Էդպես էլ երևում էր, որ հերթական անգամ Հովիկ Աբրահամյանն առաջ էր ընկել և ցանկացել էր ցույց տալ, թե ինքն է կարևոր հրովարտակումներն անողը: Ինչպես պատահեց համաներման դեպքում: Ինչպես պատահեց ընտրությունների օրվա դեպքում: Առաջ ընկնելով ՀՀԿ գործադիր մարմնից, նախագահից, նա հերթական անգամ հայտարարեց ՀՀԿ համագումարի օրը:
ՈՒ ինչպես միշտ, նրա ասածներն այս անգամ ևս սրբագրվեցին: Կարծում ենք, ավելին` համոզված ենք, որ ոչ մի ԿԸՀ-ի, ցուցակի հարց էլ չկա, պարզապես պետք էր հերթական անգամ հասկացնել, որ չի կարելի առաջ ընկնել:
Այդ իսկ պատճառով էլ ՀՀԿ ԳՄ-ն որոշել է, որ համագումարը ոչ թե 17-ին, այլ 10-ին է լինելու, ցուցանելու, որ շտաբի պետը ոչ թե ԳՄ-ի վերևում, այլ ներքո է:
Ինչ վերաբերում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկված հաջորդ կարևոր` մեծամասնականների «տեղաբաշխման» հարցին, ապա ծերակույտը քննարկել է ապագա «շարժման» ուղղությունները. յոթ` ԲՀԿ-ականների դեմ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը թեկնածուներ չեն դնելու, չորսում (մինչ այդ երեք էր) կպայքարեն «զմիմյանս», երկու-երեք մեծամասնականի դեպքում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն թեկնածու չեն դնի ՕԵԿ-ի դեմ, երկու-երեքում «կզմիմյանսվեն»: 23-ում կդնի ՀՀԿ-ն` առանց ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի:
Մնացածը «կյուրացնեն» անկախները:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ