ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
05.05.2020 | 00:04
Կո­մի­տա­սի խնամ­քը ստանձ­նե­ցին նրա բա­րե­կամ­նե­րը: Ար­շակ Չո­պա­նյա­նի ջան­քե­րով ստեղծ­վեց Կո­մի­տա­սի խնա­մա­տար հանձ­նա­ժո­ղով, տար­բեր տա­րի­ներ ո­րի ան­դամ­ներ դար­ձան Ա. Չո­պա­նյա­նը, Մ. Բա­բա­յա­նը, Ա. Հա­րեն­ցը, Փա­րի­զի հոգևոր ա­ռաջ­նորդ Վռամ­շա­պուհ ե­պիս­կո­պոս Քի­պա­րյա­նը, բժիշկ­ներ Հ. Օ­հան­ջա­նյա­նը, Պ. Քո­լո­լյա­նը, Նևրու­զը, Ն. Ար­թի­նյա­նը, պրո­ֆե­սոր Ն. Ա­դոն­ցը, Ա. Ճևա­հի­րյա­նը, Մ. Պա­պա­ջա­նյա­նը, Գ. Սի­նա­պյա­նը, Վ. Պաս­տա­կյա­նը, Վ. Սար­գի­սյա­նը. Գ Դամ­լա­մա­յա­նը, քար­տու­ղար­ներ Հ. Սե­մեր­ճյա­նը և Ա. Պարթևյա­նը:
Հանձ­նա­ժո­ղո­վի հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թը անհ­րա­ժեշտ ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի հայ­թայ­թումն էր՝ Կո­մի­տա­սի բուժ­ման ու խնամ­քի ծախ­քե­րը հո­գա­լու հա­մար:
(1920 թ. նույ­նան­ման հանձ­նա­ժո­ղով ստեղծ­վեց Թիֆ­լի­սում՝ Ե­ղի­շե Թադևո­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, բայց քա­նի որ Ան­դր­կով­կասն ապ­րում էր խառն ու խր­թին ժա­մա­նակ­ներ, այդ մարմ­նի գոր­ծու­նեու­թյունն ա­ռանձ­նա­պես ար­դյունք չու­նե­ցավ):
Փա­րիզ հաս­նե­լուն պես վար­դա­պե­տին տե­ղա­վո­րե­ցին ե­րի­ցա­տան սե­նյակ­նե­րից մե­կում, ա­պա պրո­ֆե­սոր Կա­րա­պետ Ա­ղա­ջա­նյանն ու բժիշկ, Պատ­վո լե­գեո­նի շքան­շա­նա­կիր Պո­ղոս Քո­լո­լյա­նը, նախ, զն­նե­ցին հի­վան­դին, հե­տո հրա­վի­րե­ցին այլ մաս­նա­գետ­նե­րի, ստա­ցան նրանց գրա­վոր կար­ծի­քը և միա­ձայն հան­գե­ցին եզ­րա­կա­ցու­թյան, այն է՝ Կո­մի­տա­սին տե­ղա­փո­խել Փա­րի­զից 13 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող Վիլ-Էվ­րար հո­գե­բու­ժա­րան, ա­ռան­ձին հի­վան­դա­սե­նյա­կում թող­նել միայ­նակ, հան­գիստ վի­ճա­կում և շա­րու­նա­կել բու­ժու­մը:
1920 թ. փա­րի­զյան հանձ­նա­ժո­ղո­վը հրա­պա­րա­կեց «Վեր­ջին լուր» վեր­տա­ռու­թյամբ ամ­փո­փա­գիր, ուր մաս­նա­վո­րա­պես աս­վում էր. «Մար­դոց­մէ խոյս կու տայ. ա­ռանձ­նա­նալ կը սի­րէ. բժիշկ­նե­րէն կը խու­սա­փի, ընդ­հա­կա­ռակն շատ լաւ է պաշ­տօ­նէից հետ. ա­ռանց բա­նով մը զբա­ղե­լու՝ ժա­մե­րով կը նս­տի, եր­բեմն կը խն­դայ՝ կար­ծես հե­ռա­ւոր բա­նի մը ժպ­տե­լով. իր վի­ճա­կէն գոհ է, կա­ցու­թեան գի­տակ­ցու­թիւ­նը չու­նի բնաւ. չի կար­ծեր որ ա­պա­քի­նա­րա­նի մը մէջ կը գտ­նուի. եր­բեմն շատ հնա­զանդ է. լաւ կը ճա­շէ. ժա­մա­նա­կին կը գրէր, հի­մա ձեռ­քը թուղ­թի կտոր մը իսկ չի առ­ներ. մինչև ի­րի­կուն փա­կուիլ կ՛ու­զէ. գե­ղե­ցիկ օ­դե­րուն՝ յետ-մի­ջօ­րէի, պար­տէզ ել­լե­լով կը խօ­սի իր բախ­տա­կից­նե­րուն հետ. հա­զիւ կցկ­տուր բա­ռեր կր­նանք ի­մա­նալ իր­մէ»:
Կո­մի­տա­սին հո­գե­բու­ժա­րա­նում պա­հե­լը խնա­մա­տար հանձ­նա­ժո­ղո­վի առջև, բնա­կա­նա­բար, հա­րու­ցեց ահ­ռե­լի ֆի­նան­սա­կան խն­դիր­ներ:
1925 թ. հու­լի­սի 18-ին Փա­րի­զի «Ա­պա­գայ» շա­բա­թա­թեր­թում, հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Վռամ­շա­պուհ ծայ­րա­գույն վար­դա­պետ Քի­պա­րյա­նի և գան­ձա­պետ Մար­գա­րիտ Բա­բա­յա­նի ստո­րագ­րու­թյամբ, տպագր­վեց Կո­մի­տա­սի բուժ­մանն ու պահ­մա­նը վե­րա­բե­րող ֆի­նան­սա­կան հաշ­վետ­վու­թյուն:
Ըստ այդ փաս­տաթղ­թի, 1919 թ. մար­տի 27-ից մինչև 1924 թ. դեկ­տեմ­բե­րի վերջ մուտք էին ե­ղել հետևյալ գու­մար­նե­րը (ֆրանկ և սան­տիմ). Կ. Պոլ­սո «Հայ գե­ղար­վես­տից պաշտ­պան» հանձ­նախմ­բից` 3539,75, Թիֆ­լի­սի «Կո­մի­տաս» ըն­կե­րու­թյու­նից 1500, Ժնևում կազ­մա­կերպ­ված հան­գա­նա­կու­թյու­նից` 727,50, ԱՄՆ Փրո­վի­դենս քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցած հա­մեր­գից` 2016, Փա­րի­զում բժիշկ Ա. Համ­բար­ձու­մյա­նի կազ­մա­կեր­պած հա­մեր­գից` 1810, Ա­լեք­սանդ­րիա­յի «Յա­ռաջ» ե­րի­տա­սար­դա­կան միու­թյու­նից` 2960, Ֆրեզ­նո­յի հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու տիկ­նանց միու­թյու­նից` 2011,10, Իզ­մի­րում Գրի­գո­րիս վրդ. Պա­լա­քյա­նի կազ­մա­կեր­պած հա­մեր­գից` 15600, «Քնար» նվա­գախմ­բից` 244, Բոս­տո­նի հայ­կա­կան երգ­չախմ­բից` 3416, Ֆի­լի­պո­պոլ­սում (Պլով­դիվ) Պ. Թու­մա­ճա­նյա­նի տված հա­մեր­գից` 1000, ԱՄՆ-ի Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյու­նից` 1183,60, Բոս­տո­նում տի­կին Փա­նո­սյա­նի կազ­մա­կեր­պած հա­մեր­գից` 1647,05, Կա­հի­րեի «Յու­սա­բեր» թեր­թի կազ­մա­կեր­պած հան­գա­նա­կու­թյու­նից` 1885 ֆրանկ:
Բա­ցի այդ, ան­հատ­նե­րից ստաց­վել էին հետևյալ գու­մար­նե­րը. Պոլ­սո պատ­րիար­քից` 2985, Ա­լեք­սանդ­րիա­յից նշա­նա­վոր ծխա­խո­տար­դյու­նա­բե­րող Կա­րա­պետ Մել­քո­նյա­նից` 2150, Նյու Յոր­քից հայտ­նի գոր­գա­վա­ճառ Ներ­սես Գյուլ­բեն­կյա­նից` 1000, ՀԲԸՄ նա­խա­գահ Պո­ղոս Նու­բար փա­շա­յից, նրա քույր տի­կին Նո­յե­մի Գա­բա­մա­ճյա­նից և ան­տիկ ի­րե­րի հան­րա­հայտ հա­վա­քորդ Տիգ­րան Քե­լե­կյա­նից` 500-ա­կան, ՀԲԸՄ փոխ­նա­խա­գահ Գաբ­րիել Նո­րա­տուն­կյա­նից, Նյու Յոր­քից Վ. ծ. վրդ. Գաս­պա­րյա­նից և Գ. Կոս­տա­նյա­նից` 100-ա­կան, Հնդ­կա­չի­նում առևտրով զբաղ­վող Հա­րու­թյուն Աբ­գա­րյա­նից 60, փա­րիզ­ցի տի­կին Գալ­չի­նյա­նից 20 ֆրանկ:
Այս ա­մե­նից զատ, ո­րո­շա­կի գու­մար­ներ էին ստաց­վել Կո­մի­տա­սի եր­կե­րի հրա­տա­րա­կու­թյուն­նե­րի վա­ճառ­քից:
Ընդ­հա­նուր գու­մա­րը կազ­մել էր 49450 ֆրանկ 78 սան­տիմ: 1919 թ. ապ­րի­լից մինչև 1922 թ. հու­նի­սի վերջ այդ գու­մա­րից 27558 ֆրանկ 80 սան­տիմ վճար­վել էր Վիլ-Էվ­րար հո­գե­բու­ժա­րա­նին, իսկ 1922 թ. հու­լի­սից մինչև 1924 թ. վերջ Վիլ-Ժյուիֆ ա­պա­քի­նա­րա­նին՝ 15550 ֆրանկ 90 սան­տիմ: 1919-1924 թթ. Պոլ­սից Փա­րիզ Կո­մի­տա­սի փո­խադր­ման հա­մար վճար­վել էր 386 ֆրանկ 50 սան­տիմ, եր­կու օ­տա­րազ­գի բժիշկ­նե­րի՝ 600, վար­դա­պե­տի հա­գուս­տի, սնն­դի և այլ մանր ծախ­սե­րի հա­մար՝ 2398 ֆրանկ 72 սան­տիմ: Հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մնա­ցոր­դը կազ­մել էր 4835 ֆրանկ 86 սան­տիմ:
Նման ֆի­նան­սա­կան հաշ­վետ­վու­թյուն­ներ այլևս կամ չեն հրա­պա­րակ­վել, կամ ինձ հայտ­նի չեն: Բայց այս փաս­տաթղ­թին ման­րա­մասն անդ­րա­դառ­նա­լը ինձ հան­գեց­րեց մեկ եզ­րա­կա­ցու­թյան՝ ազ­գի Հան­ճա­րին պա­հում-պահ­պա­նում էր իր ժո­ղո­վուր­դը՝ հա­րուստ թե աղ­քատ, ունևոր թե չունևոր:
Ի­րա­կա­նաց­վեց նաև Կո­մի­տա­սի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի 5 ժո­ղո­վա­ծու­նե­րի հրա­տա­րա­կու­թյու­նը: Ա­ռա­ջին եր­կու պրակ­նե­րի ծախ­քը հո­գաց Լոն­դո­նում բնակ­վող շու­շե­ցի նավ­թար­դյու­նա­բե­րող, բա­րե­րար Աբ­րա­համ Ղու­կա­սյա­նը՝ վճա­րե­լով 5675 ֆրանկ, եր­րորդ և չոր­րորդ պրակ­նե­րը խնա­մա­տար հանձ­նա­ժո­ղո­վը հրա­տա­րա­կեց իր ծախ­քով, հին­գե­րորդ պրա­կի տպագ­րու­թյան ծախ­քը՝ 6369 ֆրանկ, հո­գաց նյու­յորք­ցի Նա­զա­րյա­նը՝ Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյան ա­ջակ­ցու­թյամբ: Բա­ցի այդ, Լայպ­ցի­գում տպագր­վեց վար­դա­պե­տի «Գեղ­ջուկ եր­գե­րի» Ա և Բ հա­տոր­նե­րի երկ­րորդ հրա­տա­րա­կու­թյու­նը:
Կո­մի­տա­սին միայ­նակ ու հան­գիստ վի­ճա­կում պա­հել, բնա­կա­նա­բար, չհա­ջող­վեց: Տա­րի­նե­րի ըն­թաց­քում բազ­մա­թիվ մար­դիկ՝ բա­րե­կամ­ներ և ան­ծա­նոթ­ներ, այ­ցե­լե­ցին վար­դա­պե­տին՝ ի­րենց հար­գան­քի տուր­քը մա­տու­ցե­լու: Եվ այս­տեղ ի հայտ ե­կան դա­ժան հի­վան­դու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը՝ վար­դա­պե­տը ո­մանց ճա­նա­չեց ու սի­րա­լիր ըն­դու­նեց, ո­մանց ճա­նա­չեց ու դուրս վռն­դեց, ո­մանց էլ ցու­ցադ­րա­բար ան­տե­սեց:
Օ­րի­նակ, իր մտե­րիմ ըն­կեր Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նին ա­ռա­ջին ան­գամ ջեր­մո­րեն ըն­դու­նեց, հա­ջորդ ան­գամ վե­րա­բեր­վեց շատ սա­ռը և ան­տար­բեր: Ար­մե­նակ Շահ­մու­րա­դյա­նի նկատ­մամբ եր­կու ան­գամ սր­տա­լից վե­րա­բեր­մունք դրսևո­րեց: Բայց և շա­տե­րին վռն­դեց:
Ս. Վրա­ցյա­նը գրում է. «1914 թուի յու­նի­սին, Ա­մե­րի­կա­յից դէ­պի Կա­րին անց­նե­լիս, ես Կո­մի­տա­սին հան­դի­պե­ցի Փա­րի­զում, Բուլ­վառ Սէն Մի­շե­լով բարձ­րա­նում էի վեր: Մէկ էլ, Բուլ­վառ Մոն Փառ­նա­սի մօ­տե­րը, նա դի­մացս ե­լաւ. աշ­խա­ր­հա­կա­նի սև հա­գուս­տով, յար­դէ գլ­խար­կը գլ­խին, սի­րուն գա­ւա­զա­նը ձեռ­քին: Այն­քան ա­նակն­կալ էր մեր հան­դի­պու­մը, որ մի պահ եր­կուսս էլ շուա­րած ու լուռ մնա­ցինք: Ա­պա բուռն թա­փով ող­ջա­գու­րուե­ցինք:
-Վայ, մաթ­ռա­բազ, դու Փա­րի­զու՞մ, ի՞նչ ես ա­նում այս­տեղ:
Եւ թևիցս բռ­նած քա­շեց դէ­պի մօ­տա­կայ սր­ճա­րա­նը` «Քլո­զը­սի տէ Լի­լա», Սէն Մի­շէ­լի և Մոն Փառ­նա­սի ան­կիւ­նում, ուր մի քա­նի ժամ անց­կաց­րինք միա­սին: Ես պատ­մե­ցի իմ մա­սին: Շատ գոհ չի մնաց իմ պատ­մու­թիւ­նից: Նա ինձ ու­րիշ աս­պա­րէզ էր ցան­կա­նում. դաշ­նակ­ցա­կան գոր­ծիչ դառ­նա­լու հա­մար, նրա կար­ծի­քով, պէտք չկար Ճե­մա­րան ա­ւար­տե­լու և հա­մալ­սա­րա­նա­կան կր­թու­թիւն ստա­նա­լու…
Ին­քը ե­կել էր Փա­րիզ ե­րաժշ­տա­կան ինչ որ հա­մա­գու­մա­րի մաս­նակ­ցե­լու: Իր զե­կու­ցում­նե­րը մեծ հե­տաք­րք­րու­թիւն էին ա­ռաջ բե­րել հա­մա­գու­մա­րում: Ու­րախ էր ան­չափ: Կեան­քով և աշ­խոյ­ժով մա՞րդն էր, որ ու­զում էր Սևա­նի մե­նա­կեաց դառ­նալ…
Ես յա­ջորդ օ­րը պի­տի մեկ­նէի Փա­րի­զից և ու­րիշ հան­դի­պում չէի կա­րող ու­նե­նալ հե­տը: Բա­ժա­նուե­ցինք Պոլ­սում տես­նուե­լու խոս­տու­մով: Եւ էլ չտես­նուե­ցինք:
Բայց ոչ, ես մի ան­գամ էլ տե­սայ Կո­մի­տա­սին, իսկ նա ինձ տե­սա՞ւ` չեմ կա­րող ա­սել: Մի օր այ­ցե­լե­ցի նրան Վիլ Ժուի­ֆի հո­գե­բու­ժա­կան հաս­տա­տու­թեան մէջ, բայց ե­րա­նի թէ այ­ցե­լած չլի­նէի, այն­քա՜ն ճն­շիչ ե­ղաւ իմ տպա­ւո­րու­թիւ­նը: Եւ մինչև այ­սօր էլ, ա­մէն ան­գամ, երբ յի­շում եմ նրան, Ճե­մա­րա­նի շէն­շող ու լու­սա­խինդ Կո­մի­տա­սի կող­քին, առջևս է գա­լիս Վիլ Ժուի­ֆի նրա քայ­քա­յուած ու մա­շուած ստուե­րը:
Հո­գե­բու­ժա­րա­նի պաշ­տօ­նեան դժ­կա­մու­թեամբ յանձն ա­ռաւ ա­ռաջ­նոր­դե­լու ինձ Կո­մի­տա­սի մօտ. նա, ա­սում էր, չի ու­զում տեսն­ւել մարդ­կանց հետ, հան­գիստ ձգե­ցէք նրան: Բայց ես պն­դե­ցի և հետևե­ցի պաշ­տօ­նեա­յին: Ըն­դար­ձակ բա­կի մի ծայ­րում, ծա­ռի տակ, կծ­կուած էր մի ու­րուա­կան` ան­շարժ, ա­նո­րոշ հա­յեաց­քը յա­ռած տա­րա­ծու­թեան մէջ: Ծե­րա­ցած, նի­հար, մա­զե­րը ճերմ­կած, միայն աչ­քե­րը Կո­մի­տա­սի վառվ­ռուն աչ­քերն էին յի­շեց­նում:
Յու­զու­մով մօ­տե­ցայ ու կանգ­նե­ցի առջևը: Ոչ մէկ շար­ժում: ՈՒ­շադ­րու­թեան ոչ մէկ նշոյլ:
-Աս­տուած օգ­նա­կան, հայր սուրբ,-ա­սա­ցի յու­զուած:
Ոչ մէկ շար­ժում և ոչ մէկ պա­տաս­խան:
-Հայր սուրբ, մաթ­ռա­բազն է: Ես եմ, հայր սուրբ:
Մի պահ կար­ծես մի կայծ ցո­լաց աչ­քում, կար­ծես շր­թունք­նե­րը շար­ժուե­ցին, ժպ­տաց կար­ծես: Կամ, թերևս, ինձ այդ­պէս թուաց:
Եւ դար­ձեալ ան­տար­բե­րու­թիւն: Լուռ նս­տած էր` հա­յեաց­քը ան­հու­նու­թեան մէջ:
Մի տա­րօ­րի­նակ դող ե­կաւ վրաս: Հո­գե­կան ան­բա­ցատ­րե­լի խռո՞վք ար­դեօք, թէ սար­սուռ ու վախ սի­րե­լի ան­ձի սար­սա­փե­լի ճա­կա­տագ­րի առջև:
Մէկ էլ, ա­ռանց ինձ հա­շիւ տա­լու, ու­զե­ցի բռ­նել ձեռ­քը և համ­բու­րել, այն քն­քոյշ մատ­նե­րը, ո­րոնք եր­բեմն այն­պի­սի ճար­տա­րու­թեամբ թռչ­կո­տում էին դաշ­նա­մու­րի ստեղ­նա­շա­րի վրա­յով:
Բայց հա­զիւ էի շար­ժուել, Կո­մի­տա­սը ըն­դոստ վեր թռաւ տե­ղից` աչ­քե­րը կա­տա­ղու­թեամբ լե­ցուն, բռունց­քը ճո­ճե­լով օ­դի մէջ:
-Հե­ռա­ցիր,- պո­ռաց նա սպառ­նա­կան,- կո­րիր աչ­քիցս: Ի՞նչ էք ու­զում: Ես չկամ, չկամ, հաս­կա­նու՞մ էք: Թուհ, թշուա­ռա­կան­ներ…
Եւ վա­զե­լով փա­խաւ-հե­ռա­ցաւ:
Ես կեան­քումս մղ­ձա­ւան­ջա­յին շատ ծանր վայր­կեան­ներ եմ ապ­րել, շատ տագ­նապ­ներ եմ անց­կաց­րել, մա­հուան աչ­քե­րին եմ նա­յել, բայց ինչ որ տե­սայ Վիլ Ժուի­ֆում, Կո­մի­տա­սի մօտ, ինչ որ զգա­ցի այդ սար­սա­փե­լի վայր­կեա­նին, ան­պատ­մե­լի է…
Ամ­բողջ այդ տե­սա­րա­նին լուռ հան­դի­սա­տես ֆրան­սա­ցի պաշ­տօ­նեան կա­րեկ­ցու­թեամբ բռ­նեց թևս և ա­ռաջ­նոր­դեց դէ­պի հաս­տա­տու­թեան ել­քը:
-Ես ձեզ նա­խազ­գու­շաց­րի,- ա­սաց նա դռան մօտ:- ՈՒ­րիշ­նե­րի հետ ա­ւե­լի վատ է վար­ւում: Հան­գիստ ձգե­ցէք նրան:
Հան­գիստ ձգե­ցէք… Այդ օ­տա­րա­կա­նը չգի­տեր, չէր կա­րող ըմ­բռ­նել, թէ ինչ էր Կո­մի­տա­սը մեզ հա­մար: Հայ ժո­ղովր­դի և հայ մշա­կոյ­թի հա­մար»:
1920 թ. Վիլ-Էվ­րար այ­ցե­լե­ցին Փա­րի­զի հոգևոր ա­ռաջ­նորդ Վռամ­շա­պուհ վար­դա­պետ Քի­պա­րյա­նը, ար­դեն Փա­րի­զում հրա­տա­րակ­վող «Շանթ» ամ­սագ­րի խմ­բագ­րա­պետ Մ. Պար­սա­մյա­նը և բժիշկ Տ. Ալ­լահ­վեր­դին: Վեր­ջին եր­կու­սին դուրս ա­րեց, բայց մտեր­միկ զրույց ու­նե­ցավ հո­գե­կից Վռամ­շա­պուհ վար­դա­պե­տի հետ: Խնդ­րեց հա­ջորդ այ­ցե­լու­թյա­նը մի պի­ժա­մա բե­րել, որ­պես­զի «չմր­սի»:
Երբ հա­ջորդ այ­ցե­լու­թյա­նը Վռամ­շա­պուհ վար­դա­պե­տի ձեռ­քին տե­սավ պի­ժա­ման, ա­սաց.
-Չե՞ս մո­ռա­ցել, հա՞... Բայց ի­զուր ես բե­րել, ի­զու՜ր...,- ա­պա ա­վե­լաց­րեց:-Թող ողջ մնա իմ ժո­ղո­վուր­դը... Ես նրա սր­տում եր­բեք չեմ մր­սի...
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Կո­մի­տա­սի գլ­խանդ­րին  Վիլ-Ժյուիֆ ա­պա­քի­նա­րա­նում
  • Փա­րի­զի հա­յոց հոգևոր ա­ռաջ­նորդ  Վռամ­շա­պուհ արք. Քի­պա­ր­յան
Դիտվել է՝ 14907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

.am/hy鑺æŽâ€�åž¾/554215" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում
Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե