Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 
  • Գվատեմալայում սպանել են հերթի մեջ գտնվող քաղաքապետին

    Գվատեմալայում սպանել են հերթի մեջ գտնվող քաղաքապետին

    15.01.2013| 11:30
    Գվատեմալայի արևելքում գտնվող Խուտիապա բնակավայրի քաղաքապետը գնդակահարվել է այն պահին, երբ սպասում էր վարսահարդարի մոտ մտնելու իր հերթին։ Ականատեսները պնդում են, որ Կարլոս Էնրիկե Կաստիլոն սպանվել է երկու անհայտ տղամարդկանց կողմից, որոնք կրակել են 6 անգամ, այնուհետև փախուստի դիմել մոտոցիկլետով։
  • ՄԱԿ-ի ԱԽ-ն խրախուսել է Ֆրանսիայի գործողությունները Մալիում

    ՄԱԿ-ի ԱԽ-ն խրախուսել է Ֆրանսիայի գործողությունները Մալիում

    15.01.2013| 11:29
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցության ընթացքում Ֆրանսիան աջակցություն է ստացել Մալիում իսլամիստ գորոհայինների դեմ իրականացված ռազմական գործողության համար։
  • Իրաքում ազատ են արձակում սունիներին

    Իրաքում ազատ են արձակում սունիներին

    15.01.2013| 11:23
    Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ սունի փոքրամասնությունների բողոքներին ի պատասխան ազատ են արձակում հարյուրավոր ձերբակալվածների։
  • Եգիպտոսում վթարվել է նորակոչիկներին տեղափոխող գնացքը

    Եգիպտոսում վթարվել է նորակոչիկներին տեղափոխող գնացքը

    15.01.2013| 11:21
    Այս գիշեր Կահիրեի մոտակայքում գնացքի վթարի հետևանքով 19 մարդ է մահացել, ևս 107-ը տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են հիվանդանոցներում։
  • Լավրովն անհնար է համարում Ասադի հեռացումը քաղաքական դաշտից

    Լավրովն անհնար է համարում Ասադի հեռացումը քաղաքական դաշտից

    14.01.2013| 12:31
    Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ անհնար է իրականացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացման պայմանները։
  • Չավեսի վիճակը լավ է

    Չավեսի վիճակը լավ է

    14.01.2013| 12:29
    Վենեսուելայն նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը բարելավվել է։ Այդ մասին հայտնել է երկրի կապի և տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլեգասը։
  • Մահափորձ՝ Իրաքի ֆինանսների նախարարի դեմ

    Մահափորձ՝ Իրաքի ֆինանսների նախարարի դեմ

    14.01.2013| 12:25
    Բաղդադում պայթյուն է իրականացվել Իրաքի ֆինանսների նախարար Ռաֆֆի ալ Իսավիի ավտոշարասյան մոտ։ Ռումբի պայթյունից տուժածներ չկան։ Նախարարը հայտնվել էր քաղաքական սկանդալի մեջ այն բանից հետո, երբ նրա ենթականերից մի քանիսը ձերբակալվեցին ահաբեկչության մեղադրանքով։ Այդ ձերբակալություններն ու դրանց հետևած հակաահաբեկչական օրենքն առիթ էին դարձել սունիների ցույցերի։ Նրանց կարծիքով, ընդունված նոր օրենքն ուղղված է իրենց դեմ։
  • Նիգերիայում ձերբակալել են բարձրաստիճան գրոհայինի

    Նիգերիայում ձերբակալել են բարձրաստիճան գրոհայինի

    14.01.2013| 12:22
    Նիգերիայի բանակի հրամանատարությունը հայտնել է իսլամիստական «Բակո Խարամ» խմբավորման արձրաստիճան ներկայացուցչի ձերբակալման մասին։ Վերջինս ձերբակալվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մայդուգուրի քաղաքի մոտակայքում։
  • Ֆրանսիացիներն ընդդեմ Ֆրանսուա Օլանդի

    Ֆրանսիացիներն ընդդեմ Ֆրանսուա Օլանդի

    13.01.2013| 19:14
    Փարիզում և Ֆրանսիայի մեծ քաղաքներում կիրակին մարդաշատ է լինելու` անցկացվում է «Ցույց բոլորի համար» բողոքի ակցիա` միասեռականների ամուսնությունը թույլատրող և միասեռ զույգերին երեխաներ որդեգրելու արտոնություն տվող օրինագծի դեմ:
  • Էրդողանն իրեն շփոթում է ողջ աշխարհի հանրության հետ

    Էրդողանն իրեն շփոթում է ողջ աշխարհի հանրության հետ

    13.01.2013| 19:12
    «Ֆրանսիայի նախագահն ինչու՞ է հանդիպում ահաբեկչական խմբավորման անդամներին, ի՞նչ է քննարկում նրանց հետ, դա անհապաղ պետք է ներկայացվի Ֆրանսիայի, Թուրքիայի և ողոջ աշխարհի հանրությանը»` ասել է Թուրքիայի վարչապետը, որ մինչև հիմա ոչ մի խոսք չի ասել, թե ինչու՞ են Թուրքիայում սպանվում հայ կանայք ու ուսուցիչները: