ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչ պետք է արվեր անցյալում՝ համազգային աղետից խուսափելու համար

Ինչ պետք է արվեր անցյալում՝ համազգային աղետից խուսափելու համար
25.04.2024 | 12:37

Քանի որ մենք անցյալը շատ ենք սիրում քննարկել, վերլուծել, քննադատել գործող անձանց և հիպոթետիկ լուծումներ առաջարկել նախկինում տեղի ունեցած իրավիճակների շուրջ, ուրեմն եկեք հիմա մի հետաքրքիր փորձ անենք:

Եվ այսպես, մի պահ հետ գնացեք 2018թ. և համացանցում ուսումնասիրեք Հայաստանի շուրջ կատարված իրողություններն ըստ հաջորդականության` մինչ օրս: Այնուհետև պատկերացրեք ապագայում այդ ամենը կարդում և վերլուծում եք հենց դուք ինքներդ՝ որպես գալիք սերունդ: Ապա տվեք ձեր տարբերակները, թե ինչ պետք է արվեր անցյալում՝ համազգային աղետից խուսափելու համար: Եվ այդ ամենը անելուց հետո, առավոտյան, երբ արթնանաք, կանեք այնպես, ինչպես մտածել եք:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ