ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՀՈՎՀԱՆՆԵՍ Ա-Ի ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ Ա-Ի ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
23.03.2012 | 00:00

Առաջին «նշանը», որ Հովհաննեսը մոտակայքում է, օգնական Բագրատն է, որի մանևրը ՀՀԿ ֆրակցիայի սենյակի շուրջն ազդանշանում էր` հրաժարականով պառլամենտից դուրս եկած և այլևս չվերադարձած Հովիկ Աբրահամյանը, ալամ աշխարհի համար անհասկանալի, իսկ իր համար «տրիումֆալնի» ՀՀԿ ցուցակից հետո, հարկ էր համարել վերադառնալ հարազատ «չադա», որպեսզի ցույց տա, որ Հովհաննեսը «հիվանդանում, բայց չի մեռնում»:
Յուր հավատարիմ պատգամավորների թիմի հետ նա անցավ միջանցքով. չմտավ յուր սենյակ (նեղ է, նե՛ղ այլևս նրա համար պատգամավորական սենյակը) և միանգամից հանգրվանեց ՀՀԿ ֆրակցիայի «ապարտամենտում»:
Երբեմնի հրաժարյալը պառլամենտ էր եկել մի քանի «մոմենտով» մաստեր-կլաս ցույց տալու.
ա) որ ինքը «живее всех живых» (ընտրությունները ցույց կտան` այդպե՞ս է, թե՞ ոչ. էլ չենք ասում հետընտրական զարգացումների մասին),
բ) եկել էր հայրենասիրորեն «կողմ» քվեարկելու «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին (իսկ թե ինչու չէր եկել ավելի կարևոր` պետբյուջեի և մնացած օրենքների քվեարկություններին մասնակցելու, չենք հարցնում. համ էլ մենք չասինք, թե ինքն էր կազմակերպել, որ ուրիշներն էլ չգային),
գ) ցանկացել էր ցույց տալ, որ պառլամենտում ինքը դեռ «ասող» է, և եթե ինքը չլինի, «դեպոն», պառլամենտը, Հայաստանը, օրենքները «կայնեն գը»:
Արգամիչը կատարեց յուր սուրբ պարտքը հայրենիքի առաջ (շնորհակալություն Սերժ Ազատիչին, որ կրկին բարձրացրեց Արգամիչին)` քվեարկեց ու հեռացավ` այդպես էլ չպատասխանելով լրագրողների հարցին:
Նվաստս լրագրողներից մի քիչ շուտ էր «բռնացրել» նրան ու հարցրել` Դուք Ձեզ հաղթողակա՞ն եք զգում, պարոն Աբրահամյան, որ հարկ եք համարել այսուհետ գալ խեղճ ու կրակ, ցուցակագրված` համամասնորեն, Ազգային ժողով:
-Ի՜նչ սիրուն աղջիկ է,- եղավ Հովհաննես Ա-ի արձագանքը` վաղուց ի վեր «աղջիկ վախտվա» հուշերով ապրող «քյարթու» լրագրողիս (մենք, իհարկե, հակադարձեցինք` «բա հոգի՜ն ինչ սիրուն ա, որ իմանաք») ու իր պես արագ մտավ նիստերի դահլիճ, իր և մեր արանքում թողնելով նույնքան ոչ անհայտ Բագրատին, որն այդ ընթացքում խոր լոբբինգ էր անում յուր տիրոջը հարցերից փրկելու «մոմենտով», ու երբ «տերը» բարեհաջող սահեց դեպ դահլիճ, մենք շուռ եկանք դեպ Բագրատն ու թե` լավ կլինի՞ հիմա քեզ հարցեր տամ` անվադողերի մասին` «բրանևոյ» ու «բեզ»:
Տվեցինք էլ։ ՈՒ պարզվեց, որ հայտնի «բրոնևոյ պագրիշկեքն» իսկապես Հովհաննես Ա-ի ու նրա սեփական «բրոնևոյ» ավտոմոբիլի հետ գնացել են ԱԺ-ից` հրաժարականին զուգընթաց, որովհետև ԱԺ-ում «բրոնևոյ» ավտոմոբիլ չկա. «Հո չէի՞նք թողնելու գարաժի պոլկեքի վրա»` ասվեց:
Իհարկե, չէիք թողնելու: «Պրոստը», որքան տեղեկացված ենք, կարծես թե, «պագրիշկեքը» գնվել են պետության փողերով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ