ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ռոբոտների օր՝ ճարտարագիտական համալսարանում

Ռոբոտների օր՝ ճարտարագիտական համալսարանում
03.05.2013 | 16:11

Մայիսի 3-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում անցկացվեց «Ռոբոտների օր» (Robotics day) միջոցառումը: Միջոցառման ընթացքում «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի սաները, ովքեր ԱՄՆ-ում կայացած ռոբոտների մրցույթին արժանացել էին հատուկ մրցանակի, ներկայացրեցին հրշեջ ռոբոտ, գծին հետևող ու ական փնտրող ռոբոտները և ֆրեզերային հաստոցի ղեկավարման ուժային էլեկտրոնիկայի սխեմա:

Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի սաները հանդես եկան տորթ կտրող ռոբոտով, կամուրջ անցնող և մուկ որսացող ռոբոտով: Նաիրի կրթական կոնսորցիումը ցուցադրեց եռաչափ տպիչ (3D printer) և խառատային հաստոց (CNC): «Արթին Վարուժան» ընկերությունը ներկայացրեց առդուինո և «Նաիրի» հայկական արտադրության հարթակներ:

«Ռոբոտների օր» միջոցառման ընթացքում «Սայմոտեկ» ընկերությունը ցուցադրեց «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ստեղծված ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակներում կհատկացվի Հայաստանի 50 համայնքների` ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով: Հետագայում նախատեսվում է նմանօրինակ խմբակներ ստեղծել Հայաստանի բոլոր դպրոցներում:

Միջոցառման ժամանակ հայտարարվեց «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթի, «Ական փնտրող ռոբոտ», «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթների գրանցումը: Այս տարի առաջին անգամ ԱրմՌոբոտիքսի շրջանակներում կիրականացվի «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթը, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում ոլորտի կազմակերպությունների ստեղծմանը: Ցանկացողները կարող են գրանցվել, ներկայացնել գաղափարներ, վերածել դրանք ինժեներական նախագծերի և ներկայացնել մրցույթի ժյուրիին: Լավագույն 5-8 գաղափարների հեղինակներին կտրամադրվեն մասեր իրենց նախագծերն իրականություն դարձնելու և ռոբոտներ պատրաստելու համար:

Տեղեկացնենք նաև, որ ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավորհովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկականհովանավորը` «ԱրթինՎարուժան» ընկերություն: Դպրոցականխմբակներիծրագրիգործընկերներն են «Քրոնիմետ» բարեգործականհիմնադրամը, «ՎորլդՎիժնՀայաստանը» և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3295

Մեկնաբանություններ