-
13.03.2013|
11:39
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորության ժամանակ` ցավակցելով նրա մորը` գրկել է ուսերը: Թեհրանում իրենց նախագահի պահվածքը «չեն հասկացել», քանի որ հարիր չէ շարիաթի սկզբունքներին. իսլամ դավանող տղամարդը իրավունք չունի գրկել իր մերձավոր հարազատը չհանդիսացող կնոջ:
-
13.03.2013|
11:37
ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոր Մինյոնը Բելգրադ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ 2008 թ. անկախություն հռչակած Կոսովոյի խորհրդարանի ներկայացուցիչները կարող են մասնակցել ԵԽԽՎ նստաշրջաններին` առանց ձայնի և ելույթի իրավունքի: ԵԽ 47 երկրներից Կոսովոյի անկախությունը ճանաչել են 34-ը:
-
13.03.2013|
11:35
Հարավսլավիայի նախագահ, 1980 թ. մայիսի 4-ին մահացած Իոսիպ Բրոզ Տիտոյի չհրկիզվող պահարանները մինչև հիմա չեն բացվել և պահպանվում են Սերբիայի Ազգային բանկում:
-
13.03.2013|
11:34
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Արգենտինային կոչ է անում հարգել Ֆոլկլենդյան կղզիների բնակիչների որոշումը` հանրաքվեով նրանք կողմ են քվեարկել Մեծ Բրիտանիայի անդրծովյան կարգավիճակը պահելուն: Քեմերունը գտնում է, որ «Ֆոլկլենդյան կղզիների բնակիչները չէին կարող ավելի պարզ արտահայտվել: Եվ եթե նրանք ցանկանում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, այդ ցանկությունը պիտի հարգեն բոլորը, այդ թվում` Արգենտինան»:
-
12.03.2013|
11:50
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ գրեթե վստահ է, որ Ուգո Չավեսին վարակել են քաղցկեղով։ Նրա խոսքով՝ առաջնորդի ուռուցքային հիվանդությունը ոչ մի տրամաբանության մեջ չէր տեղավորվում։
-
12.03.2013|
11:49
Բուդապեշտում մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել՝ բողոքելով Սահմանադրությունում կատարված փոփոխություններից։ Եվրամիությունը կարծում է, որ դրանք հակասում են ժողովրդավարական սկզբունքներին։
-
12.03.2013|
11:47
Աֆղանստանի հարավում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են անվտանգության համագործակցության միջազգային ուժերի 5 ծառայողներ։ Վթարի պատճառները ճշտվում են։
-
12.03.2013|
11:46
Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալները երեկ Վատիկանում անցկացրել են Հռոմի Պապի ընտրություններից առաջ վերջին խորհրդակցությունը։ Մոտ 160 կարդինալներ ելույթ են ունեցել և հայտնել իրենց կարծիքը մեկշաբաթյա հանդիպումների մասին։
-
12.03.2013|
01:17
Մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա: Կարծիքները կիսվում են: ՀՀԿ-ական լավատեղյակները սողոմոնյան իմաստությամբ պնդում են` դարակազմիկ չի լինի այցը, ինչ պիտի լիներ, արդեն եղել է, ամեն ինչ կարվի առանց «շուխուրի», թող ընդդիմադիրներն ու հացադուլավորները հույսեր չփայփայեն, թե իրավիճակ է փոխվելու:
-
11.03.2013|
11:36
Հարավային Կորեան անցկացնում է հերթական զորավարժությունները, որոնց մանակցում են նաև ամերիկյան զորքերը։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին ներգրավված է 13 հազար զինծառայող։