ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էդվարդ Միր­զո­յա­նի ծնն­դ­յան օ­րը միաս­նա­կան տե­սա­ն­յու­թը կտե­ղադր­վի առ­ցանց հար­թակ­նե­րում

Էդվարդ Միր­զո­յա­նի ծնն­դ­յան օ­րը միաս­նա­կան տե­սա­ն­յու­թը կտե­ղադր­վի առ­ցանց հար­թակ­նե­րում
05.05.2020 | 01:18
Հա­յաս­տա­նի կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ` վեց տա­րի շա­րու­նակ մա­յի­սի 10-12-ին անց­կաց­վում է պա­տա­նի կոմ­պո­զի­տոր­նե­րի հան­րա­պե­տա­կան մր­ցույթ, ո­րը կրում է մե­ծա­նուն կոմ­պո­զի­տոր Էդ­վարդ Միր­զո­յա­նի ա­նու­նը: Իր ձևա­չա­փով միա­կը հա­մար­վող այս նա­խա­ձեռ­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում մինչև 18 տա­րե­կան պա­տա­նի ստեղ­ծա­գոր­ծող­նե­րը, բա­ժան­վե­լով եր­կու տա­րի­քա­յին խմ­բե­րի, ներ­կա­յաց­րել են ի­րենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Սա­կայն, ել­նե­լով ողջ աշ­խար­հում նոր տե­սա­կի կո­րո­նա­վի­րու­սի առ­կա­յու­թյու­նից և ա­զատ տե­ղա­շարժ­վե­լու սահ­մա­նա­փա­կում­նե­րից, այս տա­րի մր­ցույ­թի ձևա­չա­փը փոխ­վել է և դար­ձել առ­ցանց մր­ցույթ-փա­ռա­տոն:
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը միր­զո­յա­նա­կան մր­ցույ­թի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, կոմ­պո­զի­տոր ԷԴ­ՄՈՆԴ ՄԱ­ԿԱ­ՐՅԱՆՆ է:
-Այս օ­րե­րին շատ մի­ջո­ցա­ռում­ներ, նա­խագ­ծեր հե­տաձգ­վում են, չե­ղարկ­վում կամ նոր ձևա­չափ ստա­նում: Ի՞նչ փո­փո­խու­թյուն­ներ է կրել միր­զո­յա­նա­կան մր­ցույթ-փա­ռա­տո­նը:
-Հաշ­վի առ­նե­լով վեր­ջին շր­ջա­նում տի­րող ի­րա­վի­ճա­կը և այն հան­գա­ման­քը, որ ան­կախ ա­մեն ին­չից, պետք է խրա­խու­սել, քա­ջա­լե­րել ստեղ­ծա­գործ պա­տա­նի­նե­րին, մենք ո­րո­շե­ցինք չհ­րա­ժար­վել միր­զո­յա­նա­կան 7-րդ տոնն անց­կաց­նե­լուց, բայց ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն կա­տա­րել: Ե­թե նա­խորդ տա­րի­նե­րին այն մր­ցու­թա­յին ձևա­չափ ու­ներ, այս տա­րի կանց­կաց­վի որ­պես մր­ցույթ-փա­ռա­տոն, նախ և ա­ռաջ, բա­ցա­ռե­լու հա­մար ե­րե­խա­նե­րի լրա­ցու­ցիչ լար­վա­ծու­թյունն ու ըն­կճ­վա­ծու­թյու­նը: Տա­րի­ներ շա­րու­նակ Էդ­վարդ Միր­զո­յա­նի ծնն­դյան օ­րը պա­տա­նի կոմ­պո­զի­տոր­նե­րի հետ անց­կաց­նե­լու այս գե­ղե­ցիկ ստու­գա­տե­սը բա­րի ա­վան­դույթ է դար­ձել, և մենք ժամ­կետ­նե­րի փո­փո­խու­թյուն չենք ա­նե­լու: Պար­զա­պես այս ան­գամ մեր պա­տա­նի­նե­րը կներ­կա­յաց­նեն ի­րենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը տե­սագ­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով: Չեն լի­նի մր­ցա­նա­կա­յին տե­ղեր, դրա փո­խա­րեն նա­խագ­ծի կազմ­կո­մի­տեի ընտ­րած լա­վա­գույն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից կպատ­րաստ­վի միաս­նա­կան տե­սա­նյութ, ո­րը Էդ­վարդ Միր­զո­յա­նի ծնն­դյան օ­րը՝ մա­յի­սի 12-ին, կտե­ղադր­վի առ­ցանց ե­րեք հար­թակ­նե­րում՝ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան, Երևա­նի պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի և կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյան (նե­րա­ռյալ՝ միր­զո­յա­նա­կան մր­ցույ­թի): Ըն­տր­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րը կպարգևատր­վեն պատ­վոգ­րե­րով, իսկ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը կձայ­նագր­վեն ԵՊԿ ա­կուս­տիկ լա­բո­րա­տո­րիա­յում՝ ի­հար­կե, երբ վե­րաց­վեն ա­զատ տե­ղա­շարժ­վե­լու սահ­մա­նա­փա­կում­նե­րը: Նշեմ, որ մր­ցույթն անց­կաց­նում է կոմ­պո­զի­տոր­նե­րի միու­թյու­նը՝ ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի ու սպոր­տի նա­խա­րա­րու­թյան և Երևա­նի պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի գոր­ծըն­կե­րու­թյամբ:
-Հայ­տե­րի ըն­դու­նումն ինչ­պե՞ս է կազ­մա­կերպ­վում:
-Ել­նե­լով ա­զատ տե­ղա­շարժ­ման սահ­մա­նա­փա­կում­նե­րից, ե­րե­խա­ներն ի­րենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը պետք է ներ­կա­յաց­նեն առ­ցանց տար­բե­րա­կով՝ տե­սագ­րե­լով և պատ­րաս­տի տե­սագ­րու­թյունն ու­ղար­կե­լով մր­ցույ­թի պաշ­տո­նա­կան էջ (ցան­կա­լի է՝ բարձր ո­րա­կի, վերջ­նա­կան պատ­կե­րը՝ հո­րի­զո­նա­կան ստաց­ված): Կա­րե­լի է ներ­կա­յաց­նել ցան­կա­ցած մեկ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն՝ ա­ռա­վե­լա­գույ­նը 3 գոր­ծի­քի հա­մար (ան­սամբ­լա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը կա­րե­լի է ձայ­նագ­րել նաև ա­ռան­ձին-ա­ռան­ձին՝ միաց­նե­լով դրանք տե­սա­մոն­տա­ժի մի­ջո­ցով):
-Կա՞ն ար­դեն մաս­նակ­ցու­թյան հայ­տեր: Մր­ցու­թա­յին ձևա­չա­փի փո­փո­խու­թյու­նը են­թադ­րում է ա­վե­լի շատ մաս­նակ­ցու­թյու՞ն, թե՞ հա­կա­ռա­կը:
-Այս պա­հի դրու­թյամբ ստա­նում ենք մեծ թվով զան­գեր, հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ, հե­տաքր­քր­վում են ձևա­չա­փի փո­փո­խու­թյամբ, ներ­կա­յաց­վե­լիք ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի տևո­ղու­թյան սահ­մա­նա­փա­կում­նե­րով և այլն: Իսկ մաս­նա­կից­նե­րի թվի ա­ռու­մով կդժ­վա­րա­նամ այս պա­հին որևէ բան ա­սել: Հու­սանք՝ այս նոր ձևա­չա­փը կգ­րա­վի պա­տա­նի­նե­րին, և միա­սին կկա­րո­ղա­նանք ստեղ­ծել միր­զո­յա­նա­կան տոն:
-Դրա­կան ի­մաս­տով ի՞նչ տվե­ցին պար­տա­դիր ար­ձա­կուրդն ու դրան հար­մա­րեց­ված գոր­ծե­լաո­ճը: Այ­լընտ­րան­քա­յին ձևե­րը, առ­ցանց հար­թա­կի գոր­ծա­ծու­մը հնա­րա­վո՞ր է կի­րառ­վեն նաև հե­տո:
-Սա կա­րե­լի է հա­մա­րել փոր­ձա­րա­րա­կան ժա­մա­նա­կաշր­ջան: Ին­չու՞: Ո­րով­հետև բազ­մա­թիվ մի­ջո­ցա­ռում­ներ, նա­խագ­ծեր կրում են ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ: Հար­ցի այլ կողմն է՝ այդ փո­փո­խու­թյուն­նե­րը կար­դա­րաց­նե՞ն ի­րենց, թե՞ ոչ: Բայց մի բան պարզ է` ան­կախ ա­մեն ին­չից, պետք է քայ­լել ժա­մա­նա­կին հա­մըն­թաց, լի­նել ճկուն և փոր­ձել ելք գտ­նել ցան­կա­ցած ի­րա­վի­ճա­կում: Իսկ ար­վես­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, մաս­նա­վո­րա­պես պա­տա­նի ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին պետք է խրա­խու­սել, տալ հնա­րա­վո­րու­թյուն դրսևոր­վե­լու, ներ­կա­յաց­նե­լու ի­րենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ները, ան­կախ ա­մեն ին­չից: Ան­գամ մեր ան­վա­նի կոմ­պո­զի­տոր­նե­րը, մր­ցույ­թին առ­նչ­վող գոր­ծիչ­նե­րը տե­սաու­ղերձ­նե­րով ող­ջույն­ներ են հղում պա­տա­նի ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին ու քա­ջա­լե­րում նրանց: Ի դեպ, այդ տեսաուղերձները նկարահանվում են բացառապես բջջային հեռախոսների տեսախցիկներով, որպեսզի համահունչ լինեն այս տարվա ընտրված ձևաչափին:
-Ձայ­նագ­րու­թյուն­նե­րի ն­պա­տա­կը պա­տա­նի­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հան­րահռ­չա­կու՞մն է:
-Ա­ռա­ջին հեր­թին՝ ե­րե­խա­նե­րը կու­նե­նան ի­րենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի պրո­ֆե­սիո­նալ ձայ­նագ­րու­թյուն­նե­րը: Իսկ հե­տա­գա­յում, ա­յո, կա նպա­տակ՝ բո­լոր այդ ձա­նագ­րու­թյուն­ներն ամ­փո­փել խտաս­կա­վա­ռա­կում՝ որ­պես միր­զո­յա­նա­կան մր­ցույ­թի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­վա­քա­ծու:
-Մր­ցույ­թի մաս­նա­կից­նե­րը բա­ցա­ռա­պես ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րի՞ց են: Պա­տա­հել է, որ հայտ ներ­կա­յաց­նեն նաև ե­րաժշ­տա­կան կր­թու­թյուն չու­նե­ցող պա­տա­նի­ներ:
-ՈԻ­նե­ցել ենք նման մաս­նա­կից­ներ, սա­կայն փոր­ձը ցույց է տա­լիս, որ հիմ­նա­կա­նում հայ­տեր են ու­ղար­կում ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րում, նաև ու­սում­նա­րա­նում սո­վո­րող մինչև 18 տա­րե­կան պա­տա­նի­նե­րը: Մր­ցույ­թը բաց է, ստեղ­ծա­գոր­ծող յու­րա­քան­չյուր պա­տա­նի կա­րող է տե­սան­կա­րել իր կա­տա­րու­մը և ու­ղար­կել մր­ցույ­թի ֆեյս­բու­քյան էջ՝ մինչև մա­յի­սի 10-ը:
-Սփյուռք-Ար­ցախ-Հա­յաս­տան. մաս­նակ­ցու­թյան բա­լանս կա՞, թե՞, այ­նուա­մե­նայ­նիվ, Երևա­նից ա­վե­լի շատ են մաս­նա­կից­նե­րը:
-Թեև տար­բեր տա­րի­նե­րին ու­նե­ցել ենք հա­յազ­գի մաս­նա­կից­ներ Ֆրան­սիա­յից, Ռու­սաս­տա­նից, Լի­բա­նա­նից, Վրաս­տա­նից, Ար­ցա­խից ու ՀՀ մար­զե­րից, բայց և այն­պես, գե­րակշ­ռող մա­սը Երևա­նից է:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 12412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ