Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Գլխիվայր շրջված իրականություն

Գլխիվայր շրջված իրականություն
27.06.2024 | 12:03

Փաստորեն, հիմա ժամանակներն էնպիսին են, որ ով ամենաբարձրն է հայհոյում Ռուսաստանին, նա է «հայրենասեր»:

Ով ամենաբարձրն է գոռում Ադրբեջանին հողեր զիջելու անհրաժեշտության մասին, նա է «հայրենասեր»:

Ով ամենաբարձրն ու ամենաշատն է խոսում Թուրքիայի պահանջները կատարելու և առևտուր անելով ապրելու մասին, նա է «հայրենասեր»:

Պրոիշխանական փորձագետներն ու քաղաքագետներն էլ 5-րդ շարասյուն են անվանում նրանց, ովքեր դեմ են Հայաստանի մասնատմանը, թյուրքացմանը, հնազանդեցմանը, արկածախնդիր դիվանագիտությանը, արտաքին քաղաքականությունը հայհոյանքով ու մեղադրանքներով կառուցելու անպատասխանատու մոտեցմանը։

Ես վստահ եմ, որ կոլաբորացիոնիստների ոհմակը չէր կարող չհարձակվել նրանց վրա, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում և դեմ են դրան, և որպեսզի սեփական դավաճանությունը քողարկեն, դիմացինին են մեղադրում դրա մեջ:

Իսկ ես վստահ եմ, որ ՀՀ Դատարանը պետք է դատապարտի բոլոր նրանց, ովքեր կոլաբորացիոնիստական գործունեություն են իրականացնում, ովքեր ծառայում են արտաքին շահերի, ովքեր հանիրավի զրպարտում են, ովքեր ատելություն ու քաոս են քարոզում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ