ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հիշու՞մ եք

Հիշու՞մ եք
06.11.2023 | 10:05

Չեմ ուզում ծանրաբեռնել մարդկային ուղեղը, բայց կարևոր հիշեցում եմ ուզում անել.

«Ոչնչից ամեն ինչ ստեղծողը մենք ենք, մենք՝ հայերս: Այն որակվել է որպես ապագայի ֆիլմ, իսկ ապագան արդեն եկել է»:

Հիշու՞մ եք, ռուս հայտնի ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմը: Իսկ ես այն երբեք էլ չեմ մոռացել: Քանզի թեման կատարյալ գեղեցկությամբ է շնչում, Իսկ «Գեղեցկությունը ճշմարտության խորհրդանիշն է»:

Մի ֆիլմ, որ ամբողջովին տպավորվել է իմ մեջ մարդկային փոխհարաբերությունների բարձրակետին հասնող իր լրջությամբ, թեև այն որակվել է, որպես «ապագայի ֆիլմ» և գիտաֆանտաստիկ ժանրին է պատկանում:

«Սոլյարիս» -ի առաքելությունը՝ տիեզերակայան հիմնել մի մոլորակի վրա, որը կարծես թե օժտված է որոշակի բանականությամբ, բայց մանրամասները մշուշոտ են ու ծածուկ: Գիտնականի ցուցմունքները վկայում են այն մասին, որ մոլորակի օվկիանոսն օժտված է գիտակցությամբ, որն ունակ է նյութականացնել մոլորակում գտնվող մարդկանց մոտ առաջացող պատկերները:

Ես միշտ էլ, դեռ հեռավոր ու մոտ անցյալում յուրովի եմ մեկնաբանել այս ֆիլմի նշանակությունն ու բովանդակությունը: Հա՛, ինչ էի ուզում ասել: Մարդու «մեխանիկական արտատպում»: Մենք արտատպում ենք ինքներս մեզ, մեկ այլ ժամանակի մեջ նորեն վերածնվելու:

Այո, Տարկովսկու ձեռագրով՝ այսինքն «Ոչնչից ամեն ինչ ստեղծողը»:

1972 թվականին նկարահանվեց «Սոլյարիսը»: Գլխավոր հերոսը՝ Գիբ Արյանը հայ չէ՛ր: Բայց նրան հայի մոտիվով վերարտադրեց, Գիբարյան ազգանունով, որովհետև այսպիսին էր Տարկովսկու հոգու ներքին պահանջը, ում ստեղծագործական աշխարհի վրա մեծ ազդեցություն էր թողել հայի տեսակը: Ահա, թե ինչպիսին ենք մենք, ում այսպես հեշտորեն ջնջելու փորձեր են ծրագրում: Տարկովսկին Սերգեյ Փարաջանովի մտերիմն էր: Գիբարյանի կերպարը մարմնավորեց մեր հանճարը՝ Սոս Սարգսյանը: Տե՛ր Աստված, ի՜նչ հաճույքով ասացի այս բառը:

Իսկ հետագայում այսպես արտահայտվեց արտիստը.

«...Տարկովսկին՝ հանճարեղ մի մարդ, անհանգիստ, անհաշտ, ազատասեր, որի էությունը լիքն էր իսկական մարդասիրությամբ, տենչանքն էր ճշմարտության և ո՛չ միայն արվեստում»:

«Մարդկությունը չափազանց շատ է տառապել և տառապանքի զգացումը նրա ներսում հետզհետե հյուծանքի է ենթարկվել: Դա վտանգավոր է, քանզի այժմ անհնար է տառապանքով և արյամբ փրկել մարդկությունը: Աստված իմ, այս ի՜նչ ժամանակներ են, որում ապրում ենք մենք»: Արդիական է, առավել քան արդիական:

«Եթե իմաստ փնտրեք, բաց կթողնեք այն ամենը, ինչ կատարվում է»:

Երբ հերոսը հանդիպում է իր կնոջը, որը մահացել է տասը տարի առաջ, սկսում է հասկանալ այլմոլորակային բանականության խորհրդավոր բնույթը:

ՈՒզում եմ սեփական մեկնաբանություն անել: Մեր բոլոր հույզերն ու ապրումները, որ վերածվում են յուրահատուկ էներգիայի, ընդունակ են վերաձևավորվել հեռահաս մոլորակների մեզ հասու բանականության դաշտում: Այնքան պարզ ու բնական հաշվարկ է թվում, համարյա իրական: Մենք՝ մարդիկս, պետք ենք միմյանց: Մենք առանձին չենք կարող լինել՝ մեզանից: Մենք միմյանց մեջ ենք ապրել ու ձևավորել ինքներս մեզ: Ոչինչ չկա հենց այնպես: Բոլոր դիպվածներն ու հակադրությունները վերածվում են ինչ-որ կարևոր բանի, որ հետո դարձյալ լուսավորեն մարդկանց: Այո՝ լուսավորեն: Դա հաստատ է:

«Սա, այսպես ասած, թուլության րոպե է: Չափազանց ծանր է ոչ մեկին պետք չլինելը: Որքա՜ն կուզեի նշանակություն չտալ մանրուքներին: Տենչում եմ ամբողջովին լցնել որևէ մեկի, կամ շատերի կյանքը: Ես նե՛ղ եմ սեփական հոգուս համար: ՈՒրիշ մի զետեղարան է ինձ հարկավոր», ցինիզմը դեռ ոչ ոքի չի փրկել: Դա փոքրոգիների ճակատագիրն է:

«Եվ մենք երջանիկ լինելու համար չենք ստեղծված: Կան ավելի կարևոր բաներ, քան երջանկությունն է»:

Մեծ արվեստագետի կատարելատիպը և նվիրականությունը ո՛չ այլ ինչ էր, եթե ոչ արտառոց և աննախադեպ սեր առ Մարդը և առ Աստված:

Ա. Տարկովսկու շիրմաքարին գրված է. «Մարդ, որ տեսել է հրեշտակին» և նրա անունով կոչվել է 3345 փոքր մոլորակը:

Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբը» ֆիլմը նվիրված է Անդրեյ Տարկովսկու հիշատակին։

Ահա, այսպիսի հարուստ ու առավել քան հարուստ կյանք, որ թողել են մեզ աշխարհի մեծամեծները, որպես հետևություն սեփական գործելակերպի և որպես դաս՝ հաջորդիվ...

08 02 2022 թ

Լենա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բյուրական

Դիտվել է՝ 5208

Մեկնաբանություններ