Օրերս ռուսական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես РБК-ն և Fontanka.ru-ն, վկայակոչելով ինքնաթիռների թռիչքներին հետևող մասնագիտացած «FlightRadar24» կայքի տվյալները, գրել էին, որ NOBLE61 կանչի նշանով ամերիկյան «B-52Н Stratofortress» ռազմավարական ռմբակոծիչը մանևր է կատարել Բալթիկ ծովի վրայով, Սանկտ Պետերբուրգից 200 կմ հեռավորության վրա։
Աշխարհում կատարվող տեկտոնական տեղաշարժերն ինչ-որ չափով հասկանալու և ապագա մարդակերական հորձանուտներում անհետ չկորչելու համար մենք պետք է փորձենք մեր տեսանկյունից իմաստավորել հզորների արած կամ անելիք քայլերը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուս լրագրողներին և VKontakte-ի օգտատերերին տված հարցազրույցում (հատվածը հրապարակվել է նրա Telegram ալիքում) հայտարարել է, որ Ռուսաստանն այժմ «պատերազմում է ՆԱՏՕ-ի բանակների 3 միլիոն 600 հազար ներկայացուցիչների հետ»։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ՈՒկրաինա ամեն օր արևմտյան զենքի մատակարարումը մոտեցնում է միջուկային ապոկալիպսիսը։ Մեդվեդևն այսպիսով շատ պարզ հասկացրել է, որ Ռուսաստանի համբերությունը մի օր կարող է հատել և ՈՒկրաինա արևմտյան սպառազինություն տեղափոխող ՆԱՏՕ-ի տրանսպորտին հարվածելու որոշում կայացվել:
Օրերս հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայի մի որոշման մասին, որը հակամարտ կողմերին (այսինքն՝ մի կողմից ՈՒկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ պատերազմող Արևմուտքին և ՈՒկրաինային, մյուս կողմից՝ Ռուսաստանին) աննախադեպ խոշոր քայլով մոտեցրեց միջուկային զենքի օգտագործմանը:
ՈՒկրաինայի անկախության կորստի կամ պարտության դեպքում, Ֆրանսիայում Լեհաստանի դեսպանի և դեսպանատան հայտարարությունների համաձայն, Լեհաստանը կմտնի ռուս- ուկրաինական հակամարտության մեջ:
Նույնիսկ ընդամենը 1 տարի առաջ աշխարհում շատ քչերը կարող էին երևակայել այն իրավիճակը, որում այսօր գտնվում է աշխարհը: Կասկածից դուրս է, որ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսված է, ուղղակի այն ընթանում է առայժմ սահմանափակ մասշտաբներով և հիմնականում միջնորդավորված (պրոքսի) և համակցված (հիբրիդային) պատերազմների ձևով:
Ժամանակին Հաագայի միջազգային քրեական դատարանը ուներ լուրջ հեղինակություն, սակայն այսօր հենց այս դատարանի ոչ ռացիոնալ որոշումների պատճառով այն կորցնում է իր իմաստը։ Դատարանը դառնալով քաղաքական գործիք, ըստ էության արձանագրեց գործող աշխարհակարգի վախճանը։
Ամերիկական՝ առանց տարբերանշանների, Ղրիմին հարող տարածքներում հետախուզում կատարող գերժամանակակից անօդաչու թռչող սարքը, «տեսնելով» ռուսական մարտական հերթապահության մեջ գտնվող կործանիչները, «շփոթված» ընկել է Սև ծովի խորքերը: