ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՉԵՄԲԵՌԼԵՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿ-ԻՆ, ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ

ՉԵՄԲԵՌԼԵՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿ-ԻՆ, ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ
27.01.2012 | 00:00

Այնքա՜ն խոսվեց Ֆրանսիայի սենատի որոշումից ու Սոչիի հանդիպումից, որ «քարերն» իսկ սկսեցին աղաղակել: Խոսվեց, ինչպես հատուկ է հայոց մենթալ պլանին, կա՛մ անհարկի էյֆորիայով, կա՛մ ներքին չկամության թաքնված բալանսով:
Կա՞ այս գեն-կոդում գեթ մեկ հարց, որի շուրջ տեսակը միակարծիք լինի ու հաջողեցնի իր ազգային մարմինը մեկտեղել:
Երբե՛ք:

ՊՐԵԱՄԲՈՒԼԱ
Սենատի որոշումը դիտվեց ֆաս-անֆաս բոլոր ռակուրսներից: Բացի կարևորից: Գեոյից, քաղաքականից և բարոյականից զատ, չնկատեցինք` հորզոնականին զուգահեռ ինչ ուղղահայաց կարմա էր բացվում:
Ասել է` վաղ թե ուշ 1915-ին թափված այդ արյունը խոսելու ու խոսելու է, ինչպես խոսում է ցանկացած արյուն, որովհետև խոսում է Կայենից սպանված Աբելի արյունը: Ողջ տիեզերքում: ՈՒ «Ֆղանսն» էդ վիբրացիայի մեջ է պարզապես: Իսկ մենք պետք է էստեղից բռնենք, որովհետև մարդկային բանականությունը և տիեզերականը լրիվ տարբեր են իրարից, ու հնարավոր է, որ Սարկոզին, իրոք, միջազգային «сообщество»-ի անունից անկյուն քշեց Թուրքիային, այնուհանդերձ, տիեզերական նշանն այլ էր. պետք է ճանաչել այդ հաշվարկը, սեփականը կառուցել դրա վրա, ու պատկերացրեք, չի բացառվում, որ այդ դեպքում իսկապես թե՛ Գերմանիան, թե՛ Իսպանիան և, վերջապես, «վերադարձող» («hi», միստր Օբամա, ասում եք` ԱՄՆ-ը կրկին դառնում է գերտերություն ու վերադառնո՞ւմ` ընկնելու աշխարհի տանջահար-հալածված ջանի՞ն) Ամերիկան նույնպես ստիպված լինեն ցեղասպանության հարյուրամյակի շեմին խոսող արյան արձանագրումներ կատարել:
Նկատեցի՞ք` Թուրքիան հույս ուներ, որ ԱՄՆ-ը ձեն կհանի ու չի թողնի, որ «Ֆղանսը» նման քայլի գնա: Հը՜ը՜: ԱՄՆ-ը լուռ «ադաբրայմսեց»: Ռուսաստանն իր գիրկը կանչեց փիսոյաժպիտ յոլդաշին: Դավութօղլուն, առաջին հայացքից, թվում է, գնացել էր հեկեկալու Ռուսիո գրկում: Մեծ քաղաքականության տեսանկյունից, սակայն, Դավութի որդի-օղլին, ենթակա ուղղահայաց կապին, գնաց ու մեր խիստ հայրենակից Լավրովի կողքին կանգնեց, փիսոյաձայն ու լալահառաչ բոլորիս նման արտաբերեց` «Մեղսի, Ֆղա՛նս»:
Այն է` ստորագրեց հայտարարություն, որով Լավրովի հետ ձեն ձենի գովեց Սոչիի հանդիպումը. «Կողմերը հաստատել են, որ խաղաղ կարգավորման գործընթացին լրացուցիչ թափ է հաղորդել 2012-ի հունվարի 23-ին` ԼՂ վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը»: Իսկ 23-ի հայտարարությունն ամրագրել է, որ ԵԱՀԿ-ն է միակ պատվարը ղարաբաղյան հարցի լուծման. ԵԱՀԿ-ն դա նաև «Ֆղանսն» է, չէ՞, և ուրեմն, իրականում ու փաստորեն, մեր Թուրքիան այնքան էլ կռիվ չունի «Ֆղանսի» հետ, և նրան հաթաթա տալով «просто» իր մունդիրն է պահում: Բա՜:
Կռիվ ունեն մերոնք: Ո՛չ «Ֆղանսի», այլ հայը հայի դեմ: Ինչպես միշտ: Ցավալիորեն և օրինաչափորեն:
Խոսքը որոշ կայքերի «էնիք» սրտի չմխիթարվածության մասին է: Չէ՛, ընդունված օրինագծի և շնորհակալ ողջ հայ աշխարհի ֆոնին Սարկոզիի և Կառլայի «տկլոր» նկարի մասին չէ: YouTube-ում տեղ գտած սատանիստական-«մասոնական» նշանով Սարկոզիի նկարի մասին է խոսքը, որն ուղեկցում էր օրինագծի մասին պատմող «տեղեկությանը»: Ասում են` սիրտը (կայքը) ավելցածից է խոսում:
Սա ֆիքսում ենք որպես ուղղահայաց կապի ու կամքի արտահայտություն: Էլ չենք ասում ազատ խոսքի արտահայտության մասին, նույն դիտանկյունից էլ արձանագրում. մեզ ի՞նչ, թե Սարկոզին որ օթյակում ինչ է անում, նա այս պահին սպասարկում է մեր շահը, պը՛րծ, ինչո՞ւ մատնել սեփական անբավարարվածությունը, մանավանդ որ ոչնչով մխիթարել չենք կարող:
Ասում ու անցնում ենք առաջ: Հիմա էլ`
«ԿԱՍԿԱԾՈՂ ԵՆՔ ՄԱՆ ԳԱԼԻՍ»
Փաստորեն, Թուրքիայի հետ Ռուսաստանն էլ ասաց «վի՜վա՛, լա Ֆղանս»` նույն հայտարարության «կոնծեքստում»: Որովհետև ավելի լավ է մի Ֆրանսիա, քան մի ամբողջ, անգլոսաքսոնն էլ գումարած, Եվրոպական Միություն (գաղտնիք չէ, որ ԵՄ-ն ցանկանում էր ղարաբաղյան փաթեթը վերցնել իր ձեռքը, Էշթոնն էլ ցանկանում էր ինքը լինել եռակողմ հանդիպման «մաման», Սերժը, իմա` Հայաստանը, չհամաձայնեց. բա Ռուսաստանը չասի՞ «վի՜վա՜…»):
Պարզ է, չէ՞, որ ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Ալիևը չէին կարող շատ ջղայնացնել քուրմ Քիսինջերին (նկատո՞ւմ եք` տկլոր Սարկոզիին ու Կառլային մոռացել, հիմա էլ Ղարաբաղի խնդիրն ենք «քընընում»). Մուբարաքի ճակատագիրը նրանց բաց աչքերի առջև է:
Այսպիսով, ի՞նչ կատարվեց Սոչիում: Չհաշված Լավրովի հայտարարությունը մաքսիմալիզմի մասին` ուրիչ ոչինչ:
Հիշենք` միջազգային փորձագետները չեն բացառում ղարաբաղյան «գետնին» վրա պատերազմի հնարավորությունը. ըստ նրանց` դա պրոյեկտում է ռուսական տեսլականում, որպես «բազարի բուն», որպես տարածաշրջանը սեփական «չադա» պահելու հնարավորություն:
Հիշենք նաև` Լավրովն ասել էր` եթե Ղարաբաղում պատերազմ լինի, մենք «խառնվող ենք»։ Ինչպես վրաց-օսականի ժամանա՞կ:
Քիսինջերից և Սոչիից հետո Լավրովն ասաց` «Кто этот потерпевший, откудa он взялся?», ի՜նչ պատերազմ, ինչ տեսլական. խաղաղություն, միայն խաղաղություն, ո՜չ մի մաքսիմալիզմ:
ՈՒ թե ուզում եք իմանալ, ապա Սոչիի մեծագույն ձեռքբերումը Լավրովի հենց այս խոսքերն են: Այն է` Ռուսաստանը պատերազմ չի ցանկանում (հասկանալի է, որ այս միտքը Լավրովը փաթեթավորել էր կողմերի «մոտեցմամբ», բնականաբար` ադրբեջանական կողմի, որովհետև Հայաստանը մաքսիմալ ոչինչ չի ուզում. ուզում է այն, ինչ այսօր կա` անկախ Ղարաբաղ:
Ռուսաստանի կառուցողական այս մոտեցումը, ըստ ամենայնի, այո, պայմանավորված է օրերս Ռուսաստան այցելած Քիսինջերով, որով շատ հիացած է Պուտինը: Նրա հետ, ըստ ամենայնի, տեղի ունեցած «բազարով»: Պարոն Քիսինջերը, հիշենք, Ռուսաստան գալուց առաջ, ոչ մեկ, ոչ երկու, ասել էր` Իրանից հետո պետք է շարքից հանել-ոչնչացնել Ռուսաստանն ու Չինաստանը, հետո լուծել ողջ աշխարհի հարցը («hi». «վերադարձող» Ամերիկա և նախընտրական Օբամա):
Դատելով Ռուսիո զարգացումներից, նախընտրական Պուտինը, ընտրվելու դիմաց, «խելոքանալու», «мочить»-ից ձեռ քաշելու պարտավորություն է ստանձնել: Փաթեթով: Գումարած Վրաստան, որի հաշվով ասել էր, թե Գյումրվա ռազմաբազայով «ուղիղ կապ» է հաստատելու Իրանի ռմբակոծման դեպքում:
Մենք, իհարկե, կարծում ենք, որ Ռուսաստանն իր «մույս» մաքսիմալիզմից էլ է հեռացել. խոսքը 41 մեծամասնականից հրաժարվելու մասին է` միստր Ծառուկյանի ձեռքերով հրահրված: Սակայն այսօր ներքաղաքականը մեր ամպլուայում չէ, առայժմ արտքաղաքականի և
«ՄԵՂՍԱԿԻՑՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Եվ ուրեմն` Դավութօղլուից, Ռուսաստանից, ի աշխարհս սփյուռ, ինչպես նաև Հայաստանում «ի բնակեցեալ» հայ որդիների շարքում կանգնեց նաև ԲՀԿ առաջնորդը:
ՈՒ նա «ամենամեղսակիրն» է քիչ հետո դիտարկվելիք «շարքում» (երկրորդ նախագահը, առաջին նախագահը, դե լավ, Օսկանյանն էլ): Շա՜տ «մեղսակիրը»:
Զի վերը նշվածներից միակն էր, որ ասաց` «մեղսի, Ֆղանս» (բա գիտեի՞ք` գնալու հասնելու ենք Համոյի՜ն, Բանգլադե՞շ կամ Արարա՞տ` ցեմենտի գործարան, հը՛ը): Կարծում ենք` Սարկոզին շատ զգացված կլինի այդ շնորհակալությունից` զգացմունքային, նույնիսկ խենթ տղա է, մեկ էլ տեսար` նույնքան օդիոզ Բատկայի հանգույն մի 12 հազար հայ ուղարկեց Հայաստան` ԲՀԿ-ի օգտին քվեարկելու (ասա, ա՛յ Բատկա, քո խելքն էլ ոնց որ էն չի. էս «նանո», «սվիստ» դարում սամալյոտի միսը ո՞րս է, որ «դնես» հայերին ինքնաթիռ, ուղարկես Հայաստան. հրեն, ձեր դեսպանությունում կազմակերպեք, է՛լի, ԲՀԿ աջակցությունը. հա՛մ դեսպանն է ձերը, հա՛մ էլ դեսպանությունը, պահո՜, խառնել ենք. Անդրանիկ Մանուկյանը ՈՒկրաինայի դեսպանն է. էս էլ քեզ` 12 hազար ընտրող): Վերջը` ԲՀԿ առաջնորդը քաղաքական գործչին հարիր պահվածք է որդեգրել:
Գանք` «կիսահղիներին»: Սա Օսկանյանն է: Ինքն էն է, որ գիշերները թաքուն երազում էր բանակցել Թուրքիո հետ, իր օրոք նաև հանձնաժողով էր ստեղծվել, փակ-գաղտնի բանակցություններ էին գնում, բայց պաշտոնաթող արվելուց հետո ասաց` արձանագրությունները «քըխ» են, զի փակվում է դուռը: Համ էլ` ճանաչման ու քրեականացման լավն էն է, երբ բոլորը ճանաչեն:
Էս հլը ոչինչ: Առաջին նախագահն ու իր թիմն ընդհանրապես «օդիոզ» էին: Այն, որ ինչպես միշտ, նրանք մեծ ախորժակով խժռում են իրենց «դետիշչաներին» (հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը հենց նրանց հոգեզավակն էր, «ցեղասպանությունը, որպես երկրի ոչ մի առաջնահերթություն» կարգախոսով), նորություն չէ, նորությունը «հասնել ու անցնել Օսկանյանից» կարգախոսն է:
Օսկանյանի «դետիշչա» Վլադիմիր ՈՒլյանովը, օ՜յ, ներեցե՜ք, խառնեցինք, Վլադիմիր Կարապետյանը «օդիոզ» մի այնպիսի կասկադ է վերջերս ցուցանում, որ ափ ի բերան ես մնում. արդեն իսկ մեկնարկած խորհրդարանական ընտրությունների մասին ասաց` պայքարում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու համար (հերթականից հետո՞), էն օրն էլ թե` սենատի որոշումը ոչ մի ցեղասպանության «մոմենտ» էլ չի. Ֆրանսիան ցեղասպանությունը ճանաչել է տասը տարի առաջ (Վանոն կասեր` երկոտանու ո՞ր տեսակը պետք է լինել այդքան «ընդդիմադիրոտական» լինելու համար):
Չմոռանանք նաև, որ անցնող չորս տարիների ընթացքում իրենց ողջ միտինգային տրամաբանությունը կառուցել էին «Ղարաբաղը հրես` էսօր, մի ժամից ծախում են» բումերանգի վրա:
Հիմա ժամանակ չունենք ժիր ու սիրուն պարոն Վլադիմիրի համար «թիթեռ» նկարելու, ծաղիկներ սիրել տալու և լիկբեզ անցկացնելու, թե տարածաշրջանի զարգացումների ֆոնին միջազգային առումով ինչ էին նշանակում սենատի որոշումը և Սոչիի հանդիպումը, բայց մեկ բան արձանագրել «պարտավոր» ենք:
Գոնե այս պահին և առայժմ աշխարհաքաղաքական վերադասավորություններն ի շահ Հայաստանի, հետևաբար` նրա նախագահի ու ժողովրդի են:
Որքան էլ ինչ-որ մեկը Գյուլին չցանկանա տեսնել: Որքան էլ ինչ-որ մեկը Ռուսաստանին այնքան պաչի-դնի գլխին, որ միտինգի մասնակիցներին ասի` ոտնաթաթերի վրա քայլել Ռուսիո դեսպանատան կողքով, նրա անդորրը չխանգարելու համար: Որքան էլ «մույսի» թողած «պլանկան», որից ցածր, իր խոստովանությամբ, հնարավոր չէր իջնել, հայն ու Հայաստանը կան, ապրում են, որովհետև «չեն ուզում մեռնել»:
Ինչպես կասեր «մեկ ուրիշը»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ