ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացել էր պարտության, խայտառակության խորհրդանիշով. Անդրանիկ Թևանյան

ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացել էր պարտության, խայտառակության խորհրդանիշով. Անդրանիկ Թևանյան
24.09.2022 | 11:01

2019թ․ Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանը, հավաքվածների ծափերը կորզելու համար, գոռում էր. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Գոռալուց առաջ ու հետո նա գերխաղաղասիրական ու գերզիջողական քաղաքականություն ու քարոզչություն էր իրականացնում։ Ստացանք պատերազմ ու պարտություն։
2020-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը սկզբում մտավ թաքստոց, ապա՝ «խաղաղության աղավնու» դերի մեջ։


2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում՝ առանց սահմանափակումների։ Խոստանում էր հետևողական լինել նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի հարցում։ Խոստանում էր նաև խաղաղություն։ Փաշինյանը քվե մուրաց «Խաղաղության դարաշրջանի» և «Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բաց սահմաններով լավ կյանքի» մասին հեքիաթներով։
Ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ագրեսիվորեն տարածում են «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Նրանց կարծիքով՝ սա բերելու էր խաղաղություն ու բարգավաճում։


Հիմա Փաշինյանի բոլոր թեզերն ու հայեցակարգերը փլուզվել են, և իրենք խոստովանում են այդ մասին։
Եթե նախընտրական փուլում Նիկոլը հայ ժողովրդին համոզում էր, որ թուրքն ու ադրբեջանցին հայերի նկատմամբ վատ են տրամադրվում, որովհետև հայերն են վատ տրամադրված լինում թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ, ապա հիմա ինքն է աշխարհով մեկ հայտարարում, որ Ալիևը Երևանը համարում է ադրբեջանական և ագրեսիվ տրամադրվում Հայաստանի նկատմամբ։
ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը խոստովանություն էր այն մասին, որ իր քաղաքականությունը բանկրոտ է։
«Խաղաղության դարաշրջան» խոստացողը հիմա Ադրբեջանից «29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան» է մուրում։ Այսինքն՝ հրապարակավ հայտարարում է, որ պատրաստ է Արցախը համարել ադրբեջանական, միայն թե Ադրբեջանը ճանաչի 29.800-ը։ Բայց իր այս ողորմելիությամբ է՛լ ավելի է գրգռում Ադրբեջանին։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս առումով էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը փլուզվել է։ Նա մտածում էր, որ Թուրքիայի պահանջները Ցեղասպանության ու Կարսի պայմանագրի մասով բավարարելով՝ կարողանալու է այդ երկրի միջոցով ազդել Ադրբեջանի վրա ու խաղաղ ապրել։ Դա էլ էր պատրանք։ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ մինչև Ադրբեջանը չբավարարվի, ինքը քայլ չի անելու։ Նիկոլն ու իր թիմը չտեսնելու ու չլսելու էին տալիս Թուրքիայի արածներն ու ասածները։ Հիմա կանգնած են փակուղու առաջ։ Ի՞նչ են հիմա քննարկելու Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները, երբ մեր թշնամիները «Զանգեզուրի միջանցք» են պահանջում ու վերջին հարձակումների արդյունքում գործնականում հնարավորություն են ստացել կտրել ամբողջ Սյունիքը։
Եվ այսպես, ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացել էր պարտության, խայտառակության խորհրդանիշով։ Շատ ողորմելի տեսարան էր․ նախկինում Ալիևն էր լացում ու բողոքում Հայաստանից, հիմա՝ մենք Ադրբեջանից։


Նիկոլն աշխարհից աջակցություն էր մուրում «հայկական դեմոքըրըսին» պաշտպանելու համար, ինչը միայն ժպիտ ու արհամարհանք կարող է առաջացնել։
Նիկոլ Փաշինյանը պարտվել է և՛ պատերազմը, և՛ խաղաղությունը։ Ու որպեսզի Հայաստանն էլ իր հետ չտանի գերեզման, պետք է նոր էջ բացել մեր պետական կառավարման համակարգում։

Դիտվել է՝ 11930

Մեկնաբանություններ