Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Փոխադարձ ագրեսիայի բարձր մակարդակ՝ հասարակության ներսում

Փոխադարձ ագրեսիայի բարձր մակարդակ՝ հասարակության ներսում
14.04.2024 | 14:06

Թյուրիմացություններից առավելագույնս խուսափելու համար պետք է ասել, որ հոգեբանորեն մենք բոլորս նույն սանրի կտավն ենք, իհարկե, թեթևակի վարիացիաներով։

Այդ հոգեբանության հիմնական գծերից մեկը ուրիշի շահն անտեսելն է, որը, իր մասշտաբներից կախված, կարող է բերել շատ լուրջ հետևանքների։
Բոլորիս աչքի առաջ է Արևմուտքի կողմից Ռուսաստանի շահն անտեսել-արհամարհելը, որի արդյունքը իրավիճակն է Ուկրաինայում։
Մենք այդ նույնը անում ենք մեկս մյուսի նկատմամբ ամեն քայլափոխի, որը հասարակության մեջ բերում է լարվածության և փոխադարձ ագրեսիայի բարձր մակարդակի։
Նման էգոիստական պահվածքի ծայրահեղ արտահայտությունը ոչ միայն ուրիշի շահը իրենը չհամարելն է, այլ ուրիշի վնասը իր օգուտը համարելն է։
Ասում են, չէ՞, մեր դարդերը քիչ էին, հարևանն էլ «Մերսեդես» առավ։
Ամենից ցավալին կարող է այն լինել, որ նման սկզբունքը դոմինանտ դառնա նաև աշխարհաքաղաքականության մեջ, ըստ որի, հարևանի ռեգրեսը կարող է համարժեք համարվել քո պրոգրեսին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ