ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

  ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
17.05.2011 | 00:00

Պաշտպանության նախարարության համակարգում գրեթե բոլորն են համոզված, որ նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ բարձր ինտելեկտի տեր անձնավորություն է, կիրթ է, բանիմաց, օժտված բնավորության առինքնող գծերով: Բայց պարզվում է` քիչ չեն մարդիկ, ովքեր այն կարծիքին են, թե Օհանյանն իր փափուկ բնավորությամբ չի կարողանում ղեկավարել ռազմական կառույցը: ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջիններիս նպատակը նախարարին հեղինակազրկելն է: Միտումնավոր անտեսվում են նախարարի հրահանգները, անհրաժեշտ տեղեկությունը ժամանակին չի փոխանցվում նրան, հաճախ նաև զոհված ազատամարտիկների հարազատների` նախարարին հանդիպելու խնդրանքը ժամանակին չի իրազեկվում, ու տպավորություն է ստեղծվում, թե նախարարն անտեսում կամ չի կարևորում նրանց հետ հանդիպումը: Եվ վերջապես, որոշ լրատվամիջոցներով տարածում են լուրեր, թե նախարարությունում տիրում է անկազմակերպ, քաոսային իրավիճակ:
Շրջանառվող լուրերի համաձայն` նման ասեկոսեներ տարածողները, իբր, Սամվել Բաբայանի մարդիկ են: Նույն աղբյուրները նաև պնդում են, թե վերջինս վաղուց է ՀՀ պաշտպանության նախարար դառնալու հույսեր փայփայում:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ