Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Լուկաշենկոն քո ի՞նչն է, կամ դու՝ Լուկաշենկոյի

Լուկաշենկոն քո ի՞նչն է, կամ դու՝ Լուկաշենկոյի
21.05.2024 | 16:14

Լուկաշենկոն մի քանի օր առաջ Ադրբեջանում ասաց բաներ, ինչից մեր հակառուսները գրգռվեցին ու ակտիվացան։

Բայց տեսնես ինչու՞։ Ձեզ համար Լուկաշենկոն ո՞վ է։ Ձեր սիրելի Արևմուտքը Լուկաշենկոյին չի համարում, չի ճանաչում որպես Բելառուսի ղեկավար, այսինքն, ձեզ համար Լուկաշենկոն մի հասարակ մարդ է։ Ուրեմն, ինչ կուզի` կասի, ձեզ ի՞նչ դրանից։ Ձեզ համար Բելառուսի ղեկավարը Տիխանովսկայան չի՞։ Դե, նրանից էլ պահանջեք` թող լավ բաներ ասի։ Լուկաշենկոյից ի՞նչ եք ուզում։

Եթե նկատել եք, ես հաճախ եմ Լուկաշենկոյին ու Ալիևին նմանեցրել։ Այո, երկուսն էլ սեփական երկրի համար անփոխարինելի հրաշք առաջնորդներ են։ Երկուսն էլ իրենց երկրների համար արել են ամեն հնարավոր լավը։ Իրենց երկրներում արձանները պետք է դնեին կենդանության օրոք։

Ի դեպ, իրենք նաև նման են կառավարման առումով։ Երկուսի մոտ էլ միանձնյա կառավարում է։ Բայց հետաքրքիր է, որ Արևմուտքի համար Լուկաշենկոն դիկտատոր է, ում չեն ընդունում, իսկ Ալիևի պահով հարցեր չունեն։

Ի դեպ, Արևմուտքի կողմից չընդունված Լուկաշենկոյին այդպես լավ ընդունելու համար Արևմուտքից Ալիևին հարց կտա՞ն, թե՞ էդքան դուխ չունեն։

Բա մի հատ թող Ալիևին ասեին` մի ընդունիր։

Այդպիսի բան չեն ասի։ Գիտեն, որ Ալիևը կթքի իրենց երեսպաշտ ռոժերին։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ