Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 
  • Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները՝ գարնանը

    Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները՝ գարնանը

    22.02.2013| 12:10
    Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 27-ին և 28-ին։ Այդ մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Մոհամեդ Մուրսին։ Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 15-ին և 16-ին, երրորդը՝ հունիսի 2-ին և 3-ին, իսկ ավարտական չորրորդ փուլը՝ հուլիսի 19-ին և 20-ին։
  • Հզոր պայթյուն՝ Դամասկոսում

    Հզոր պայթյուն՝ Դամասկոսում

    21.02.2013| 18:07
    Դամասկոսի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել։ Ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով պայթուցիկը գտնվում էր ավտոմեքենայում։ Միջադեպը տեղի է ունեցել կառավարող Բաաս կուսակցության գրասենյակի մոտ։
  • Մահապատիժներ՝ Ճապոնիայում

    Մահապատիժներ՝ Ճապոնիայում

    21.02.2013| 12:30
    Ճապոնիայում կախաղան են հանել մահվան դատապարտված երեք մարդու։ Սա 2012թ. դեկտեմբերին իշխանության եկած լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրոք իրականացված առաջին մահապատիժն է։
  • ԱՄՆ-ն պայքարում է տնտեսական լրտեսության դեմ

    ԱՄՆ-ն պայքարում է տնտեսական լրտեսության դեմ

    21.02.2013| 12:29
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայացրել է ամերիկյան ընկերությունների՝ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանման նոր ռազմավարական փաթեթ։ Երեկ հրապարակված ծրագիրը ներառում է համալիր միջոցառումների ցանկ, այդ թվում՝ հակերային հարձակմանը դիմագրավելու մեթոդներ։
  • Երկօրյա գործադուլ՝ Հնդկաստանում և տասնյակ ձերբակալվածներ

    Երկօրյա գործադուլ՝ Հնդկաստանում և տասնյակ ձերբակալվածներ

    21.02.2013| 12:28
    Այս գիշեր ամբողջ Հնդկաստանով մեկ անցկացվող երկօրյա համընդհանուր գործադուլին մասնակցող ավելի քան 65 մարդ է ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են վանդալիզմի և անկարգությունների մասնակից լինելու համար։
  • Բուլղարիայի վարչապետը հրաժարական տվեց. նա ժողովրդի հետ է

    Բուլղարիայի վարչապետը հրաժարական տվեց. նա ժողովրդի հետ է

    20.02.2013| 12:45
    Այսօր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում հայտարարել է կառավարության հրաժարականի մասին։ «Ես չեմ ցանկանում լինել մի կառավարության անդամ, որի օրոք տեղի են ունենում բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև»,- հայտարարել է վարչապետը։
  • 30 զոհ՝ Հալեպում

    30 զոհ՝ Հալեպում

    20.02.2013| 12:43
    Սիրիական ընդդիմությունը հայտնում է, որ երեկ Հայլեպում հրթիռակոծության հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։ Որոշ տվյալներով՝ մահացածների կեսը երեխաներ են։ Մտավախություն կա, որ փլված շինությունների ավերակների տակ կարող են հայտնաբերվել նոր զոհեր։
  • Գրենադայում հաղթել է ընդդիմությունը

    Գրենադայում հաղթել է ընդդիմությունը

    20.02.2013| 12:38
    Նախնական տվյալներով՝ Գրենադայում անցկացված ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Նոր ազգային կուսակցությունը։ Քաղաքական այս ուժի ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանի բոլոր 15 տեղերը զբաղեցրել են իրենց կուսակիցները։
  • Հունաստանում գործադուլները սկսվեցին

    Հունաստանում գործադուլները սկսվեցին

    20.02.2013| 12:36
    Հունաստանում այսօր պետական և մասնավոր հատվածի աշխատակիցները կանցկացնեն գործադուլ՝ ի նշան կառավարության կողմից տարվող տնտեսական ծրագրերի։
  • Թունիսի վարչապետը հրաժարական է տվել

    Թունիսի վարչապետը հրաժարական է տվել

    20.02.2013| 12:34
    Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին հրաժարական է տվել այն բանից հետո երբ իրեն չի հաջողվել կազմավորել տեխնոկրատների կառավարություն։ Ջեբալին փորձում էր կազմել նոր կառավարություն՝ ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որն առաջացել էր ընդդիմության առաջնորդներից մեկի սպանությունից հետ։