ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կո­մի­տա­սը՝ ու­սու­ցիչ

Կո­մի­տա­սը՝ ու­սու­ցիչ
01.11.2019 | 01:17

Երևա­նի Կո­մի­տա­սի թան­գա­րան-ինս­տի­տու­տում տե­ղի ու­նե­ցավ «ՈՒ­սու­ցի­չը» խո­րագ­րով մի­ջո­ցա­ռում: Թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րեն ՆԻ­ԿՈ­ԼԱՅ ԿՈՍ­ՏԱՆ­ԴՅԱ­ՆԸ բաց­ման խոս­քում ա­սաց, որ սկիզբ է դր­վում մի ցու­ցա­հան­դե­սի, ո­րը շատ պար­տա­վո­րեց­նող է և նշա­նա­կա­լից: Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կի հո­բե­լյանն անց­կաց­վում է UNESCO-ի բարձր հո­վա­նու ներ­քո: Մի­ջո­ցա­ռու­մը նա­խա­ձեռ­նել են Երևա­նի Կո­մի­տա­սի թան­գա­րան-ինս­տի­տու­տը և Ե­ղի­շե Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թան­գա­րա­նը (ԳԱԹ): Կոս­տան­դյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ԳԱԹ-ի տնօ­րեն Կա­րո Վար­դա­նյա­նին՝ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, ազ­գա­յին ար­խի­վին` նյու­թեր տրա­մադ­րե­լու հա­մար: Նշեց, որ գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թա­ն­գա­րա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը հե­տա­գա­յում շա­րու­նա­կու­թյուն կու­նե­նա ու­սու­ցո­ղա­կան ծրագ­րե­րի տես­քով:


«Մշա­կու­թա­յին տար­վա ամ­փոփ­մա­նը դեռ եր­կու ա­միս կա, բայց այ­սօր մենք կա­րող ենք խոս­տո­վա­նել, որ հի­րա­վի պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վին հա­ջող­վեց ողջ տար­վա ըն­թաց­քում մեր ա­ռօ­րյան հա­գեց­նել Կո­մի­տա­սով և հենց ի­րեն՝ Կո­մի­տա­սին, դա հա­ջող­վեց, ո­րով­հետև այս­պի­սի ահ­ռե­լի ժա­ռան­գու­թյուն է թո­ղել և նվի­րա­կան ա­նուն է մեզ հա­մար,- ա­սաց ԿԱ­ՐՈ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԸ:- Բո­լոր մաս­նա­գի­տաց­ված կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ե­րա­ժիշտ­նե­րը, ե­րաժշ­տա­գետ­նե­րը, նաև նրանք, ով­քեր ա­ռա­ջին ան­գամ են ի­րենց հա­մար բա­ցա­հայ­տում Կո­մի­տա­սին, պար­տա­դիր ու­զում են կո­մի­տա­սյան թե­մա­նե­րով ինչ-որ բան ա­նել: Դա կա­րող են վկա­յել մեր թան­գա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րը: Մար­դիկ ու­զում են ա­մեն ինչ ա­նել. լի­նեն հոդ­ված, մե­նագ­րու­թյուն, գիրք ու ալ­բոմ, ձայ­նաս­կա­վա­ռակ, ցու­ցադ­րու­թյուն­ներ և այլն»:


Գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թան­գա­րա­նի գի­տա­կան քար­տու­ղար ՄԱ­ՐԻ­ՆԵ ՀԱ­ՐՈ­ՅԱՆՆ ասաց, որ այս­տեղ Գևոր­գյան ճե­մա­րա­նը կտես­նեք կո­մի­տա­սյան աչ­քե­րով, կլ­սեք Վա­հան Տեր-Ա­ռա­քե­լյա­նի, Կո­մի­տա­սի, Մար­գա­րիտ Բա­բա­յա­նի ձայ­նը: Հա­տուկ բա­ժին կա` նվիր­ված մա­նուկ­նե­րին, կոչ­վում է «Կո­մի­տա­սը և մա­նուկ­ներ», այս­տեղ լու­սա­յին է­ֆեկտ­նե­րով կա­րե­լի է տես­նել «թռ­չող» Կո­մի­տա­սին:
Օր­վա մի­ջո­ցա­ռու­մը եզ­րա­փակ­վեց հա­մեր­գով. հն­չե­ցին Կո­մի­տա­սի ան­զու­գա­կան եր­գե­րը` «Ես սա­րեն կու­գա­յի», «Լո­րիկ» , «Ան­տու­նի», «Մո­կաց Միր­զա»:


Անժե­լա ՎԱՐ­ԴԱՆ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 33792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ