ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գոր­ծըն­կե­րու­թ­յան հեր­թա­կան ձեռք­բե­րու­մը. կի­սա­կա­ռույ­ցի շի­նա­րա­րու­թ­յուն Գոմ­քում

Գոր­ծըն­կե­րու­թ­յան հեր­թա­կան ձեռք­բե­րու­մը. կի­սա­կա­ռույ­ցի շի­նա­րա­րու­թ­յուն Գոմ­քում
26.05.2020 | 01:09
Վա­յոց ձո­րի մար­զի Գոմք գյու­ղում մինչև տա­րե­վերջ կլուծ­վի 15 տար­վա վա­ղե­մու­թյան խն­դիր: Կկա­ռուց­վի գյու­ղի կի­սա­կա­ռույց­նե­րից մե­կը՝ տան­տե­րե­րին ազա­տե­լով խո­նավ, մութ ու անհ­րա­պույր նկու­ղում ապ­րե­լու հիշ­ո­ղու­թյուն­նե­րից: Այս­տեղ ծն­ված ու մե­ծա­ցած 5 զա­վակ­նե­րից ավա­գը տասն­հինգ տա­րե­կան է, կրտ­սե­րը՝ եր­կու: Շի­նու­թյան կա­թող կտու­րը ժա­մա­նա­կին տա­նի­քով է փո­խա­րին­վել, իսկ ավե­լի ուշ՝ սկս­վել են կի­սա­կա­ռույ­ցի աշ­խա­տանք­նե­րը, բայց դրանք կի­սատ են մնա­ցել: Մի քա­նի ամիս անց ըն­տա­նի­քը կապ­րի արևի լույ­սով լց­ված սեն­յակ­նե­րում, որ­տեղ կո­մու­նալ հար­մա­րու­թյուն­ներ ու­նե­նա­լը կլի­նի ոչ թե շքե­ղու­թյուն, այլ օրի­նա­չա­փու­թյուն:
Տա­րի­նե­րի ձգ­տումն իրա­կա­նաց­նե­լու հար­ցում տան­տի­րո­ջը՝ Ար­տաշ Ղա­զար­յա­նին, աջակ­ցում են Վի­վա-ՄՏՍ­-ը և Հա­յաս­տա­նի «Ֆու­լեր տնաշ­ի­նա­կան կենտ­րո­նը»: Գոր­ծըն­կեր­նե­րը շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րին մի­ա­նալ առայժմ չեն կա­րո­ղա­նում, սա­կայն տի­րա­պե­տում են իրա­վի­ճա­կին. հե­ռա­վար՝ անակն­կալ տե­սա­զան­գով ոգևորում են բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրագ­րում ընդգրկ­ված ըն­տա­նիք­նե­րին՝ սպա­սե­լով հա­մա­տեղ աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյան ստեղծ­մա­նը:
«Ձեզ հետ խո­սում եմ հե­ռա­վար, որով­հետև ֆի­զի­կա­պես չեմ կա­րող լի­նել Ձեր կող­քին ու ձեռք ­ձեռ­քի՝ օգ­նել ըն­տա­նի­քին: Հո­գե­պես ու մտ­քով այդ­տեղ եմ: Հու­սով եմ, որ մեր ժա­մա­նա­կա­վոր բա­ցա­կա­յու­թյու­նը չի թու­լաց­նի ձեզ, և աշ­խա­տանք­նե­րը կա­վար­տեք նա­խա­տես­ված ժամ­կետ­նե­րում: Ամուր մնա­ցեք և ձգ­տեք իրա­կա­նու­թյուն դարձ­նել տա­րի­նե­րի՝ ձեր երա­զան­քը», - տե­սա­զան­գով ասել է Վի­վա-ՄՏՍ­-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յի­րիկ­յա­նը:
Ղա­զար­յան­նե­րի ըն­տա­նիքն իր ու­ժե­րով ար­դեն սկ­սել և բա­վա­կա­նա­չափ առաջ է տա­րել շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը: Ման­կու­թյան ու պա­տա­նե­կու­թյան 15 տա­րին խու­նա­ցած պա­տե­րով սեն­յակ­նե­րում անց­կաց­րած տղան, հրաշ­ա­լի գի­տակ­ցում է՝ օր առաջ շի­նա­րա­րու­թյունն ավար­տին հասց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Համ­լե­տը դար­ձել է հոր ավագ օգ­նա­կա­նը: Ձգ­տում է ինքն էլ թի­կունք լի­նել քույ­րե­րի և մոր հա­մար: Աշ­խա­տում են՝ մտա­ծե­լով, հե­տա­գա անե­լիք­նե­րի, սեն­յակ­նե­րի կա­հա­վոր­ման ու հոգ­սե­րից ազատ­ված կյան­քի մա­սին:
«Գոմ­քը հո­յա­կապ գյուղ է: Կա­րող էի հե­ռա­նալ այս­տե­ղից ու փոր­ձել ինչ­-որ ճա­նա­պարհ փնտ­րել, սա­կայն չա­րե­ցի դա: Եթե մար­դիկ այդ­պես մտա­ծեն, գյու­ղում մարդ չի մնա: Հի­մա իմ ձեռ­քե­րով կա­ռու­ցում եմ տունս: Չէի պատ­կե­րաց­նի, որ անակն­կալ հե­ռա­խո­սա­զան­գով կոգևորեն ինձ: «Ֆու­լեր տնաշ­ի­նա­կանն» ու Վի­վա-ՄՏՍ­-ը նույ­նիսկ հեռ­վից են աջակ­ցում: Այս զան­գից հե­տո ոգևոր­վե­ցի և պար­տա­վոր­ված եմ զգում՝ նա­խա­տես­ված ժամ­կետ­նե­րում շի­նա­րա­րու­թյունն ավար­տե­լու հար­ցում», - ասել է տան­տե­րը՝ Ար­տաշ Ղա­զար­յա­նը:
Վի­վա-ՄՏՍ­-ը և Հա­յաս­տա­նի «Ֆու­լեր տնաշ­ի­նա­կան կենտ­րո­նը», բնա­կա­րա­նաշ­ի­նու­թյան ծրագ­րով լու­ծում են ոչ մի­այն սո­ցի­ա­լա­կան կարևոր խն­դիր, այլև ձգ­տում են հիմ­նո­վին փո­խել մարդ­կանց կյան­քը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10980

Մեկնաբանություններ