Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2383-ով՝ հասնելով 85034-ի, գրանցվել է մահվան 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 749-ով և հասել 53257-ի, իրականացվել է 5027 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 392660-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 1626-ի: Բուժվում է 30151 մարդ: