ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սկզ­բուն­քա­յին քա­ղա­քա­ցի ու մարդ դաս­տիա­րա­կող ման­կա­վարժ­նե­րի պա­կասն ի­րա­կան վտանգ է մեզ հա­մար

Սկզ­բուն­քա­յին քա­ղա­քա­ցի ու մարդ դաս­տիա­րա­կող ման­կա­վարժ­նե­րի պա­կասն ի­րա­կան վտանգ է մեզ հա­մար
15.05.2020 | 00:40
2018-ին քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րը հե­ղա­փո­խու­թյուն ան­վա­նող մե­րօ­րյա իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­ճե­լի է լսել քծ­նող ու շո­ղո­քոր­թող ման­կա­վարժ­նե­րի դի­ֆի­րամբ­նե­րը՝ ուղղ­ված «անս­խա­լա­կան» կա­ռա­վա­րիչ­նե­րին: Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի «խաթ­րին» կպ­չող­նե­րին ոչն­չաց­նե­լու ու մոր­թե­լու պատ­րաս­տա­կամ դպ­րո­ցի փոխտ­նօ­րենն այ­սօր շա­րու­նա­կում է պաշ­տո­նա­վա­րել: Թեև հի­մա դպ­րոց չի մտ­նում, բայց սեպ­տեմ­բե­րին խրոխտ կեց­ված­քով մա­տաղ սերն­դին կփո­խան­ցի քծ­նող քա­ղա­քա­ցի լի­նե­լու ու «ժո­ղովր­դի հո­րը» եր­բեք թթու խոսք չա­սե­լու ար­վես­տը: Մարզ­պե­տա­րա­նում նրան ըն­դա­մե­նը «նկա­տո­ղու­թյուն են տվել», ըստ երևույ­թին այն բա­նի հա­մար, որ խոս­քից գոր­ծի չի ան­ցել: Դպ­րո­ցի փոխտ­նօ­րե­նի գծի շա­րու­նա­կողն է Երևա­նի ման­կա­պար­տեզ­նե­րից մե­կի տնօ­րե­նը, որ կար­ծում է՝ «չա­փա­լա­խը ին­ֆոր­մա­ցիա­յի փո­խանց­ման ա­վան­դա­կան մե­թոդ­նե­րից է»: Նա այդ հա­մոզ­մանն է հան­գել՝ տես­նե­լով «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Սա­սուն Մի­քա­յե­լյա­նի հար­վա­ծը «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյա­նին: Ման­կա­հա­սակ ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյամբ զբաղ­վող տի­կի­նը նույն­պես, որ բռ­նու­թյան ուղ­ղա­կի քա­րոզ է ի­րա­կա­նաց­րել, ինչ է թե իշ­խա­նու­թյուն­նե­րը գնա­հա­տեն իր խիստ նվիր­վա­ծու­թյու­նը, կշա­րու­նա­կի պաշ­տո­նա­վա­րել ու, ով գի­տե, իր իսկ ա­ռաջ քա­շած թե­զի դրույթ­նե­րով կկր­թի ման­կա­պար­տե­զի սա­նե­րին: Հե­ղա­փո­խու­թյան ու դրա ար­ժեք­նե­րի մա­սին ան­դա­դար, ա­նընդ­մեջ, ի­րար հերթ չտա­լով բարձ­րա­ձայ­նող պաշ­տո­նյա­ներն ի­րենք ի­րենց խոս­տո­վա­նե­լու խն­դիր ու­նեն՝ ոչ թե գա­ղա­փար­նե­րի, այլ ա­ռա­ջին դեմ­քե­րի փո­փո­խու­թյուն է տե­ղի ու­նե­ցել: ՀՀԿ-ա­կան տնօ­րեն­նե­րին ա­րար աշ­խար­հի մեղ­քե­րը վե­րագ­րող իշ­խա­նու­թյուն­ներն այժմ աչք են փա­կում այն նույն ա­րա­տա­վոր երևույթ­նե­րի վրա, ին­չը դա­տա­փե­տել են ա­մե­նա­խիստ տո­նայ­նու­թյամբ: Հե­ղա­փո­խու­թյու­նը նախ և ա­ռաջ ման­կա­պար­տե­զից են սկ­սում՝ նոր-նոր կյանք մտ­նող սա­նե­րի հետ ճիշտ աշ­խա­տանք տա­նե­լով, բա­ցատ­րե­լով, որ հո­ռի բար­քե­րը մեր­ժե­լի են, իսկ ե­թե ե­ղա­ծը չես մեր­ժում, աչք ես փա­կում ու թույլ տա­լիս, որ այն զար­գա­նա, ու­րեմն ան­կեղծ ե­ղիր ինքդ քեզ հետ ու խոս­տո­վա­նիր՝ ՀՀԿ-ա­կան տնօ­րեն­ներն այժմ էլ ՔՊ-ա­կան են դար­ձել ու ծա­ռա­յում են օր­վա իշ­խա­նու­թյա­նը:
Իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին ու­սում­նա­րան­նե­րից մե­կի տնօ­րե­նի հետ հար­ցազ­րույց էի ա­րել այն մա­սին, թե ին­չու չի կա­րե­լի ե­րե­խա­նե­րին խառ­նել քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին: Սերժ Սարգ­սյա­նի հրա­ժա­րա­կա­նի տեքս­տից մեկ ժամ չան­ցած՝ ու­սում­նա­րա­նի տնօ­րե­նը զան­գա­հա­րեց ինձ ու մե­ղադ­րեց ի­րեն «վատ» հար­ցեր տա­լու մեջ, ա­պա պա­հան­ջեց, որ իր՝ ցույ­ցե­րին ե­րե­խա­նե­րի ներգ­րա­վու­մը դա­տա­պար­տող հար­ցազ­րույ­ցը հե­ռաց­նեմ կայ­քից: Իսկ ար­դեն հա­ջորդ օ­րը մի այն­պի­սի գո­վա­սանք ձո­նեց Նի­կոլ Փա­շի­նյա­նին, որ նախ ինձ­նից հիաս­թափ­վե­ցի (նման մար­դու հետ հար­ցազ­րույց վա­րե­լու հա­մար), ա­պա ցավ ապ­րե­ցի ու­սա­նող­նե­րի հա­մար, որ նման տնօ­րեն ու­նեն: Տի­կինն այժմ էլ պաշ­տո­նա­վա­րում է, «դու­խով» գլ­խար­կով լու­սա­նկարն էլ մինչև վեր­ջերս Facebook-ի իր է­ջի գլ­խա­վոր նկարն էր: Նման օ­րի­նակ­նե­րը, ցա­վոք, բազ­մա­թիվ են: Սկզ­բուն­քա­յին քա­ղա­քա­ցի ու մարդ դաս­տիա­րա­կող ման­կա­վարժ­նե­րի պա­կասն ի­րա­կան վտանգ է մեզ հա­մար: Ցան­կա­ցած ազ­գի ու պե­տու­թյան զար­գաց­ման թիվ մեկ գրա­վա­կա­նը ո­րա­կյալ կր­թու­թյունն է ու այն հա­տըն­տիր մաս­նա­գետ­նե­րը, որ ե­րե­խա­յից պա­հան­ջա­տեր, ա­ռա­քի­նի, ի­րա­վա­գի­տա­կից քա­ղա­քա­ցի կա­րող են կեր­տել: Մենք, ցա­վոք, դեռ շա­րու­նա­կում ենք շո­ղո­քոր­թու­թյու­նը որ­պես բա­ցար­ձակ ար­ժեք ըն­կա­լել: Իշ­խա­նու­թյան տար­բեր ներ­կյա­ցու­ցիչ­ներ շոյ­վում են քծ­նան­քից ու հա­ճույ­քով լսում, թե ինչ­պես է, օ­րի­նակ, դպ­րո­ցի 30 տար­վա տնօ­րե­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նին ա­սում՝ «ու­տեմ …»: Եվ դա ա­սում է իր իսկ ա­շա­կերտ­նե­րի ներ­կա­յու­թյամբ, տե­սախ­ցիկ­նե­րի առջև, ու­ղիղ ե­թե­րում: Ինչ­քան էլ պատ­գա­մա­վոր­նե­րը հու­զիչ ու տար­բեր­վող ե­լույթ­ներ փոր­ձեն ու­նե­նալ Ազ­գա­յին ժո­ղո­վի ամ­բիո­նից, ա­մենն ի­զուր է, քան­զի «մոր­թող», «չա­փա­լա­խող», ինչ-ինչ բա­ներ «ու­տող» ման­կա­վարժ­նե­րը շա­րու­նա­կում են դպ­րոց ու ման­կա­պար­տեզ մտ­նել: Նախ կամք դրսևո­րեք ու ա­զատ­վեք նման մարդ­կան­ցից, նոր միայն խո­սեք կր­թու­թյան ո­լոր­տի իբրև թե ձեռք­բե­րում­նե­րի մա­սին: Ի դեպ, «չա­փա­լա­խի» մա­սին անձ­նա­կան տե­սու­թյուն մշա­կած ման­կա­պար­տե­զի տնօ­րե­նը փոխ­քա­ղա­քա­պետ Հայկ Սարգ­սյա­նի մտե­րիմն է: Իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, նախ­քան իշ­խա­նու­թյան գա­լը վս­տա­հեց­նում էր, թե «խնա­մի-ծա­նոթ-բա­րե­կամ» սկզ­բունքն իր ղե­կա­վար­ման ժա­մա­նակ տեղ չի ու­նե­նա­լու:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 9974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ