Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 407-ով՝ հասնելով 142344-ի, գրանցվել է մահվան 25 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 853-ով և հասել 117649-ի, իրականացվել է 1349 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 530225-ի: Մահերի ընդհանուր թիվը՝ 2 939-ի: Բուժվում է 21756 մարդ։