Այսօր ամերիկացի սոուլ երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար, թմբկահար, պրոդյուսեր Սթիվի Ուանդերը նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը: Հայաստանի պետական ջազային նվագախումբը շնորհավորել է հանրաճանաչ երաժիշտին:
«Իր տաղանդի լույսով միլիոնավոր սրտեր և հոգիներ լուսավորած և ջերմացրած հանճարեղ Սթիվի Ուանդերի ծննդյան օրն է այսօր», - գրված է նվագախմբի ֆեյսուքյան էջում, որին կից հրապարակված է տեսանյութ, որտեղ հայ երաժիշտները՝ Հակոբ Օրդակյանը, Արմեն Հյուսնունցը, Դավիթ Մելքոնյանը, Դմիտրի Արզումանյանը և Խաչատուր Խաչատրյանը, կատարում են «Sir Duke»-ը: