ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ադրբեջանը քարոզչական հենք է նախապատրաստում հետագա քայլերի համար

Ադրբեջանը քարոզչական հենք է նախապատրաստում հետագա քայլերի համար
13.10.2023 | 06:51

Փաշինյանը բացառիկ ունակություն ունի դաշտ նետել արհեստական խնդիրներ ու հետո իմիտացնել դրանց լուծումները: Այդ խնդիրներից մեկն էլ ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելն էր:

Հիշեցնեմ, որ դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական ուժերը ներթափանցեցին ՀՀ սուվերեն տարածք, մենք ունեցանք դատապարտող հայտարարություններ ԱՄՆ–ից, Կանադայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, նաև այլ երկրներից: Կար իրական հնարավորություն այդ թեման տանել ՄԱԿ-ի ԱԽ, լավ աշխատելու դեպքում ստանալ բանաձև ու կանխել ադրբեջանական հետագա ներթափանցումները:

Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Հայտարարեց, որ պատրաստ է զորքերը «հայելային հետքաշել»: Այդ հայտարարության մեջ չկար որևէ տրամաբանություն, հակառակորդը մտնում է քո տարածք, օկուպացնում, ու ի պատասխան դու որևէ միջազգային գործիքակազմ չես կիրառում, այլ ասում ես, որ պատրաստ ես հետ քաշվել: Դրանով Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքի այդ հատվածը դարձրեց «վիճելի տարածք», Ադրբեջանն էլ, օգտվելով այդ հանգամանքից, գնաց հետագա հարձակումների: Հիշենք 2021 թվականի նոյեմբերը ու 2022 թվականի սեպտեմբերը: Սեպտեմբերին մենք ունեցանք 200 զոհ ու օկուպացված տարածքներ:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց շրջանառել այն անհեթեթ թեզը, որ մենք «կադաստրի թուղթ» չունենք, այսինքն, Ադրբեջանից պետք է թուղթ ստանանք, որ կարողանանք պետություն ունենալ: Իհարկե, սա ևս դարձավ գործիք ադրբեջանական ղեկավարության ու քարոզչադաշտի ձեռքին: Տեսե՞լ եք երբևէ որևէ պետության ղեկավար սեփական պետության գոյությունը դնի հարցականի տակ ու հետո հակառակորդից «կադաստրի թուղթ» խնդրի սեփական պետության գոյության համար: Իհարկե, չեք տեսել: Մենք բացառիկ ենք այդ առումով:

Դրանից հետո արդեն սկսեց ակտիվորեն քննարկել թվեր, ըստ որի` որպեսզի մենք ունենանք 29,800 քառ կմ տարածք, պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ վտանգելով ոչ միայն Արցախը, այլև ՀՀ-ն Վրաստանին ու Իրանին կապող ճանապարհների վրա գտնվող ստրատեգիական տարածքները: Արցախի թեման արագորեն «փակեցին», առնվազն այս փուլում: Ադրբեջանն էլ արդեն քարոզչական հենք է նախապատրաստում հետագա քայլերի համար: Փոխարենը, մենք շարունակում ենք ունենալ օկուպացված տարածքներ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով, իսկ Ալիևի վարչակազմը որևէ կերպ չի պատրաստվում դուրս գալ ՀՀ տարածքներից:

Բայց դա մի կողմ: Փաստացի, ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ են դրել Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ-ն (նրանք առաջարկում էին հասկանալ այդ խնդիրը սահմանային դեմարկացիայից հետո) ու ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հետագայում արևմտյան հարթակներում ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումն էլ ներկայացնում է որպես «ձեռքբերում»: Մինչդեռ իրողությունն այն է, որ Արևմուքը երբեք էլ հարցականի տակ չի դրել մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Դա Նիկոլ Փաշինյանի ստեղծած կեղծ թեման է, որի հետևանքով մենք ունեցանք Արցախի հայաթափում և նոր ագրեսիայի իրական վտանգ: Հիմա արդեն դուք որոշեք, թե ում է ծառայում «արևմտամետ» Փաշինյանը և ինչքանով է նա պաշտպանում ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3434

Մեկնաբանություններ