ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻ

ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻ
08.04.2011 | 00:00

ՀՀԿ-ն վերջին շրջանում աչք չի բացում ծնունդ-քեֆերից: Գործկոմի նիստերը, ընդհանրապես, վերածվել են «հափփի բրդեյների» ձևաչափի. էն օրը Լալայան Մուշեղի ծննդյան օրն է եղել, դե, ապրիլի մեկին էլ, Աստված տվել ՀՀԿ-ին, չի խնայել, խաբելու, սուտասանության այդ օրը միանգամից 2 (երկո՜ւ) գործկոմականի ծնունդ է նշվել՝ Ռազմիկ Զոհրաբյանի... բնությունը գիտի, չէ՞, ինչ է անում. չնայած եթե ուզում եք՝ լուրջ ու անկեղծ, ապա արտաքուստ է «Ռազը» (այդպես են նրան մտերմիկ անվանում) հանաքչի, էքսցենտրիկ: Իրականում «ծերուկն իր ծովում» ահագին լուրջ ու ահագին «ջոկող դիտորդ» է, որ շատ լավ գիտի խաղը և շատ հետաքրքիր էլ խաղում է՝ վասն ՀՀԿ, համարվելով ՀՀԿ «ստվերային խոսնակ»:
ՈՒ թե ուզում եք հասկանալ՝ ինչ է տեղի ունենում հայոց մեջ, ումով, ինչով, ինչ է տեղի ունենում ՀՀԿ-ում, իշխանական ինչ պրոյեկտներ են «ձեռնարկվում», ինչ է անում և անելու ՀՀԿ-ն տարբեր «ուղղություններով», կարդացե՛ք Զոհրաբյան. ուշադիր լսեք ու ստուգաբանեք «ծերուկի» ասուլիսները, որ արտաքուստ ու հիմնականում անցնում են «ապրիլմեկի», թեթև ֆլիրտի ժանրով, սակայն իրականում լուրջ ինստրուկտաժ են քողարկում:
Հա, ի դեպ, «ծերուկը» եղել է Քոչարյանի ամենաչսիրված ու «անհաջող կադրերից» մեկը (մի զրույցի ժամանակ Անդրանիկ Մարգարյանը մեզ պատմեց, որ 2003-ի ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակում «ցուցակ նայողը» «Ռազին» դրել է 32-րդ հորիզոնականում. «Ռազը զայրացել, ասել է՝ ինձ ոչինչ պետք չէ, ես հրաժարվում եմ էդ ընտրություններին մասնակցելուց»: Էդ ասելու համար ոչ մեկը նրան դատի չի տվել, էլ ո՞ւր, մարդը «հազար տարի» նստել էր խորհրդային բանտերում: Հիշենք՝ 2008-ին նա 5-րդն էր):
Էն էինք ասում, որ ապրիլի մեկի «գործադիրում» «եղել» է Ռազմիկ Զոհրաբյանի ու Ռուբիկ Թադևոսյանի (ասա, լուրջ մարդ ես, մի լուրջ օր չէի՞ր կարող ծնվել) ծննդյան օրը: Դե, վերջը՝ գործադիրի նիստ են արել, ղարաբաղյան վերջին զարգացումներն են շոշափել, Սերժ Սարգսյանի առաջիկա այցերի գրաֆիկին են անդրադարձել, ընթացիկ՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների խնդիրներն են քննարկել (խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակների հարց չի քննարկվել, ասին՝ աշնանը), կոնյակ են խմել, ջան են ասել, ջան են լսել, գնացել են տուն:
Շատ դժգոհ: ՈՒժեղ ջղայնացած: Շվեյցարիայի նախագահուհու վրա: Նրա պատճառով գործկոմի նիստը չորեքշաբթի օրվանից տեղափոխված է եղել հինգշաբթի, ՀՀԿ ռեժիմն «այդով» ուժեղ խախտված է եղել։
Սակայն դա չի հուսահատեցրել ՀՀԿ-ականներին: Նրանց տոնակատարությունների ոդիսականը («Արշալույսի ոդիսակա՞նը») չի խախտվել. մարտի յոթին նախորդող բոլոր օրերին ՀՀԿ-ն երևանյան «երեկոյան ոդիսականի» է եղել՝ հայոց ռեստորաններով մեկ. նշել են կանանց մեկամսյակը՝ գեղեցկության ու մայրության տոնը` ՀՀԿ-ական կանանց «մոմենտով»: Համայնք առ համայնք:
Երնեկ ձե՜զ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1349

Մեկնաբանություններ