ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ներկա կառավարության ղեկավարը բարոյական իրավունք ունի՞ խոսելու թանգարանների լինել-չլինելու շուրջ

Ներկա կառավարության ղեկավարը բարոյական իրավունք ունի՞ խոսելու  թանգարանների լինել-չլինելու  շուրջ
14.07.2023 | 18:02

Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ որոշ թանգարանների գոյության նպատակահարմարության հարցին։

Մի կողմ թողնենք այն մտավախությունները, որ այս կերպ, վաղուց փորձարկված եղանակով, հնարավոր է աչք է դրվել հերթական տարածքի վրա։ Դա չենք քննարկում։

Այստեղ գլխավոր հարցը հետևյալն է․ արդյոք ներկա կառավարության ղեկավարը բարոյական իրավունք ունի՞ խոսելու թանգարանների լինել-չլինելու շուրջ:

2019-2022 թթ․ ընթացքում իմ նախաձեռնությամբ ու իմ անձնական միջոցների հաշվին Գյումրիում երեք թանգարանային ցուցադրություններ եմ կազմակերպել, որոնք դարձել են սիրված վայրեր քաղաք այցելող հարյուրավոր զբոսաշրջիկների համար։

«Հայուհի» և «Հայկական ազգային խորհրդանշանների» թանգարանները կազմակերպելու համար դիմել էի ԿԳՄՍ-ի պետական դրամաշնորհ ստանալու մրցույթին՝ ակնկալելով փոքր ինչ թեթևացնել ֆինանսական բեռը։

«Հայուհի» թանգարանի պարագայում ԿԳՄՍ նախարարությունը մերժեց իմ հայտը, այն հիմնավորումով, որ այդ թանգարանի տարածքում սրճարան է բացվելու։

Երեք տարի է ինչ գործում է այդ թանգարանը, սակայն հազարավոր այցելուներ կարող են հաստատել, որ այնտեղ սրճարան չի գործել բացման օրվանից։

«Հայկական ազգային խորհրդանշանների թանգարան»-ի պարագայում հայտը մերժվեց առանց որևէ հիմնավորման՝ թերևս «ազգային» բառի ազդու ու ահարկու հնչեղությունից վախենալով։

Ի՞նչ անուն տալ այս որոշումներին, պարոն Փաշինյան։

Այո, ճիշտ եք։ Դա կոչվում է ԿՈՌՈՒՊՑԻԱ։ Դա կարող է հաստատել նաև ԿԳՄՍ նախկին նախարարը, ով, ի դեպ, այս պահին հանդիսանում է Ձեր աշխատակազմի ղեկավարը․․․

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 4287

Մեկնաբանություններ