ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իմ «խելոքը» հայ ժողովրդին ո՛չ իր արթնությանը կազատագրեր, ո՛չ էլ երազում

Իմ «խելոքը» հայ ժողովրդին ո՛չ իր արթնությանը կազատագրեր, ո՛չ էլ երազում
02.10.2023 | 21:45

Եթե ես Րաֆֆու վիպական շնորհքն ունենայի, կգրեի մի վեպ ու անունը կդնեի ոչ թե «Խենթը», այլ «Խելոքը»։

Իմ «խելոքը» հայ ժողովրդին ո՛չ իր արթնությանը կազատագրեր, ո՛չ էլ երազում։ Որովհետև հայերն իրենց օրում ազատություններ շատ են տեսել, բայց չեն կարողացել օգտվել իրենց տրված ազատությունից։

Այո՛, հայերն ազատ են եղել թե՛ առասպելաբանության մեջ, թե՛ իրականում, թե՛ երազում։

Ո՞ր ազգի ազատությունն է այսքան ճոխ ասորտիմենտ ունեցել։ Ո՛չ մեկի։

Րաֆֆու «Խենթը» իր երազում ազատե՞ց հայերին օտարի լծից։

Ազատեց։

Բայց ասացեք խնդրեմ, այս բազմաթիվ ու բազմատեսակ ազատություններից ի՞նչ շահեց հայ ժողովուրդը։ Ոչինչ։

Այս ազատությունները տրված էին միայն իրար կոտորելու համար։

Հայերը հնում նախարարությունների բաժանված իրար կոտորեցին, հիմա էլ կուսակցությունների բաժանված են իրար կոտորում։

Հայը հային բանտերն ածի, պատուհանից գնդացիրը դնի ու բոլորին մեկանց գետին փռի, վերջում էլ գետինը փորի ու արնաթաթախ դիակներն իրար վրա շարի, ինչպես ձուկը տակառում և ինչի՞ համար։ Սկզբունքի։ Նրա համար, որ մեկն ուզում է իր վաստակած հացն իր ընտանիքի հետ ուտել, մյուսն առաջարկում է այդ հացը կոլխոզի պահեստը տանել՝ նոր բաժանել․ ում ձեռքն ընկավ՝ ուտի, ում ձեռքը չընավ՝ նստի նայի․․․

Ահա այս է պատճառը, որ ես «Խենթը» չեմ գրի, այլ «Խելոքը» կգրեմ։

Իմ «խելոքը» ո՛չ իրականում կազատագրի հայերին, ո՛չ իր երազում։ Նա հայությունը կբաժանի չորս մասի՝ դաշնակների, հնչակների, ռամկավարների ու բոլշևիկների և կտանի մեկը հույներին կհանձնի, մյուսը՝ պարսիկներին, երրորդը՝ թուրքերին, չորրորդը՝ արաբներին և շատ կխնդրի՝ ոտները շղթայած պահեն, որ Հայաստան չմտնեն։ Եթե մտնեն՝ իրար պիտի կոտորեն, և Հայաստանը թողնեն առանց հայերի։ Նրանք թեև օտարներ են, էլի կարող են խիղճ ունենալ և կամենալ, որ աշխարհում մի երկու հայ ապրի։ Իսկ եթե հայի՞ն թողնենք՝ հայության հոտը կկտրի աշխարհից։

Լեռ ԿԱՄՍԱՐ

1962 թ․, անտիպ

(հատված)

Աղասի ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2270

Մեկնաբանություններ