ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Չկայացած երկրներում իշխանության են գալիս պատահական մարդիկ, որոնք ձեռնտու են ավելի հզոր օտարներին

Չկայացած երկրներում իշխանության են գալիս պատահական մարդիկ, որոնք ձեռնտու են ավելի հզոր օտարներին
27.06.2024 | 07:51

Եթե փորձում ենք մեր այսօրվա աննախանձելի վիճակի պատմական ու ոչ պատմական պատճառները դիտարկել իրենց ամբողջության մեջ, անխուսափելիորեն առաջ է գալիս մի այլ ածանցյալ պրոբլեմ ևս։

Չէ՞ որ մեր այսօրվա վիճակի բազմաթիվ, մեկը մյուսով պայմանավորված պատճառների մեջ կան այնպիսիները, որոնք հիմնարար բնույթի են, և դրանցից ամենահիմնականներից մեկը նորմալ իշխանափոխության մեխանիզմն է , որը ֆունդամենտալ ձևով խաթարվեց 1996-ին և դրանից հետո էլ որևէ անգամ այդ պրոցեսը նորմալ ընթացք չունեցավ։

Դա, առաջին հերթին, խոսում է այն բանի մասին, որ մեզ նման ագրեսիվ, անհաշտ ու անհանդուրժող մենթալիտետային դաշտում չէր էլ կարող այլ կերպ լինել։

Համեմատության համար կարելի է դիտարկել մարդկանց մոտ առաջացող նույնիսկ ամենափոքրիկ կոնֆլիկտային իրավիճակի զարգացումը մեզ ու մեզ նմանների մոտ և որևէ այլ, ավելի քաղաքակիրթ միջավայրում։

Մեզ նմանների մոտ նման իրավիճակը անմիջապես վերածվում է փոխադարձ վիրավորանքների, հայհոյանքի և ծեծ ու կռվի, իսկ ավելի քաղաքակիրթ միջավայրում այն ստանում է բոլորովին այլ զարգացում, որի առանցքը միմյանց զիջման գնալու հակումն է այլ մենթալիտետային պայմաններում։

Մեզ նմանների կյանքում մյուս հատկանշական հանգամանքը կայանում է նրանում, որ ժողովրդի ու նրա վայ վերնախավի մենթալիտետները իրարից չեն տարբերվում։

Առաջին հայացքից այս աննշան թվացող հանգամանքը ունի սկզբունքային ու շատ կարևոր նշանակություն պետականաշինության գործում, որտեղ հաջողության գրավականներից մեկը կառավարող դասի և կառավարվողների մենթալիտետային տարբերություններն են։

Այդ տարբերությունները շատ են, և եթե դրանք չեղան, ապա պետականաշինության գործը նորմալ ընթացք չի կարող ունենալ, իսկ կրիտիկական դեպքերում էլ այն պարզապես կտապալվի։

Աշխարհում բազմաթիվ են չկայացած ու կիսակայացած պետությունները, որոնք իրենց գոյությունը քարշ են տալիս միայն շնորհիվ միջազգային օրենքների, և որոնց մոտ նման վիճակը, այլ կարևոր հանգամանքների հետ միասին, պայմանավորված է նրանով, որ նման երկրներում իշխանության են գալիս պատահական մարդիկ, որոնք ձեռնտու են ավելի հզոր օտարներին։

Դրանից բացի, կան նաև իշխանափոխության հետ կապված մի շարք ներքին օրինաչափություններ ևս։

Մասնավորապես, ագրեսիվ մենթալիտետային մթնոլորտում կոնֆլիկտների առատությունը շատ հաճախ բերում է դրանց ուժային լուծումների, որոնցում, որպես կանոն, շահում և հաղթող է դուրս գալիս ավտորիտար իշխանությունը, այն էլ, երբեմն, օրենքի խախտումներով։

Ժամանակի մեջ նման խախտումները կուտակվում են ու անցնում կրիտիկական սահմանը, որի համար իշխանությունը, այսպես, թե այնպես, պետք է պատասխան տա, և որից խուսափելու միակ ճանապարհը զարտուղի ճանապարհներով որևէ հարաբերականորեն անվտանգ մեկին իշխանությունը փոխանցելն է՝ առաջնորդվելով նախորդ իշխանության շահերի մաքսիմումի ու ռիսկերի մինիմումի չափանիշներով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2630

Մեկնաբանություններ

="post-type-1">

«Իրատես» թերթի արխիվից

 Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում
Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը