Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում Հայաստանի քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային հորդորել է Թուրքիայի ներքին գործերին խառնվելու փոխարեն զբաղվել սեփական խնդիրներով: «Նրանք նախ հայելու մեջ թող նայեն, ոչ թե Թուրքիային քննադատեն»՝ ասել է Էրդողանը ուրբաթօրյա նամազի ժամանակ՝ պատասխաանելով Բոսֆորի համալսարանի բողոքի ցույցերի հարցով Անկարայի դիրքորոշման քննադություններին։
«Ամերիկան վերադարձավ միջազգային ասպարեզ, դիվանագիտությունը վերադարձավ», - երեկ հայտարարեց Ջո Բայդենը`նախագահի պաշտոնում առաջին անգամ ներկայացնելով իր տեսլականն ու անելիքները արտաքին քաղաքականության ոլորտում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ատլանտյան խորհուրդ հաստատության հետ առցանց հանդիպման ընթացքում անրադարձել է միջազգային մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է, որ անցել են այն օրերը, երբ ԱՄՆ-ը «ճկվում էր Ռուսաստանի ագրեսիայի առջեւ»:
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի հիմնական մրցակիցը Չինաստանն է: Նորընտիր նախագահը խոստացել է՝ Վաշինգտոնը Պեկինի հետ մրցելու է «ուժի դիրքերից»՝ հայտնում է CNBC-ն:
Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև՝ տեղեկացնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը:
Եվրոպական պառլամենտում «Նորացնելով Եվրոպան» (Renew Europe) խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել առցանց կոնֆերանս՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի հետ շահավետ համագործակցության զարգացման հեռանկարների քննարկմանը։