ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գվար­դիա­կան­նե­րը չեն նա­հան­ջում

Գվար­դիա­կան­նե­րը չեն նա­հան­ջում
15.05.2020 | 00:08
Երբ Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի ա­վար­տից ա­միս­ներ անց` 1945 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին ՊԵՐՃ ՍՈՂՈ­ՅԱ­ՆԸ հաղ­թա­նա­կած վե­րա­դար­ձավ հայ­րե­նի օ­ջախ Շի­րա­կի մար­զի Ար­թի­կի շր­ջա­նի Հայ­րե­նյաց գյուղ, փոք­րիկ­նե­րը ո­տա­բո­բիկ, ձյան հաստ շեր­տի վրա­յով քայ­լե­լով, հա­սել էին գյու­ղի ծայ­րը նրան դի­մա­վո­րե­լու։ Մինչև կյան­քի վեր­ջին օ­րը սր­տա­ռուչ այս տե­սա­րա­նը չջնջ­վեց պա­տե­րազ­մի վե­տե­րան Պերճ Թադևո­սի Սո­ղո­յա­նի հի­շո­ղու­թյու­նից։
Ծն­վել է 1925 թվա­կա­նի մար­տի 15-ին, ՀՀ Շի­րա­կի մար­զի Հայ­րե­նյաց գյու­ղում։ Ա­վար­տել է հայ­րե­նի գյու­ղի 7-ա­մյա դպ­րո­ցը, ու­սու­մը շա­րու­նա­կել Լե­նի­նա­կա­նի ման­կա­վար­ժա­կան ու­սում­նա­րա­նում։ Հայ­րե­նի գյու­ղի դպ­րո­ցում հա­յոց լե­զու էր դա­սա­վան­դում, երբ սկս­վեց Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մը, և նա գրի­չը փո­խա­րի­նեց զեն­քով։ Թիֆ­լի­սի կրտ­սեր հրամ­կազ­մի դպ­րո­ցում սո­վո­րե­լուց հե­տո կա­մա­վոր մեկ­նում է ռազ­մա­ճա­կատ, մաս­նակ­ցում ՈՒկ­րաի­նա­յի, Բե­լա­ռու­սի, Քյո­նիգս­բեր­գի, Մերձ­բալ­թյան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ա­զա­տագր­ման հա­մար մղ­վող մար­տե­րին։ Եր­կու ան­գամ վի­րա­վոր­վել է, սա­կայն ա­պա­քին­վե­լուց հե­տո կր­կին մեկ­նել ռազ­մա­ճա­կատ։ Հա­սել է մինչև Բեռ­լին։
Պա­տե­րազ­մից հե­տո Պերճ Սո­ղո­յա­նը նախ սո­վո­րում է Երևա­նի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տում, դառ­նում է Ար­թի­կի շրջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար, այ­նու­հետև ու­սու­մը շա­րու­նա­կում Մոսկ­վա­յի պե­տանվ­տան­գու­թյան կո­մի­տեի բարձ­րա­գույն դպ­րո­ցում, որն ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տան­քի է անց­նում պե­տանվ­տան­գու­թյան հա­մա­կար­գում։ 1955 թվա­կա­նին պե­տանվ­տան­գու­թյան մա­յոր Պերճ Սո­ղո­յա­նը նշա­նակ­վում է Կի­րո­վա­կան քա­ղա­քի ներ­քին գոր­ծե­րի բաժ­նի պետ։ Պաշ­տո­նա­վա­րում է 12 տա­րի։ 1967-1972 թթ. Երևա­նի 26 կո­մի­սար­նե­րի շր­ջա­նի, 1972-1985 թթ. Ա­րա­րա­տի շր­ջա­նի ներ­քին գոր­ծե­րի բաժ­նի պետն էր։ Նա ե­ղել է լե­գեն­դար մար­շալ Հով­հան­նես Բաղ­րա­մյա­նի զին­վո­րը։ Ցու­ցա­բե­րած բա­ցա­ռիկ խի­զա­խու­թյան հա­մար Սո­ղո­յա­նը ար­ժա­նա­ցել է բազ­մա­թիվ մե­դալ­նե­րի, շքան­շան­նե­րի, պե­տա­կան պարգևնե­րի, «Քյո­նիգս­բեր­գի գրավ­ման», «Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի», «Փառ­քի» շքան­շան­նե­րի, «Ա­րիու­թյան», «Մար­տա­կան ծա­ռա­յու­թյան» մե­դալ­նե­րի։ Բա­նա­կում, ոս­տի­կա­նու­թյու­նում, պե­տանվ­տան­գու­թյան հա­մա­կար­գում նրա ծա­ռա­յու­թյան տա­րի­ներն անց­նում են չորս տաս­նյա­կից։ Երկ­րա­յին կյան­քից հե­ռա­ցել է 2014 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 22-ին` Երևա­նում, հու­ղար­կա­վոր­վել ծնն­դա­վայ­րի` Հայ­րե­նյա­ցի գե­րեզ­մա­նա­տա­նը։ Ծնն­դյան 90-ա­մյա­կի օ­րը Վա­նա­ձո­րում` Հայ­քի հրա­պա­րա­կում, Խո­րե­նա­ցու փո­ղո­ցում գտն­վող այն շեն­քում որ­տեղ եր­կար տա­րի­ներ ապ­րել է Պերճ Սո­ղո­յա­նը, տե­ղադր­վել է հու­շա­տախ­տակ։ Նա շատ բա­րի, կա­մե­ցող, բո­լո­րին օգ­նու­թյան հաս­նող անձ­նա­վո­րու­թյուն էր։ Այս տա­րին հո­բե­լյա­նա­կան է, քա­նի որ լրա­ցավ մեծ հա­յի ծնն­դյան հո­բե­լյա­նա­կան 95-ա­մյա­կը, իսկ Հաղ­թա­նա­կի` 75-ա­մյա­կը։
Վե­տե­րա­նի հա­մար թանկ են հատ­կա­պես մար­շալ Բաղ­րա­մյա­նի հետ կապ­ված հու­շե­րը։ Մեծ Հայ­րե­նա­կա­նի տա­րի­նե­րին Մերձ­բալ­թյան ռազ­մա­ճա­կա­տում, ո­րի հրա­մա­նա­տարն էր այն ժա­մա­նակ բա­նա­կի գե­նե­րալ Հով­հան­նես Բաղ­րա­մյա­նը, Սո­ղո­յա­նին բախտ է վի­ճակ­վել հան­դի­պե­լու լե­գեն­դար զո­րահ­րա­մա­տա­րին, լու­սան­կար­վե­լու նրա հետ։ «Մի ան­գամ Բաղ­րա­մյա­նը «Կու­կու­րուզ­նի­կով» ժա­մա­նեց շտաբ, իսկ ես հեր­թա­պահ էի։ 1945-ի ապ­րիլն էր, և ես ա­ռա­ջին ան­գամ տե­սա Բաղ­րա­մյա­նին։ Նա շատ ազ­դե­ցիկ ե­լույթ ու­նե­ցավ, և իմ գլ­խում տպա­վոր­վեց նրա ա­սած մի նա­խա­դա­սու­թյու­նը «Գվար­դիա­կան­նե­րը եր­բեք չպետք է նա­հան­ջեն»։ Երկ­րորդ ան­գամ Բաղ­րա­մյա­նին հան­դի­պե­ցի պա­տե­րազ­մից հե­տո` Կի­րո­վա­կա­նում։ Նա պետք է ըն­տր­վեր Գե­րա­գույն խոր­հր­դի ան­դամ։ Ե­կավ, մաս­նակ­ցեց Մյաս­նի­կյա­նի ար­ձա­նի բաց­մա­նը, այդ­տեղ էլ ա­ռա­ջին քար­տու­ղա­րը Բաղ­րա­մյա­նին ա­սաց, որ ես նրա զին­վորն եմ ե­ղել։ Ես մո­տե­ցա, կրկ­նե­ցի խոս­քե­րը, որ ընդ­միշտ ու­ղե­ղիս մեջ էին դաջ­վել, նա հուզ­վեց, փա­թաթ­վեց ինձ։ Այ­նու­հետև, երբ գա­լիս էր, միշտ հան­դի­պում էինք»,- պատ­մել է Սո­ղո­յա­նը։
Վաս­տա­կա­շատ, սկզ­բուն­քա­յին սպա­յի, մեծ հա­յի պայ­ծառ հի­շա­տա­կը միշտ վառ է նրան ճա­նա­չող­նե­րի, ըն­կեր­նե­րի, հա­րա­զատ­նե­րի սր­տե­րում։
ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Լրագ­րող, Շի­րա­կի մարզ, գյուղ Հայ­րե­նյաց
Դիտվել է՝ 4585

Մեկնաբանություններ