա­նում է շա՜տ հե­տո, այն աշ­խար­հում:
-«Մար­դը, որ ա­րյուն է տվել հայ­րեն­քիի հա­մար, մտա­ծում է հայ­րե­նի­քից փախ­չե­լու մա­սին»։ Դուք տար­բեր օ­րի­նակ­ներ եք մատ­նան­շում գր­քում։ Հի­մա հարց՝ ան­հայ­րե­նիք եր­կն­քի տակ ապ­րե՞լն է բարդ, թե՞ սե­փա­կան հայ­րե­նի­քում քեզ ան­հայ­րե­նիք զգա­լը։ Ի վեր­ջո, մար­դիկ, մա­նա­վանդ նրանք, որ մութ ու ցուրտ, պա­տե­րազմ էին տե­սել, գաղ­թե­ցին դժ­վա­րու­թյուն­նե­րի՞ ե­րե­սից, թե՞ ա­նար­դա­րու­թյան։
-Ան­հայ­րենք ապ­րե­լը մե՜ծ ող­բեր­գու­թյուն է, ան­կախ նրա­նից թե այդ մարդն ով է: Ա­ռա­վել ևս այն մար­դու հա­մար, ով պատ­րաստ է կյան­քը հայ­րե­նի­քին նվի­րե­լու: Մարդն ար­ժա­նի է, որ ար­ժա­նա­պա­տիվ ապ­րի: Իսկ այն պա­հից, երբ մար­դը կորց­նում է ար­ժա­նա­պա­տիվ ապ­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը կամ հույ­սը, վհատ­վում է այն աս­տի­ճան, որ հայ­րե­նի­քը սկ­սում է քիչ-քիչ օ­տա­րա­նալ, և մնում է միայն հայ­րե­նի­քի նկատ­մամբ կա­րո­տը, իսկ կա­րո­տը հայ­րե­նիք չէ: Կա­րո­տի հա­մար կյանքդ չես տա: Մար­դիկ ի­րա­կա­նում մի շարք պայ­ման­նե­րից ար­տա­գաղ­թե­ցին, այդ թվում՝ դժ­վա­րու­թյուն­նե­րից, ա­նար­դա­րու­թյուն­նե­րից, հու­սա­հա­տու­թյու­նից, վաղ­վա նկատ­մամբ ան­հե­ռան­կա­րու­թյու­նից:
Հայ­րե­նի­քը լքել են նաև շատ ա­զա­տա­մար­տիկ­ներ, ով­քեր հա­րյու­րա­վոր ան­գամ­ներ մահ­վան աչ­քե­րին են նա­յել, ան­ցել են ա­մե­նա­դա­ժան փոր­ձու­թյուն­նե­րով։ Դա ազ­գա­յին դժ­բախ­տու­թյուն է, մեր դժ­բախ­տու­թյու­նը: Շատ ա­զա­տա­մար­տիկ­ներ այ­սօր էլ ապ­րում են ծայ­րա­հեղ ծանր պայ­ման­նե­րում, մո­ռա­ցու­թյան մատն­ված, կա­րե­լի է ա­սել, ար­հա­մարհ­ված։ Սա­կայն նրանք ո­ղոր­մու­թյուն չեն մու­րում: Նրանք ար­ժա­նա­պատ­վո­րեն են տա­նում ի­րենց «պա­տի­ժը»: Փա՜ռք ու պա­տիվ մո­ռա­ցու­թյան մատն­ված այդ նվի­րյալ­նե­րին, ո­րոն­ցից ա­մեն մե­կը գու­ցե ար­ժա­նի է ազ­գա­յին հե­րո­սի պատ­վին:
-«Ե­կավ եր­կար սպաս­ված բաղ­ձա­լի ան­կա­խու­թյու­նը, և սկս­վե­ցին «ժա­մա­նա­կա­վոր» դժ­վա­րու­թյուն­նե­րը։ Այդ ան­կա­խու­թյան հա­մար հա­զա­րա­վոր մար­դիկ վճա­րե­ցին, որ դառ­նան սե­փա­կան երկ­րի ստ­րու­կը»։ Ին­չու՞ ա­զա­տու­թյու­նը դար­ձավ հա­րա­բե­րա­կան, չա­կերտ­նե­րում, ստաց­վում է՝ ստր­կու­թյու­նը ընտ­րու­թյու՞ն է։
-Ցան­կա­ցած երկ­րում, այդ թվում՝ սե­փա­կան երկ­րում, ե­թե մարդն ա­զատ չէ, ան­վե­րա­պա­հո­րեն ստա­նում է ստ­րու­կի կար­գա­վի­ճակ: Ստր­կու­թյու­նը միայն շղ­թայ­ված մար­դը չէ, ստր­կու­թյու­նը սկս­վում է նախ ա­մեն մար­դու մի­ջից, հե­տո դառ­նում ապ­րե­լա­կերպ, փի­լի­սո­փա­յու­թյուն, ան­գամ գա­ղա­փար։ Դա ար­դեն ին­քաս­տր­կա­ցումն է, ին­չին ձգ­տում են հաս­նել իշ­խա­նու­թյուն­նե­րը: Դրան հաս­նե­լուց հե­տո իշ­խա­նու­թյուն­ներն ա­մեն ինչ ա­նում են, որ ստր­կու­թյա­նը հար­մար­ված հա­սա­րա­կու­թյու­նը դա հա­մա­րի լա­վա­գույն ապ­րե­լա­կեր­պը, հա­մա­րի իր եր­ջան­կու­թյան ձևե­րից մե­կը: Այդ­պես կա­յա­նում է ստր­կու­թյան եր­ջան­կու­թյան բա­նաձևը: Մի քա­նի տող իմ գր­քից. «Խո՜ր ու մութ ձո­րե­րում շա՜տ ժո­ղո­վուրդ­ներ ի­րենց չու­նե­ցած ար­դա­րու­թյունն էին փնտ­րում՝ նրանք շատ քաղ­ցած էին, և նրանց հաց տվող չկար:
Ձո­րի վերևում կուշտ մարդ­կու­թյու­նը ճա­ռեր էր ա­սում սո­վյալ­նե­րին փր­կե­լու մա­սին, բայց ներքևի ժո­ղո­վուրդ­նե­րը չէին լսում… շատ էին սո­ված, միայն ու­տե­լու մա­սին էին ե­րա­զում»:
Սա մի հատ­ված է մարդ­կու­թյան պատ­մու­թյու­նից...
Մարդ­կու­թյու­նը լր­ջա­գույնս զբաղ­ված է իր ին­քաոչն­չաց­մա­նը հաս­նե­լու հար­ցե­րով, և ժա­մա­նակ չու­նի զբաղ­վե­լու սե­փա­կան փր­կու­թյան խն­դիր­նե­րով:
-«Ման­կու­թյուն» ման­րա­պա­տու­մով եք ա­վարտ­ում գիր­քը: Ին­չու՞։
-Կարճ էք­սպ­րոմ­տով ներ­կա­յաց­րել եմ վայր­կյան­ներ տևող կյան­քը:
-«Արևը կյան­քի աղ­բյուրն է, բայց այն եր­բեմն այն­քան դա­ժան է, որ իր ճա­նա­պար­հին այ­րում է կյան­քի ա­մեն մաս­նիկ» («Դա ոչ երկ­րի վրա էր, ոչ եր­կն­քում») ։ Այս տո­ղե­րը շատ եմ հա­վա­նել։
-Ձեր հա­վա­նած տո­ղե­րը բազ­մի­մաստ են, այդ տո­ղե­րում այն­քա՜ն շատ բան կա թաքն­ված, ինչ­պես նաև այս գր­քում։ Հար­կա­վոր է պար­զա­պես գտ­նել այդ ա­մե­նը:


Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 11011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ