Մեղվաբուծությունը Հայաստանում ունի դարերի պատմություն։ Հայաստանը համարվում է Մեղվաբուծության հնագույն կենտրոններից մեկը։ Մեղվաբուծության զարգացմանը նպաստել են բնակլիմայական բարենպաստ պայմանները, հնագույն ժամանակներից հայկական դեղին և լեռնային գորշ մեղուների ցեղերի ու նրանց խառնացեղերի առկայությունը։
1904 թվականին Հայաստանի ներկայիս տարածքում կար 18 հազար, 1918-1920 թթ.-ին՝ 15-16 հազար մեղվաընտանիք։
Այսօր Հայաստանում տարեկան արտադրվում է տարեկան 3 հազ տոննա մեղր և 250 հազարից ավելի մեղվաընտանիքներ են հաշվառված։
Մեկ շնչի հաշվով Հայաստանում տարեկան սպառվում է 1 կգ մեղր։
Եթե մեղուները վերանան, ապա չի կատարվի փոշոտում։ Ծաղիկներ կան, որ բացառապես մեղուներով են կատարում իրենց փոշոտումը ու, եթե այլևս չփոշոտվեն, մեկ-երկու տարի հետո այդ ծաղիկները կվերանան, իսկ կենդանիները, որոնք սնվում են այդ ծաղիկներով, կեր չեն ունենա և կենդանական աշխարհը նույնպես կվերանա։
Նման դեպքում մարդն էլ սնունդ չի ունենա։ Երկրագնդի վրա կյանքը անմիջական կախվածություն ունի մեղուների լինելիությունից։
Հայաստանի բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի ռեպորտաժում մեղվաբուծության մասին պատմում է «Հաթերք ֆուդ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանը։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ