Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

«ՉԵ՛ՆՔ ՏԱ», ԱՍԵԼ ԵՆ ՆՐԱՆ

«ՉԵ՛ՆՔ ՏԱ», ԱՍԵԼ ԵՆ ՆՐԱՆ
31.01.2012 | 00:00

ԲՀԿ-ՀՀԿ «бой без правил»-ը մտնում է եզրափակիչ փուլ: ԲՀԿ-ին, որը մանիֆեստացիաներ էր ունեցել Արարատի մարզում` «օդային-փուչիկային-չգետնային» տարածքներում, օրերս ընտրագույնս պատին է դեմ տրվել ամենաբարձր մակարդակով. նրանից պահանջվել է` կամ խաղը պահել, կամ էլ իր նկատմամբ ևս կիրականացվի խաղի նույնատիպ կանոն (հիշենք, որ ԲՀԿ առաջնորդն անհարկի լիքը «откровения» է ունեցել Հովիկ Արգամիչի մարզում):
Մի խոսքով, ԲՀԿ մարմինն ու օրգանիզմը վերջին շրջանում, ի շարս այլ խնդիրների, կրկին զբաղված է «նույնով»` Հովիկ Աբրահամյանով, նրան մինիմում` ԱԺ նախագահ, մաքսիմում` վարչապետ դարձնելու խոստումը Սերժ Սարգսյանից պոկելու սուրբ և հրատապ գործով:
«Նե՛տ», հստակ հասկացրել են հատուկ չհասկացողներին: Ռուսաստանից վերադառնալու արդյունքում և շատ պարզ «տեքստով»:
Որպես արագ արձագանք և հետևանք` ՀՀԿ շտաբի ղեկավար Հովհաննեսը` բանակի քսանամյակի օրը հույժ օպերատիվ հարցա-զրույց է տվել: Ո՜չ բանակի քսանամյակի և հայոց ձեռքբերումների, այլ իր հանապազօր ու խելք չպահանջող մտորումների մասին, որոնք սփռել է ի ծայրս աշխարհի, ենթագիտակցական «հաթաթաներ» տալով առ այն, որ համամասնական ցուցակը պետք է «փոխվի», որ ինքը «չլինի» չորրորդ տեղում (թե չէ, մարդ ես, մեկ էլ տեսար գնաց` ԲՀԿ-ում «չորրորդ տեղը» դարձավ), որ ՀՀԿ-ում լիքը դավաճաններ կան, որ «կարող» է պատահի ՀՀԿ-ն առանց իրեն ձայներ չստանա (ինչպես ասել է նրա հարազատներից մեկը` «ճշտով», կարող է ՀՀԿ-ն հինգերորդ տեղը գրավել), որ ինքն ընդամենը երեք տեղակալ ունի (՞), և այդպե՜ս շարունակ:
Հովհաննեսը դա արել է, որպեսզի «դիվիդիներ», «ակումուլյատորներ», «տելեվիզորներ» շահի ու դառնա «տելեվիզորի տղա», այլապես ժամանակ չկա և այսօր-վաղը մեկընդմիշտ կարող է իր ցանկալի ու հարազատ Կոլյայիչը գնա «նախագահ ջանի» մոտ, և ինչպես միշտ է եղել, ևս մեկ անգամ ասի` դու որոշիր, թագավոր ջան, ոնց կասես` թագավոր ջան, «ընենց» էլ կըլնի, ես հո եսիմ ո՞վ չեմ` դուրս գամ երկրի «նախագահ ջանի» դեմ, թագավոր ջան:
Մանավանդ որ, ուրբաթ օրը տեղի ունեցած կոալիցիոն հանդիպումից ժամեր անց արդեն իսկ ՀՀԿ-ն «հինգերորդ» տեղից «հասել» էր առաջին տեղը` ԲՀԿ ներկայացուցիչ, ստվերային խոսնակ Վարդան Բոստանջյանի «ձեռքերով»:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Հովհաննեսի մոտ բուռն «ցավ» է առաջացել նաև այդ «откровения»-ից: Այժմ արդեն մարտի մեջ են մատյան գնդերն ու հարբած փղերը:
Ներվայիններին խնդրում ենք` չլքել դահլիճը: Այսօր-վաղը ԲՀԿ սույն բազարը կավարտվի: Լրիվ կանխատեսելի արդյունքներով:
Տե՛ս ԲՀԿ բոլոր մնացած արդյունքները:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ