Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՌԴ ՊՆ. Ստեփանակերտ է վերադարձել 475 փախստական

ՌԴ ՊՆ. Ստեփանակերտ է վերադարձել 475 փախստական
16.11.2020 | 12:52

Եվս 475 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի մոտ 250 բնակիչ վերադարձել է իրենց տները, առաջին ինը ավտոբուսը ժամանել է Ստեփանակերտ՝ խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո: «19 ավտոբուսից բաղկացած շարասյունով 475 մարդ վերադարձել է Ստեփանակերտ: Շարասյունն անցել է Երևան-Ստեփանակերտ երթուղով՝ ուղեկցվելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկներով, և հասել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ», - ասվում է հաղորդագրության մեջ: Ռուս զինվորականներն ապահովել են շփման գծի միջոցով ավտոբուսների անվտանգ տեղաշարժը:

Դիտվել է՝ 1874

Մեկնաբանություններ