-
30.03.2013|
22:54
Ինտերնետում հայտնվել է նամակը, որ Բորիս Բերեզովսկին մահից երկու ամիս առաջ իբր գրել է Վլադիմիր Պուտինին: Շատերը նամակը համարում են Կրեմլի հերթական գովազդային քայլը: Պատմությունը սկսվեց Բորիս Բերեզովսկու մահվան օրը, երբ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ մահից որոշ ժամանակ առաջ Բերեզովսկին նամակ է գրել Վլադիմիր Պուտինին և թողություն խնդրել իր գործած մեղքերի համար` ցանկանալով վերադառնալ Ռուսաստան:
-
30.03.2013|
22:53
Եվրոպական Կենտրոնական բանկը Մայնի Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանում ներկայացրել է նոր 5 եվրոյանոց թղթադրամը: Արարողության համար ընտրվել է թանգարանը, որովհետև նոր թղթադրամի վրա պատկերված է ցուլի կերպարանք ընդունած Զևսի առևանգած փյունիկական արքայադուստր Եվրոպան, ում դիմանկարը գինու հին սկիհի վրայից է պատճենված:
-
30.03.2013|
22:51
Իսրայելը 2013 թ. իր պատմության մեջ առաջին անգամ ամենաշատ հրեա բնակչություն ունեցող երկիրը դարձավ: Երուսաղեմի Հրեական համալսարանի տվյալներով աշխարհում կա 13,8 միլիոն հրեա, նրանցից վեց միլիոնը բնակվում է Իսրայելում, 5,5 միլիոնը` ԱՄՆ-ում:
-
30.03.2013|
22:47
Վերջերս Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը զգուշացրել է Հայաստանին, որանհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը ԵՄ առաջարկած ազատ գոտու առևտրի մասին պայմանագրի հետ: Նա Արևելյան գործընկերության անդամ պետություններին առաջարկել է ընտրություն կատարել այդ երկուսի միջև:
-
30.03.2013|
13:18
Վրաստանի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել Ռուսաստանի կողմից Սև ծովում լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու անակնկալ որոշման առնչությամբ։
-
30.03.2013|
13:15
Չինաստանի Գիրին շրջանում գտնվող հանքահորում տեղի ունեցած պայթյունից 28 մարդ է մահացել։ Պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ փրկարարներին հաջողվել է փրկել 13 հանքափորների կյանքը։ Պաշտոնապես առայժմ չի հաղորդվում պայթյունի պատճառների մասին։ Տարվում է հետաքննություն։
-
30.03.2013|
13:11
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ անցնում է պատերազմական իրավիճակի։ Այս հայտարարությունն է՛լ ավելի է սրում Փհենյանի հարաբերությունները հարավային հարևանի և ԱՄՆ-ի հետ։ Հյուսիսային Կորեայի պետական քարոզչական միջոցները նշում են, որ այսուհետև ցանկացած սադրանք ստանալու է շատ խիստ պատասխան։
-
29.03.2013|
12:33
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական զորքերի դուրսբերումը Մալիից կսկսվի մեկ ամսից։ Նրա խոսքով՝ հուլիսին ֆրանսիացի զինվորների թիվն աֆրիկյան այդ պետությունում կրկնակի կկրճատվի՝ կազմելով մոտ 2 հազար։ Օլանդը հույս է հայտնել, որ տարվա վերջին նրանց թիվը կկազմի 1000, և զինվորները կգործեն ՄԱԿ-ի հովանու ներքո։
-
29.03.2013|
12:31
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ մարտական վիճակի են բերված հեռահար գործողության հրթիռները։ Դրանց նշանակետում Հարավային Կորեայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներն են։
-
29.03.2013|
12:23
Դամասկոսի համալսարանի 15 ուսանողներ մահացել են ականանետների հարվածների հետևանքով։ Սիրիական լրատվամիջոցները տեղի ունեցածի համար մեղադրում են ապստամբներին։ Հարձակումից ամենաշատը տուժել են ճարտարապետության ֆակուլտետը և ուսանողական ճաշարանը։ Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է, որ համալսարանի պատուհանները կոտրված են, իսկ հատակին արյուն է։