ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՈՒր գնում եմ, Հայաստանը հետս է» (հատված գրքից)

«ՈՒր գնում եմ, Հայաստանը հետս է»   (հատված  գրքից)
02.07.2023 | 20:18

Երևանում բարձրահարկ շենքեր շատ կան:

Կառուցվում են, բայց նրանցից ո՛չ մեկը չի ծածկում Բիբլիական լեռան վեհաշուք դեմքը:

ԿԱՐՈՏԸ ծածկել կլինի՞...

ԱՐԱՐԱՏԸ մեր ԿԱՐՈՏԻ հուշարձանն է, և մենք նրա հետ զրուցում ենք կարոտած աչքերով, զրուցում ենք այն կողմում բանտված մեր կալանավորի հետ:

Այդ օրը Խոր Վիրապ գնալիս հեռադիտակ էինք տարել: Վալերին զարմացավ.

-Երբ այդքան մոտ է ԼԵՌԸ, էլ ինչու՞ ենք հեռաղիտակ վերցնում:

Հեռուն դիտելու համար չէինք վերցրել, այլ ավելի մոտեցնելու մեր ՀԱՐԱԶԱՏԻՆ, մեր ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻՆ ձեռքով դիպչելու խաբկանքն զգալու համար էինք հեռադիտակը տանում:

ԱՐԱՐԱՏԻ գագաթին ճերմակը շատացել էր:

Ծերանում էր ԱՐԱՐԱՏԸ:

Խոր Վիրապի բարձունքից իջնում էինք տեսակցությունն ավարտած այցելուների պես՝ լուռ, մտասույզ:

Աշնանային օրը դեպի մայրամուտ էր թեքվել; ԱնԱՐԱՐԱՏ Արարատյան դաշտավայրին նախշուն գլխաշորի պես փռվել էր աշունը, իսկ հեռվում ճերմակածուփ ԱՐԱՐԱՏՆ էր կարոտից մխում:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 2887

Մեկնաբանություններ