Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Սկզբունքային դիրքորոշում և հստակ իրավաչափ առաքելություն

Սկզբունքային դիրքորոշում և  հստակ իրավաչափ առաքելություն
22.04.2024 | 12:21


Տասնյակ տարիներ օտարերկրյա ֆինանսավորմամբ գոյատևող, լրատվության հզոր միջոցների տիրապետող և ուղղորդված անձինք, ինչպես նաև ներդաշնակ գործող ադրբեջանցի քարոզիչները հանկարծ որոշել են Գերաշնորհ Բագրատ Սրբազանի նկատմամբ հնչեցնել օտարերկրյա գործակալ լինելու և պատերազմ հրահրելու անհեթեթ մեղադրանքներ: Եվ այս գերակտիվությունը թելադրված է բացառապես Տավուշի գյուղերը հանձնելու առնչությամբ Սրբազանի սկզբունքային դիրքորոշմամբ ու հստակ իրավաչափ առաքելությամբ:

Պատերազմ հրահրում է, բացահայտ սպառնում է, ավելին՝ արդեն պատերազմով տարածքներ է զավթել և ողջ Արցախը հայաթափել հենց ադրբեջանը, իսկ այդ երկրի ղեկավարի նկրտումներին իրավաչափություն են հաղորդում բոլոր նրանք, ովքեր, անտեսելով ակնհայտ իրավական հիմքերը, մտացածին փաստարկներով ամենօրյա ռեժիմով հաստատում են այդ գյուղերի իբր Ադրբեջանի կազմում լինելը: Եթե պատերազմն անխուսափելի է, իսկ զիջումները երաշխիք չեն, ապա առնվազն չի կարելի անվտանգության ռազմավարական դիրքերը անդառնալի վատթարացնել, համատեղ բնակությունը անտանելի դարձնել և անհասկանալի հույսեր փայփայել մշուշոտ ապագայից:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1336

Մեկնաբանություններ