Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների զենք կրելու մասին նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների զենք կրելու մասին նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ
19.01.2021 | 12:54

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը մշակվել էր՝ պայմանավորված ՊԵԿ-ին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ: Զենքը նախատեսվում է կիրառել օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար:

Դիտվել է՝ 5534

Մեկնաբանություններ