Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

ՊԻՆԴ ԿԱՑ, ՀԶՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՍԻՐՈՂՆԵՐԸ ՔԵԶ ՀԵՏ ԵՆ

ՊԻՆԴ ԿԱՑ, ՀԶՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՍԻՐՈՂՆԵՐԸ ՔԵԶ ՀԵՏ ԵՆ
27.01.2012 | 00:00

Այո՛, այո՛, «Վոլո՛դյա, հեռացի՛ր», ճիշտ այդպես, այդ տոնով, ոչ ավելի, ոչ պակաս, ընկերական խորհրդի կարգով, Ռուսաստանի փրկության գործին լծված Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տալիս Ռուսաստանի կործանման ջատագով, Ռուսաստանը թալանած բազմաթիվ հուդաներից մեկը` Բորիս Բերեզովսկին: Լոնդոնում հաջող տնավորված այդ մարդն ամեն օր դատարաններից դուրս չի գալիս` իր նման Ռուսաստանը հաջող թալանած ավազակների դեմ մի քանի միլիարդի հայցերի պահանջով:
«Դու կարող ես հեռանալ ցանկացած պայմանով: Քեզ հետ վերցրու այնքան, որքան կարող ես տանել»: Մեկը չկա հարցնի, այ ավազակ, քո արշինո՞վ ես չափում հայրենիքին նվիրված այդ ռուս մարդուն: Նա ո՞ւր պիտի գնա: Նրա նմանները մեռնում են իրենց հողի վրա, իսկ քեզ պես թալանչիները դեգերում են օտար ափերում: Այդ նույն նամակում ավազակն առաջարկում է Ռուսիո պատրիարքին` օգնել Պուտինին, որ ուշքի գա: «Նրան հասցրեք ժողովրդի խոսքը: Իսկ երբ Պուտինը լսի Ձեզ, նրա ձեռքից խաղաղ, իմաստուն կերպով, քրիստոնեավարի վերցրեք իշխանությունը և հանձնեք ժողովրդին»,- գրում է հուդան:
Այս անգամ թող ես հարցնեմ` երբ քո ապուպապ Հուդան մատնեց հրեա ժողովրդի ծոցից դուրս եկած Աստծո որդուն Սինագոգի տերերին, դու նրանցից ո՞րն ես: Հավանաբար, երկուսի տիպերն էլ քո մեջ խտացված են: Քո մեջ խտացված ատելություն կա այն ամենի հանդեպ, ինչ ռուսական է: Քո մտածելակերպը հաստատում է այն, ինչը հաճախ եմ ասել:
Քո տիպի հուդաները ստեղծեցին ԽՍՀՄ-ը: Բայց երբ չկարողացան ծառայեցնել իրենց շահերին, կործանեցին այն: Եզրակացությունն այստեղ մեկն է` Ստալինը ճիշտ էր: ԽՍՀՄ-ի կործանումից հետո դուք մի լավ թալանեցիք Ռուսաստանը, և երբ հայտնվեց մեկը, որի անունն է Պուտին, և կանգնեց ավազակներիդ ճանապարհին, նրա նկատմամբ լցվեցիք անսահման ատելությամբ: Այդ ատելությունը չի փրկի ձեզ, բայց Ռուսաստանը դրանից էլ ավելի կհզորանա: Իսկ դրա համար Պուտինին հարկավոր է ստալինյան շեշտադրում միայն դրական իմաստով. լայն դեմոկրատիա, բայց հետևողական և դաժան վերաբերմունք Ռուսաստանը թալանողների նկատմամբ:
Գուցե ոմանք մտածեն, թե ինչու հայս կռիվ եմ տալիս Պուտինի համար: Անկեղծ ասած, ինձ համար մեկ է, թե ինչպիսին կլինի Ռուսաստանը` կարմիր, սպիտակ, կանաչ թե կապույտ, միայն թե նա լինի հզոր: Պուտինյան Ռուսաստանն այդ ճանապարհին է, այ թե ինչու Արևմուտքը բերեզովսկիների բերանով սկսել է պուտինահաչը:
Վերջում: Վոլո՛դյա (տարիքս թույլ է տալիս այդպես դիմել), պինդ կաց, հզոր Ռուսաստան սիրողները քեզ հետ են: Իսկ նրանք շատ են։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ