ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԽԱՂՈ՜ՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԵՎ` ԱԶԱՐՏՈ՛Վ

ԽԱՂՈ՜ՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԵՎ` ԱԶԱՐՏՈ՛Վ
23.03.2012 | 00:00

Ավարտվեց նախընտրական ամենակրքոտ փուլը: Ասենք ազնվորեն` չհիասթափվեցինք: Ամեն քայլափոխի «թեմա» կա:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ. ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕԵԿ
Թվում էր, ԲՀԿ չաղ-ուրախ-բախտավոր համագումարը եզրափակեց սույն կրքոտ փուլը` ՄՀՀ-ում հրավիրելով իր հույժ ընդդիմադիր համագումարը:
Պարզվեց` էդպես չէ: Վերջին խոսքը Սերժինն ու ՕԵԿ-ինն են. նրանք «ջոկեր» շրխկացրին ՄՀՀ-ի «խաղասեղանին»:
Այն, թե որքան սինխրոն են խաղում Սերժն ու Արթուրը միմյանց հետ վերջին շրջանում, ավելորդ է հիշեցնել: Ընդ որում, նկատի չունենք հանգամանքը, որ այդ օրն Արթուր Բաղդասարյանը ևս մեկ անգամ հարկ համարեց արձանագրել. ինչի տակ ինքն ստորագրել է, տղամարդորեն տեր է. 13-ին ՕԵԿ-ը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը և խաղեր չի տալու` «դասին, պասին, Ռոբի մասին» կոնֆիգուրացիայով:
Ոչ էլ նկատի ունենք հանգամանքը, որ այդ օրը Սերժն էլ իր հերթին մեսիջ ուղարկեց ի ծագս աշխարհի, որ «ՕԵԿ-ը վստահելի գործընկեր է, և նրա հետ կարելի է հաղթահարել բազում դժվարություններ»: Քաղաքականներից, եթե թարգմանենք սույն «ուղերձը», ապա նշանակում է, որ ՕԵԿ-ի շանսերը թե՛ մեծամասնական, թե՛ «փոքրամասնական» ընտրակարգերում անչափ բարձր են:
Նկատի ունենք այլ բան. ՕԵԿ-ը, փաստորեն, լվաց ԲՀԿ չաղ-ուրախ բախտավորությունը` ՄՀՀ-ի (հը՛-հը՛-հը՜) մեծ դահլիճը ԲՀԿ-ի համագումարից «без пяти минут» լցնելով յուր էլեկտորատով, ավելին` զգայական այնպիսի մի նոմինացիա-«Քոչարիով», որ անմիջապես մոռացանք թե՛ ԲՀԿ փուչիկները, թե՛ «հոտնկայս» ծափերը, թե դեպ «պոդիում»` «մուզիկայի» ներքո «կաստինգի» գնացող Ծառուկյանին:
Նկատի ունենք Սերժի «ответ»-ը` «դասը» կարդացած (ասել էր, չէ՞, Գագոն` կարդացել եմ, նախագահ ջան, էդ Օսկանյանի ելույթը, բայց ընդդիմադիր մտքեր չեմ գտել էնտեղ), «վերջին դասին» եկած ԲՀԿ-ին:
Այսպիսով, Մոսկվայից, Պուտինի ու Մեդվեդևի հետ ճաշից հետո, ուղիղ «Զվարթնոցից» ՕԵԿ-ի ծննդյան 15-ամյակին մասնակցելու եկած Սերժ Սարգսյանն այն նույն տեղից, որտեղից կոալիցիոներ Օսկանյանը ոչ լեգիտիմ մտքեր էր հայտնել (փոխանակ բարոյական գտնվեր ու ընդամենն ասեր` ԲՀԿ-ն դուրս է գալիս կոալիցիայից և գնում է ինքնուրույն կերտելու Օսկանյանի ու Քոչարյանի երազած Հայաստանը), նույն «սիմվոլիկ» կետից Սերժն ասաց. «ՕԵԿ-ը կարողացավ ցույց տալ, որ քաղաքականությունը բարոյականություն է։ Իսկ բարոյականությունը մշտական որակ է. հնարավոր չէ երկուշաբթի բարոյական լինել, երեքշաբթի` անբարո»:

ԵՐԵՔՇԱԲԹԻ. «ԱՆԲԱՐՈ՞» ԲՀԿ
Լինենք անկեղծ ու ասենք` առաջին հայացքից թվում էր, թե ԲՀԿ-ի համամասնական ցուցակն ավելի «ադեկվատ» է, քան ՀՀԿ-ինը: Սակայն իր խորքում ԲՀԿ-ի ցուցակն անչափ դաժան ու ահավոր է: Ամենադաժանը` բոլոր ցուցակներից:
«Հալածյալ» ԲՀԿ-ն (իրականում` «հալածյալ» Գագիկ Ծառուկյանը. սապոգավոր Հմայակի «ինքնազոհիչ» գնահատականներն են. հա, ի դեպ, մեկ էլ ու չպարզվի՞ ՌԴ դեսպանից ԲՀԿ-ին որդեգրած, մի հարյուր կուսակցություն փոխած, խիստ ու հույժ անկախ մտածողություն ունեցող Հմայակը` յուր «սապոգով», Սերժի մարդն է, որովհետև, ինչպես Վարդան Բոստանջյանը, նա ևս սկսել է գովել Սերժին. մի հարց էլ` սույն «սապոգավորին». ասում են` ԲՀԿ-ն Քոչարյանի կուսակցությունն է, իսկ հոկտեմբերի 27-ը կարծես տեղի է ունեցել Քոչարյանի օրոք, մարտի մեկն էլ` Օսկանյանի «օրոք», ինչպես է համադրելու Հմայակը յուր սապոգները այս ամենի հետ. չէ՞ որ առայսօր, ի տարբերություն Վիկտոր Դալլաքյանի, ինքն իրեն համարում է 27-ի պահանջատեր, Կարեն, Ստեփան Դեմիրճյանների մեծ մտերիմ), պարզվում է, լավ էլ վրեժխնդիրն է, ճիշտ այնպես, ինչպես իր «նախահայրը` ԲՀԿ-ի ստեղծողն» է վրիժառու:
Այսպիսով, ՄԱԿ-ի Գուգոյից «լիբերալ» անվանված ԲՀԿ-ի լիբերալոտության մասով. նրանց ցուցակում, այո, չկա Վարդան Բոստանջյանը, ինչն էլ բոլոր լրագրողների (բոլոր, կրկնում եմ` դիմադիր-ընդդիմադիր, ԲՀԿ-ի հետ խաղացող-չխաղացող) ափսոսանքն ու զարմանքն է առաջացրել, որովհետև մարդը, իսկապես, ամենաբաց, ամենաակտիվ, ամենաաշխատող պատգամավորն է եղել հինգ տարիներին, շահել-պահել է ԲՀԿ-ի տնտեսական բլոկը` երկրի առաջին ներկայացուցչական մարմնում, ԲՀԿ-ին զգեցնելով այլ զգեստ, քան են ինտրիգները:
ԲՀԿ-ն էլ, հազար մակարդակով, ասել է, որ իրենց մոտ անձնական կարծիք գոյություն ունի: Պարոն Արսենյան, Ձեզ հետ ենք խոսում. և ուրեմն, պարոն Արսենյան, լիբերալ ԲՀԿ-ն կարծիք հայտնելու համար Վարդան Բոստանջյանին չի ներառել համամասնական ցուցակում, որովհետև, հասկանում եք, նա ասել է, որ ԲՀԿ-ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ասել է այն, ինչի տակ տղամարդորեն ստորագրել է Ծառուկյան Գագիկը:
Հիմա հարց. Բոստանջյանին ցուցակից հանելով` Ծառուկյան Գագիկն ինքն իրե՞ն է ցուցակից հանում, թե՞ իր ստորագրությունը: Բայց միամիտ մարդ չկա. Բոստանջյանին ոչ այնքան Սերժի, որքան Օսկանյանի մասին արած հայտարարության համար են հանել ցուցակից:
Հիմա հաջորդ տրամաբանական հարցը. ԲՀԿ-ն Օսկանյանի՞, թե՞ ում կուսակցությունն է:
Հաջորդիվ. դաժան են վարվել նաև Անդրանիկ Թևանյանի և Երվանդ Բոզոյանի «մասով»: Անկախ ամեն ինչից, այս մարդիկ վիզ դրած, լուրջ թշնամիներ վաստակելով` պաշտպանել են ԲՀԿ-ի ամեն ինչը, շատ հաճախ էլ` «անպաշտպանելին» (վատ բառ չօգտագործեմ)` իրենց հեղինակության հաշվին:
Այսօր շատ սիրուն նրանց ասացին` ո՜չ:
Մեկ այլ հարց էլ կա. ինչո՞ւ նույն Օսկանյանը և նրա հետևից երևացող «ականջները» չպաշտպանեցին էս տղերքին. նրանց տված օգո՞ւտն էր շատ` ԲՀԿ-ին, թե՞ Օսկանյանի ու Գուրգեն Արսենյանի:
Էլ չենք խոսում պատճառահետևանքային մնացած «կապերի» մասին. եզրափակում ենք այս բլոկը, ասելով. ինչպիսի վերաբերմունք կար սեփական ստորագրության ու Հուշագրի նկատմամբ, այնպիսին կա ամեն ինչի ու ամենքի նկատմամբ:
ԲՀԿ-ում:
Պարզապես, ամենքին` իրենց տեղում ու իրենց ժամանակին:

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ. ԲՀԿ-Ո՞Տ, ԹԵ՞ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՏ ՀԱԿ
Այն, որ տիկին Մանուշակը գարնան գալուն պես պետք է բացվեր նախագահականում, ոչ մեկի համար էլ զարմանալի չէր. Սաթիկի միջոցով (վերջինիս գիտեք` «օսոբո պրիբլիժոննի կ իմպերատորու») հենց Մանուշակն էր` պարտեզում բացված, բուֆերել իշխանություն-ընդդիմություն, այդ թվում և` միտինգներ կապը մշտապես: Այնպես որ, նոր ոչինչ չկա այս մեծ ու լուսավոր աշխարհում (մանավանդ որ ժամանակին նույն Մանուշակին էր Լֆիկը փոխանցում ՀՀՇ-ի շենքի «արենդայի» գումարը):
ԲՀԿ-ոտության մասով էլ ՀԱԿ-ը մեծամասնականներ է առաջադրել, փող Ծառուկյանն ու Քոչարյանն այս ընտրություններում չեն խնայելու, ափսոս, որ 41-ում էլ ՀԱԿ-ը թեկնածու չդրեց: Իսկ թե իսկապե՞ս կկարողանա հանուն ԲՀԿ-ի ջարդել ՀՀԿ-ի էլեկտորատը, կասկածում ենք, որովհետև, կներեք` ի՞նչ է նշանակում «ինքնառաջադրում» (ՀԱԿ-ի մեծամասնականները հիմնականում ինքնառաջադրվել են). բա որ ընտրողի սիրտն էլ կասկած ընկնի, ինչպես մերն է «ընկել»` ԲՀԿ-ի մոմենտո՞վ:
Բա չե՞ն հարցնի` էս ի՜նչ եք անում, տղերք, էս ինչի՞ տեղ եք ժողովրդին դրել, տղե՛րք:

ՀԻՆԳՇԱԲԹԻ. ԼՈՂԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՇՆԱԿՆԵՐ
Դաշնակների հարցը հաստատ լուրջ է: «Կասկածող» կա: Ե՛ս: Որ նրանք էս անգամ կկարողանան.
ա) նստել ոզնու վրա,
բ) ոզնուն նստած դառնալ լողի չեմպիոն,
գ) լողի չեմպիոն ըլլալով` ընդդիմաբար մտնել պառլամենտ:
Որքան էլ ինքը` ընկեր Հրանտը, հանուն «դաշնակչութան», մեծ «զոհողուչունների» գնով ահագին նստեց Սերժ Սարգսյանի առանձնասենյակում:

ՈՒՐԲԱԹ. ԹՔԱԾ-ԿՊՑՐԱԾ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ», «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ»
Սրանք «օրենքով» պետք է անցնեն: Տիկին Մարին կնեղանա: Wikileaks-ն էլ կսկսի «ափըռ-ցըփըռ» գրել` ով բռնեց ոտքերը, անհասկացող Պավլեն ինչ արեց, ով արտասանեց Հայաստանում Հալեպը, մանավանդ որ Սիրիայի հարցը դեռ բաց է` «սոոբշեստվոյի» համար:
Չնայած որ Րաֆֆին անհույս է` մի ուրիշ «ձև»: «Ազատ դեմոկրատներն» էլ խիստ է նորելուկ:
Դարդ մի՛ արեք. կկիրառվի էն նույն տեխնոլոգիան, ինչ կիրառվեց 2007-ին:

ՇԱԲԱԹ. «ՄՈՍԿՎԻՉ» ՌՈԲ
Նախընտրական այս փուլն այնքան կրքոտ էր, որ երևացին ոչ միայն ոմանց ականջները, այլև անձամբ իրենք:
Այսպիսով. ի՞նչ ունի մոսկվաներում «կաստինգի» ելած երկրորդ նախագահը: Եվ ընդհանրապես. ի՞նչ ունի նա այս խաղում:
Ոչի՛նչ:
Մի Պուտին, էն էլ չի կարող ողջ ձայնով մեկ պաշտպանել նրան, որովհետև խաղը թույլ չի տալիս:
Բայց դա չի խանգարում, որ նորընտիր Վլադիմիր Պուտինը ուշի ուշով լսի, թե ինչ է «պատմում» իրեն Ռոբերտ Սեդրակիչը Հայաստանից (հետո՞ ինչ, որ Սերժ Սարգսյանը գիտի այդ մասին, հետո՞ ինչ, որ Սերժը բաց տեքստով մի քանի անգամ զգուշացրել է էստեղ-էնտեղ խոսողներին, իր ոսկորները լվացողներին` մի՛ բամբասեք, անիմաստ է, չի աշխատում):
Կխղճա՞ Պուտինը ու Սերժին կասի` դե նշանակիր, էլի: Վարչապետ: Քոչարյանին:
«Нет»: Պուտինը, ի տարբերություն Քոչարյանի, իդեա-ֆիքս չունի Հայաստանում նրան վարչապետ տեսնելու: Պուտինն ուզում է «просто» Սերժը «վախենա» Ռուսաստանից` «հետ-առաջ» քիչ անի: Ընդամենը:
Սերժի խելքն էլ հերիքում է` երբ հետ անի, երբ` առաջ:

ԿԻՐԱԿԻ. «ՏՅՈՄՆԻ» ՍԵՐԺ
Ասե՞նք` ինչ խաղաքարտեր ունի Սերժն այս խաղում, թե հենց այնպես էլ պարզ է:
Այո՛, Ռուսաստան։ Սա է Սերժի առաջին խաղաքարտը: Նա ունի «այնքան» ու ավելի Ռուսաստան, որքան Ռոբերտը:
Սերժն ունի «Արևմուտք»: Ռոբերտը «вообще» չունի:
Սերժն ունի «գրիչ»: Եվ նորից` «գրիչ», ու անվերջ` «գրիչ»: Ինչն ամեն ինչ է: Քոչարյանը չունի՜:
Սերժն ունի ՀՀԿ: ՈՒնի ԲՀԿ: Համենայն դեպս, ունի այնքան ԲՀԿ, որքան ունի Քոչարյանը (տե՛ս, թե ինչու է Հովհաննես Ա-ն «բազմել» ՀՀԿ երկրորդ «մայկայի վրա». «общак»-ը` խնամիական, զորավո՜ր է, վե՜ր` ամպերից էլ, աստղերից էլ):
Բա Սերժի դեմոկրատիա՜ն: Չէ` լուրջ: ՀՀԿ-ի ցուցակը մի կողմ դրեք, մենք նրան «օսոբի» ենք անդրադառնալու (հա, շատ «հիացած» չենք նրանով. հիբրիդ է` մի ուրիշ «ձևի»):
Բայց դե, Եվրոպային հեչ էլ չի հետաքրքրում` Շուշանը նախագահի մոտ ՀՀԿ «տոմսի» գնալիս` դրես-կոդո՞վ էր, թե՞ «պլեչիկ մայկայով» (պլեչիկն էլ հանգրվանել էր ժակետի կախ ընկած թևին):
Եվրոպային «ուշագրավում» է, որ բավականին զանազան-բազմազան է ՀՀԿ-ի ցուցակը. այնտեղ ընդգրկված են հասարակության բոլոր շերտերը, «զնաչիտ»` դեմոկրատիկ է:
Ավելին` ընթանում է կուսակցությունների խոշորացում, կլանվում են առ ոչինչ լուսանցքային ուժերը` դաշտը ազատելով բալաստից` նոր դեմքերի ներգրավման համար: Ինչը նույնպես խիստ դրական է:
Բա էն մեծամասնականները` իսկական ժողովրդավարության տոնավաճառ. ամեն ընտրատարածքում մի հազար ընտրվող. ընտրի՛ր, ում սիրտդ ուզում է` «նե ժալկո»:
Իսկ թե իրականում ինչ պարտիա է խաղարկում Սերժ Սարգսյանը իր և այլոց ցուցակներով` այդ խաղում, կանդրադառնանք «մայիսի 32-ին», իմ լավ բարեկամ բարոնի դեպ լուսին երրորդ թռիչքից հետո` ժամը վեցին:
Առավոտվա՞, թե՞ իրիկունվա վեցին:
Կմտածե՛նք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ