Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ «ՄՈՄԵՆՏՈՎ» ՎԱԽԸ ՉԱՓԵԼ ՏՎԵՔ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ  «ՄՈՄԵՆՏՈՎ»  ՎԱԽԸ ՉԱՓԵԼ ՏՎԵՔ
03.02.2012 | 00:00

Նախագահականում տեղի ունեցած կոալիցիոն լիդերների նոն-ստոպ հանդիպումներում բավականին հետաքրքիր դինամիկա է արձանագրվել: Նախորդ ուրբաթ տեղի ունեցածը որակապես տարբերվել է երկուշաբթի տեղի ունեցածից:
Առաջին հանդիպման ժամանակ ՀՀԿ լիդերն անչափ կտուկ փորձել է կարճ-կոնկրետ հասկանալ` ինչ է ցանկացել ասել Արարատում «Գագիկը», «արձանագրելով»` «մի հոգու ձեռը կրակն է ընկել էս ժողովուրդը»:
Գագիկը նախագահին ևս մեկ անգամ պատմել է իրենց պատած «վարչապետացավը» և մեղմ ձայնով ասել, որ ինքը նկատի է ունեցել ընդամենը վարչապետին:
Հաջորդիվ հարցվել է` չորս տարի կոալիցիայում է Գագիկը, ինչո՞ւ մեկ անգամ ՀԱԿ-ին պատասխան, հակահարված չի տվել: Ի տարբերություն ունեցած վարչապետացավի, որին այստեղ, այնտեղ, այլուր և ամենուր հակահարվածում է: Մի ուրիշ ձև: Ի՞նչ է նշանակում` «ի գիտություն ընդունել»:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Գագիկից պատասխանվել է.
-Որ ընդդիմությունը բան չանի, մեր դեմ չգրի, դրա համար:
Ինչ է ստացել նա ի պատասխան, «չգիտենք», եզրակացությունները թողնում ենք ընթերցողին:
«Էկզոտիկ» ու «մեղմ» մտքեր էլի են հնչել այդ հանդիպմանը, սակայն վերջում եկել են կոնսենսուսի` «ոնց կասես, նախագահ ջան, դու մի լուծում կգտնես» (խոսքը նաև մեծամասնականի մասին է եղել): «Նախագահ ջանն» էլ ասել է` նայիր, Գագիկ, եթե չհամաձայնես, մեղավորը դու կլինես:
Երկուշաբթիի հանդիպումն ընթացել է առանց «չեպեների»` «չոտկի»: Պայմանավորվել են, որ մեծամասնականի «մոմենտներով» «խփոցի-բռնոցի» չի լինելու, Գագիկին տալու են 7 (յո՜թ) մեծամասնական տեղ, երեքում միմյանց դեմ «կուլտուրական» պայքարելու, ժողովրդավարական ձեռքբերումներ են արձանագրելու:
Ընդունելու են հայտարարություն (հայտարարության տեքստն արդեն իսկ պատրաստ է, այնտեղ ֆիքսվելու է, որ, հավատարիմ նախորդ փետրվարին կնքված հուշագրի, գնում են ընտրությունների` հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի շրջանակներում` ընդհանուր թեկնածուներին պաշտպանելու «ազնիվ մղումով»), հայտարարության մեջ ակնարկվելու է նաև 13 թվին գործող նախագահի շուրջ համախմբվելու մասին: Հայտարարությունն առայժմ քննարկման փուլում է (հիմա էլ «որոշները» հարկ են համարում տարածել, թե Գագոն չի համաձայնի 13-ի մոմենտով):
Չենք կարծում:
Երկուշաբթի օրվա հանդիպմանը նա բարձրացրել է Համիկի ազատման հարցը:
«Նո՜ւրբ» գործ է: «Ըսե՜նց» գործերը հանգիստ են սիրում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ