Գրադարանների վերաբացման աշխատանքային մոդելներ
26.05.2020 | 01:05
Գրադարանները սպասում են աշխատանքները վերսկսելու իրենց հերթին: Մեկուսացման թեժ օրերին գրադարանների աշխատակիցները ընթերցողի հետ կապը չկորցնելու և մարդկանց պարտադրված պարապուրդը փոքր-ինչ թեթևացնելու համար ներկայացան տարաբնույթ առցանց նախագծերով: Մշակութային շատ հաստատություններ վերսկսել են աշխատանքը` հնարավորինս փորձելով պահպանել անվտանգության կանոնները: Նկատելի է նաև գրադարանների գործունեության անհրաժեշտությունը:
ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ ՆԱԶԻԿ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԸ ընթերցողներին, գործընկերներին և գրադարանային գործի նվիրյալներին հորդորում է պարետատնից գրադարանների աշխատանքները վերսկսելու թույլտվություն ստանալուց հետո ապահովել սահմանված անվտանգության կանոնները` տարածք, գրադարանի աշխատակիցների, այցելուների, ընթերցողների, վերադարձվող գրքերի համար կարանտինային պայմանների` առանձնացված տարածք, 5-օրյա ժամանակահատված, պարտադիր մատնանշում` գրքի վերադարձի օրվա և ժամի վերաբերյալ:
«Իրատեսի» հետ զրույցում Նազիկ Հովասափյանն ասաց, որ ուսումնասիրել է գրադարանների աշխատանքների վերսկսման միջազգային փորձն ու առաջարկները: Իմանալով հայաստանյան գրադարանների պայմաններն ու հնարավորությունները` կարծում է, որ մեզանում կգործեն հետևյալ երեք մոդելները:
Այսպես կոչված կիսահեռավար մոդելը ենթադրում է գրադարանավարի և ընթերցողների հետ կապ էլեկտրոնային փոստի միջոցով: Երկրորդ տարբերակը բացօթյա սպասարկման կետերի ստեղծումն է` մինչև 3-5 ընթերցասեղաններով, ապահովելով սոցիալական հեռավորությունը կամ գրադարանի հարակից բակային հատվածներում ստեղծելով տացքակետ: Երրորդ մոդելը` մինի ընթերցասրահը, ենթադրում է ընթերցասրահների վերաձևավորում` պահպանելով մինչև 2 մետր հեռավորությունը, անհատական պաշտպանության միջոցների ապահովմամբ: Ընթերցասրահի այցելուները նախապես պետք է նշեն օրը, ժամը և աշխատանքի տևողությունը:
Գրադարանները, հաշվի առնելով իրենց տարածքային և աշխատանքային պայմանները, կարող են ընտրել առաջարկվող երեք տարբերակներից որևէ մեկը. փակ տարածքի հետ կապված կանոնները կսահմանի պարետը, մնացած ձևերը մասնագետները կորոշեն: Առաջարկվող մոդելներից կարող են օգտվել ոչ միայն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող, այլ նաև համայնքային կամ գերատեսչական բոլոր գրադարանները, որոնք կունենան բավարար աշխատանքային ռեսուրսներ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ