ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է

Մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է
06.11.2023 | 14:10

Մեկ-երկու փաստ նրա կյանքից, որ քչերին է հայտնի:

Երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, Հրաչյայի ծնողները թաքցնում են իրենց որդուն, որպեսզի նրան չզորակոչեն թուրքական բանակ: Սակայն շուտով տղային գտնում են: Նա զինվորագրվում է ու արաբների դեմ կռիվներից մեկի ժամանակ գերի է ընկնում: Հայտնվում է բանտում, որտեղ նրան խոշտանգում ու տանջում են: Միայն հրաշքով է ապագա դերասանին հաջողվում ոչ միայն կենդանի մնալ, այլև դիմել փախուստի:

Հրաչյա Ներսիսյանի ազգանունն իրականում Ներսիսյան չէ, այլ՝ Քեչեջյան: Նոր ազգանուն նա «ստացել» է 1922 թվականին, երբ Փափազյանի թատերախմբի հետ նավով հասնում է Բաթում: Երիտասարդ դերասանը իր հետ անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ չուներ: Եվ հենց Բաթումում էլ նրա նոր անձնագրում գրում են՝ Ներսիսյան:

Նա մշտապես սպասում էր, որ մի օր իրեն կձերբակալեն, ինչպես դա կատարվում էր իր խաղընկերներից շատերի հետ ստալինյան երկրում: Եվ ահա մի երեկո, ներկայացումն ավարտվելուց անմիջապես հետո, նրան են մոտենում համազգեստավոր մի քանիսը և ասում են. «Ներսիսյան, հետևեք մեզ»: «Վերջ, ահա և կատարվեց»,- մտածում է Ներսիսյանը և քայլում է դեպի իրեն սպասող մեքենան: Երկու կողմերից գալիս էին ուղեկցող զինվորականներ: Վերջապես մեքենան տեղ է հասնում: Դուռը բացում են, դերասանը դուրս է գալիս, և հանկարծ հրապարակում շարված հազարավոր մարտիկներ սկսում են վանկարկել. «Ուռա, ուռա, ուռա, Ներ-սիս-յան, Ներ-սիս-յան…»: Ապշահար, մի կերպ շունչը տեղը բերելով Հրաչյա Ներսիսյանը շրջվում է իրեն «բերման ենթարկած» հրամանատարի կողմը և ասում է.

- Դուք էլ եք արտիստ: Բայց ես ժողովրդական արտիստ եմ:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 3688

Մեկնաբանություններ