-
04.03.2013|
11:54
Սերբիայի վարչապետ Իվիցա Դադիչը երկուշաբթի Բրյուսելում կհանդիպի Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչիի հետ, որպեսզի քննարկեն Կոսովոյի տարածքում մնացած էթնիկ սերբերի ճակատագիրը։
-
04.03.2013|
11:51
Քենիայում սկսվել են նախագահական ընտրությունները։ Դրանք նոր սահմանադրության ընդունումից հետո առաջինն են։ Նախկին ընտրությունները կայացել են 2007 թվականին և ավարտվել են իրար դեմ թշնամաբար տրամադրված էթնիկ խմբավորումների միջև զանգվածային բռնություններով, ինչի արդյունքում ավելի քան 1000 մարդ էր զոհվել։
-
04.03.2013|
11:50
Այսօր Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալներն ամբողջ աշխարհից հավաքվելու են Հռոմում, որպեսզի սկսեն նոր Պապի ընտրման գործընթացը։ Մինչև քվեարկությունը կարդինալների խորհուրդը կանցկացնի ամենօրյա խորհրդակցություններ։ Կարդինալների ժողովը կմեկնարկի Սիքստինյան կապելայում մյուս շաբաթ։
-
03.03.2013|
20:26
Իրանի միջուկային ծրագրերի հարցով միջնորդ վեցյակի` Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իրանի պաշտոնատարների վերջին հանդիպումը կողմերը դրական էին գնահատել:
-
03.03.2013|
20:25
Սիրիայի նախագահը ընտրվում է յոթ տարի ժամկետով: Գործող նախագահ Բաշար Ասադը ընտրվել է 2007 թվականին` միանձնյա առաջադրումով: 2014 թ. Բաշար Ասադը կմասնակցի Սիրիայի նախագահական ընտրություններին` տեղեկացրել է «Courier Mail»-ը` հղում անելով ԻԻՀ արտգործնախարարին. բանակցություններից հետո Ալի Աքբար Սալեհին Դամասկոսում համատեղ ասուլիս է տվել Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ Մուալեմի հետ:
-
03.03.2013|
13:20
Հազարավոր մարդիկ են այցելել Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի ծննդյան առթիվ Բանդուրա քաղաքում իրականացված տոնախմբությանը։ Նախագահական տորթը կշռում էր 89 կգ՝ ճիշտ այնքան, որքան նախագահի տարիքն է։ Ծննդյան առթիվ թողարկվել են ոսկե դրամանիշներ։ Տոնախմբությունները, ըստ լրատվամիջոցների, արժեցել են մոտ 600 հազար դոլար։
-
03.03.2013|
13:17
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է բրիտանական կառավարությանն այն բանի համար, որ նրա «պարզունակ, ոչ իրական» արտաքին քաղաքականությունը միայն սրում է արդեն երկու տարի շարունակվող սիրիական կոնֆլիկտը։ Այդ մասին նա հայտարարել է բրիտանական «Sunday Times» հանդեսին տված հարցազրույցում։ Սա վերջին տարվա ընթացքում արևմտյան լրատվամիջոցին տված Ասադի առաջին հարցազրույցն է։ Հարցազրույցը վարող լրագրողը տեղեկացրել է, որ զրույցը տևել է մոտ մեկ ժամ։
-
03.03.2013|
13:16
Մալիում Չադի բանակի զինվորների կողմից սպանվել է իսլամիստ առաջնորդ Մուխտար Բելմուխտարը։ Այդ մասին հայտնում են Չադի զինված ուժերը։ Գրոհայինի մահվան մասին հայտարարվել է Չադի պետական հեռուստատեսությամբ, սակայն այդ փաստն այլ աղբյուրների կողմից դեռևս չի հաստատվում։
-
02.03.2013|
17:12
Վիեննայում «Քաղաքակրթությունների ալյանսը» համաժողովում ելույթ ունենալով` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համեմատել էր սիոնիզմն ու ֆաշիզմը` հարուցելով ԱՄՆ-ի և Իսրայելի բացասական արձագանքը:
-
02.03.2013|
17:10
Եգիպտական տնտեսությունը աղետալի վիճակում է և Եգիպտոսի իշխանությունները վճռել են, որ վիճակը բարելավելու համար բոլոր միջոցները ընդունելի են: Տնտեսագետները հաշվարկել են, որ բուրգերը և ճարտարապետական այլ հուշարձանները մի քանի տարով վարձակալության տալը տարեկան 200 միլիարդ դոլարի եկամուտ կբերի` գրել է Al Arabia-ն: