Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

ՀԱՄԱՄԱՍՆՎԵ՛Ք, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ՀԱՄԱՄԱՍՆՎԵ՛Ք

ՀԱՄԱՄԱՍՆՎԵ՛Ք, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ՀԱՄԱՄԱՍՆՎԵ՛Ք
17.01.2012 | 00:00

Լուրջ վերաբերվել այս առնչությամբ սկսված «փրայմերիզներին» անհնար է, սակայն հասկանալ` ինչու, բոլոր դեպքերում, արժե: Համ էլ որ` միջազգային փորձագետները պնդել, պնդում և պնդելու են, որ ՀՅԴ-ի և «Ժառանգության» պարը կամրջին է բռնում:

ԻՍԿ ԴՈՒ ՍԳԱՑԵ՞Լ ԵՍ ԿԻՄ ՉԵՆ ԻՐԻ ՄԱՀԸ
Կամուրջն ու պարը (հուսանք` առանց համապատասխան խանգարիչ հանգամանքների) հետաքրքիր են հատկապես, որ տարածաշրջանում կուտակվել է աշխարհի ու տիեզերքի ողջ ռազմա-օդա-միջուկային տեխնիկան: Իսկ «պատից կախված» ցանկացած տեխնիկա մի օր կրակում է: ՈՒ ինչպես ցույց են տալիս լարվածության տեմպերը, այդ օրը հեչ հեռու չէ:
Իսկ հայոց մեջ, ինչպես դարասկզբին, չոբան-բայաթի է քոքվում: Ընդամենը: Օրինաչափորեն` ՀոՀիԴա-ի ձեռքով: Մեր քթի, մաշկի տակ տեղի ունեցող պատերազմի արհավիրքը թողած, մերոնք համամասնական և մեծամասնական տեղերն են հաշվում` հայրենասիրորեն ազգը հավաքելով այդ հույժ կենսական հարցի շուրջ, համ էլ` դագանակ պահելով օրվա իշխանությունների գլխին, պատերազմի ժամանակ Հայաստանի էն չանելու «դեպքի» համար: Ըստ ամենայնի` վասն Ռուսիո: Առաջին հերթին: «Ну, а девушки потом»:
Վերջին երկու ամսվա մեջ սա կարելի է համարել ՀոՀիԴա-ի երկրորդ թռիչքը «վՈ սցվց»: «Համապատասխանների» հետ համաձայնեցված (էս անգամ նկատի ունենք ներերկրային, «ներլուսնային», ներհայաստանյան «համապատասխաններին»)։
Առաջինը 2012-ի բյուջեի մատույցներում տեղի ունեցած և կանխված «Թեհրան-43»-ն էր, որին հաջորդեց նույնքան չհաջողված` կառավարության հրաժարականի «մեծ աժիոտաժը»: Հիմա ՀոՀիԴա սրտիկը համամասնվել է «ուզում» (կամ` «ուզեցվում») Իրան-Սիրիա-Հորմուզի նեղուցում տեղի ունեցող զարգացումների ֆոնին:
Սեփական հայ գլխիկը զբաղեցնելու տեսանկյունից սա առավել էկզոտիկ է, քան, ասենք, բոլշևիկներին, որպես կեր Առաջին հանրապետությունը մատաղ անելը, մասոնական բարձրագույն օթյակների, ինչպես նաև ֆաշիստական Գերմանիայի, ԿԳԲ-ի հետ համագործակցելը: Մանավանդ որ, այդ խնդիրը ջերմեռանդորեն բարձրացրած թիվ մեկ պաշտոնյան նույնքան «թիվ» է (մե՜կ) արտաքին քաղաքականության ցավերի համադարմանման խնդրում:
Այո, խոսքը «հայրենիքի դավաճանության, տեռորիզմի» մեղադրանքով ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանի ժամանակ «նստեցված», Քոչարյանով «ազատված», բայց «չարդարացված» Արմեն Ռուստամյանի մասին է, որից (և ընդհանրապես ոլորտի մնացած թիվ մեկ և թիվ «այլ» պատասխանատուներից) տարածաշրջանում ստեղծված վիճակի մասին լուրջ քննարկումներ, բալասաններ, անտիթունաքիմիկատներ ու միջուկներ էինք սպասում:
Բայց եթե լրիվ անկեղծ, ապա «համամասնականը» լավ էլ գտածո է նախընտրական այս փուլում: Բոլորի համար: ՈՒ թե մինչև վերջ անկեղծ, ապա ամենաանմեղսունակն այս խաղում հենց ՀՅԴ-ն է, որովհետև խաղը խոշոր հաշվով իրենը չէ, իրենը պոպուլիզմի տոկոսներն են` պստլո վրադիրով:
Չէ՛, եկեք իրար ճիշտ հասկանանք. խնդիրը դասական առումով բավականին ճշգրիտ է ձևակերպված. ցանկացած նորմալ երկրի համար համամասնական ընտրակարգը ամենացիվիլն ու անհրաժեշտն է: Քաղաքացիական հասարակություն ձևավորելու, ժողովրդավարական գործող հենասյուներ ունենալու տեսանկյունից:
Խնդիրն այլ է` ինչո՞ւ հենց հիմա: Բյուջեի չտապալումից երկու ամիս անց: Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններից «ժամեր» հետո (երբ կարող էին այս նույն քաղտեխնոլոգիաները կիրառել հենց այդ քննարկումների ժամանակ, ու ոչ մեկս չէր կասկածի նրանց հանկարծահաս անկեղծության վրա):
Ընտրություններին մնացել է ընդամենը երկու-երեք ամիս, և այդ ընթացքում ընտրական «փիլիսոփայությունը» փոխելը բավականին ուշագրավ է` ինչո՞ւ, իսկ առավել ստույգ` «ումերո՞վ» հարցադրման տեսանկյունից:
Կարծում եք` «Ժառանգությանը» մոռացա՞նք: «Нет»! «Ժառանգությունը», որ դամքաշության մեծ նոմինացիոն ուժ է (թե՛ բյուջեի, թե՛ Իջևանի ընտրությունների, թե՛ «մնացածի» ժամանակ), այս անգամ ևս իր ոգուն և տառին հավատարիմ` «պոդիումին» մնալու համար` ֆա՛ս (չէ, էն «ֆա՜ս»-ը նկատի չունենք, այլ)` անֆաս երևալու համար փայ է մտնում այս պրոյեկտում ևս:
«Ժառանգները» պարտավոր են այդպե՛ս: Այլապես նրանց մոտ`

НОЧЬЮ НАЧИНАЕТСЯ КАРИЕС!
Այսպիսով. ինչու մեկ էլ ու սկսվեց մեծամասնականի շուրջ այս բազար-«կորդե-բալետը»: Երեք տրիվիալ պատճառներով: Ռուսաստանն ասինք: Պոպուլիզմն ասինք: Բազարը չասինք:
Այսպիսով, ինչ են խոսել նոր տարվա տակ կոալիցիոն լիդերները Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մեծամասնականի հաշվով, չգիտենք (կամ գիտենք), պարզապես զարգացումները Մասիսում (այնտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է անցողիկ թեկնածու Մուրադ Մուրադյանին), Գյումրիում (Արման Սահակյան), Արմավիրում (Նովո), Զեյթուն-Քանաքեռում (Աշոտ Տոնոյանի փոխարեն` կրկին ՀՀԿ անցողիկ թեկնածու) ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն այս անգամ փորձելու է բոլոր 41 տեղամասերում մարտնչել «հանուն հայրենիքի»: Ինչը նշանակում է` ԲՀԿ-ն զրկվում է իր «նախնական կապիտալից» (կարող ենք համաձայնել, կարող ենք` ոչ, որ մեծամասնականը նաև «հսկա» ձայներ է համամասնականի համար. այս մասին` ներքևում):
Խնդրո առնչությամբ խորհրդարանական սպասվող քննարկումներում ակտիվ մասնակցելու հայտ ներկայացրած ԲՀԿ-ն փորձում է հետ բերել (որոշ գնահատումներով էլ` փոքր-ինչ ավելացնել) իր քվոտաները: Ընդամենը: Որովհետև ինչքան էլ ուղեղին զոռ տա ուժեղ-ինտելեկտուալ մասնակցություն ապահովի մեկ մարդու այդ կուսակցությունը, հասկանալի է` եթե անգամ օրենքի փոփոխության նախագիծը հասնի քննարկման, անգամ քվեարկության փուլ, այն չի ընդունվելու: Լավագույն դեպքում` քվորում չունենալու: «Վատագույն» դեպքում` դեմ քվեարկողների «բազմության» պատճառով:
Ընդ որում, եթե նկատել եք, սույն «кариес»-ը` «ночью» առաջացավ ՌԴ Պետդումայի ընտրություններից վայրկյաններ անց: Ասո՞ւմ եք` ի՞նչ կապ ունի: Մե՛ծ: Չէ՛, չենք ասում ՀՅԴ ձեռներով, ԲՀԿ «բարեգործությամբ» «ночью» իրականացվող այս ակցիայի «փարդի քամակում» կանգնած է նաև Քոչարյան Սեդրակիչը: Չենք ասում: Ո՜նց ասենք: Երբ ռուս-կոլերովո-կարախանյանական «мозговой центр»-ն էլ բավարար է, որպեսզի նման քաղտեխնոլոգիա կիրառվի. պարոն Պուտինը ռուսական ընտրություններում ամենաշատը ցավում էր հենց մեծամասնական ընտրակարգը վերացնելու հաշվով:
«Մերոնք» էլ «առաջացան» հակառակ կողմից: Օգտակարեցին հաճելին: ա) Պահպանեցին կենդանի մնալու, բազար անելու հնարավորությունը: բ) Փորձեցին անկյուն քշել արդար, ազատ ընտրություններից խոսող ՀՀԿ-ին, որպեսզի ցուցանեն պարոն Պրեսկոտին (ձյո՜ւն գա ձեր կոտին. չե՞ք տեսնում, թե Պրեսկոտը որքան է սիրում հայաստանյան իշխանություններին. Պրեսկոտ ասելով նկատի ունենք Արևմուտքն ամբողջությամբ) ու այլ կոտերին, որ էս Հայաստանում հե՜չ դեմոկրատիա չկա: Ըսկի՛:
ՈՒ ինչպես արդեն ասացինք` փորձեցին կիրառել այն նույն քաղտեխնոլոգիան, որը պետք է կիրառվեր բյուջեի քվեարկության ժամանակ: Այո, բացի ՀՅԴ-ից, «Ժառանգությունից» (ՀԱԿ-ը մտքում պահած), ՀՀԿ որոշ տարհանված թևեր ևս հանդես են գալիս «համամասնորեն համերաշխ»: «Տարհանվածները» դժվարություն ունեն յուրայիններին ՀՀԿ համամասնական ցուցակ խցկելու և «բազար» են բացում, որ մի բան պոկեն:
Սա, իհարկե, Գյուլնազ տատի մոտիվներից է: Հազար ու մի պատճառով: Ասինք` քվորում պարզապես չի լինի, էլ ուր մնաց հարցը հասնի քվեարկության: Նախ և առաջ` օբյեկտիվ պատճառով: Խորհրդարանի կողմերում կռված «վոժդերս» շատ լավ գիտենք, որ ընտրությունների նախաշեմին առանց այն էլ դատարկությունից (բուն իմաստով) ծփացող ԱԺ-ն դատարկվում է մի այլ կերպ:
«Ամենաթույն» հաշվարկի դեպքում ընդդիմությունն այդ փոփոխությունն արտահերթ կարգով կարող է օրակարգ մտցնել փետրվարի 28-ի քառօրյային (հունվարի 13-ին ԱԺ «մտած» փոփոխությունը պետք է կառավարության եզրակացությանը ներկայացվի. էս քեզ` 20 ոչ աշխատանքային օր. կառավարությունից հետո քննարկվի հանձնաժողովում. հանձնաժողովը, հասկանալի է, չէ՞, կմերժի, ընդդիմությունը կանոնակարգով անհետաձգելի համարվող նախագիծը կմտցնի քառօրյայի օրակարգ և… քվորումի բացակայության պատճառով բանը չի հասնի դիվանբաշուն):
Ի դեպ, մեկ նուրբ խնդիր ևս կա. փետրվարը ոչ միայն հեղաշրջումների, այլև համագումարների ամիս է: Մինչև փետրվարի 28-ը, ըստ ամենայնի, տեղի ունեցած կլինեն համագումարները: Ինչն էլ նշանակում է, որ համասնական և մեծամասնական ցուցակները պատրաստ ու հաստատված կլինեն։
Եվ մանանեխը ճաշից հետո, ինչպես միշտ, թերմացքի կվերածվի: Կարծում ենք: Մանավանդ որ բոլորը` թե՛ համամասնվածները, թե՛ մեծամասնվածները զբաղված կլինեն հույժ կենսական` կրկին վերարտադրվելու խնդրով:
Եվ վերջում. այդ այնքան էլ այդպես չէ, որ մեծամասնականը «ցըքցըքում» և «լիարժեքում» է ՀՀԿ-ի համար:
Մեծամասնական թեկնածուների առանձին բազաներն ընդհանրապես դիտարժան են, և այնպես չէ, որ տվյալ կուսակցության «մեծն ու մասնականը» միայն յուր կուսակցության համար է աշխատում: Ամենավառ օրինակը Սամվել Ալեքսան-յանն է: 2007-ի ընտրությունների առավոտյան նա ՀՀԿ-ական էր, կեսօրին` ԲՀԿ-ական, երեկոյան մոտ` ՕԵԿ-ական, իսկ օրվա վերջում այլուր և ամենուր էր (Թուլատն իսկ կնախանձեր):
Ի դեպ, մեծամասնականներին նվիրված այս «սլավյանսկի բազարը» լավ էլ ձեռնտու է հենց ՀՀԿ-ին: Այն է` Սերժ Սարգսյանին: Նա այդով յուր մականունավոր-գործարարների մի մասին կասի. տեսնո՞ւմ եք` ինչ են հանում գլուխս, ձեր թեկնածությունները հետ քաշեք, ինչպես հետ քաշվեց Հայրապետյան Ռուբենը, դրեք ձեր կողմից հովանավորվող նորմալ տղերքի թեկնածություններ:
Այդով Սերժը հնարավորինս կապահովի ցիվիլ ընտրությունների մոտիվացիան, ցույց կտա եվրոպացիքին, որ «օլիգաթափ» է անում հայոց քաղաքական ընտրանին: Նույն այդ քայլով էլ «ուդարի» տակ կդնի բազարի ելած ԲՀԿ-ին` մեկ մարդու կուսակցությանը, որի «մեկը» օլիգարխ է:
«Մեկի» տակ ո՜ր «մեկին» ուզում եք` հասկացեք. մեզ համար «մեկ» է` գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ