ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ժամանակն է, որ ունենանք միայն հայամետ իշխանություն՝ բալանսավորված արտաքին քաղաքականությամբ

Ժամանակն է, որ ունենանք միայն հայամետ իշխանություն՝ բալանսավորված արտաքին քաղաքականությամբ
03.06.2024 | 21:07

Կառավարության հանդեպ խոր անվստահությունը բավականին երկար ժամանակ հակադրվում էր նախկիների և ներկաների պայքարի իմիտացիայով։ Այս պահին վերջ է դրված այդ իմիտացիոն պայքարին, դեռ ավելին ապաքաղաքական, ապակուսակցական ու հոգևոր անձ է առաջադրված որպես կառավարության ղեկավարի հավակնորդ։

Բնական է, որ պետք է առաջանա հաջորդ հարցը․

«Ո՞րն է ճանապարհային քարտեզը»։

Հասկանալի է, որ այն գոյություն ունի, գուցե հրապարակման ենթակա չէ՞, այդ դեպքում այն պետք է փոխարինել այլ հարցով․

«Ո՞րն է ապագայի մեր տեսլականը»։

Իհարկե ընդհանրական ձևակերպումներ տրվել են, սակայն այս բոլոր ձևակերպումներում և ընդհանրապես, քաղաքական բաղադրիչը շատ թույլ է։

Իշխանափոխությունից մեկ տարի հետո ընտրություններ, այո՛, բայց ի՞նչ սահմանադրությամբ, ի՞նչ ընտրական օրենսգրքով, ո՞ր կառավարման մոդելով։

Տարիներ շարունակ իշխանություններին մեղադրել են

«մետ»-ությունների հարցում՝ ռուսամետներ, արևմտամետներ, ժամանակն է, որ ունենանք միայն հայամետ իշխանություն՝ բալանսավորված արտաքին քաղաքականությամբ։

Հետևաբար, հստակ մեսիջներ են պետք նաև միջազգային մեր գործընկերներին։

Արևմուտքին դեմոկրատական պրոցեսների առումով, ՌԴ-ին դարավոր բարեկամության առումով, բայց երբեք չմոռանալով հայկական շահի մասին, առաջնայինը դարձնելով հայինը և հայկականը։

Հետևաբար, անհրաժեշտ է ունենալ անալիտիկ կենտրոն, որի առկայությունը հնարավորություն կտա անընդհատ վերլուծության ենթարկել թե́ արտաքին, թե̒ ներքին ազդակները և շարժվելու դրանց համընթաց։

«Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար`

David Shahnazaryan

Դիտվել է՝ 2852

Մեկնաբանություններ