38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Անոմալիա»

«Անոմալիա»
08.06.2023 | 21:29

Նախկիններն այդպես էլ չգիտակցեցին, որ չէր կարելի հասարակությունը 20 տարի նսեմացած պահել։

Նորերը չեն հասկանում, որ հասարակությունը չպետք է դառնա անինքնասեր։

Մենք, մինչ օրս, չենք ճշտել մեզ համար, որ`

1. չպլանավորած ու չկազմակերպած պաշտպանությունը` պաշտպանություն չէ:

2. Չգծանշված ճանապարհը` ճանապարհ չէ:

3. Իրավիճակային աճը` զարգացում չէ:

4. Պառակտված, նսեմացած ու անինքնասեր հասարակությունը` հասարակություն չէ:

5. «Անռեգիստր ու անատամ» պետությունը` պետություն չէ,

և էսպես շարունակ:

Կարեն ԱԴՈՆՑ

Դիտվել է՝ 3635

Մեկնաբանություններ