ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Արցախ ազատագրած ազգից մի երկու տարում ո՞նց կարողացան գաստրոնոմիական աղբ կերտել

Արցախ ազատագրած ազգից մի երկու տարում ո՞նց կարողացան գաստրոնոմիական աղբ կերտել
12.03.2024 | 17:56

Գետեր, սարեր ու ծովեր անցանք, եկանք մի պղտոր, մի լոք տալու ջրափոսում խեղդվեցինք:

Եվ վասն ինչի՞, մի ստամոքս լցնելու, մի ավել, չաշխատած թիքա պոկելու, ու՝ հայդե, նիկոլի հետևից, կեցցե նիկոլը, մեզ կուշտ կկերակրի...

Կերա՞ք իմ հորը՝ կասեին մեր տատերը:

Ձեր դարդը Արցախը չէր, նույնիսկ Հայաստանը չէր, թե ուր կտաներ պատի ծակից ելած խելագարը:

Էլ չասեք՝ բազմադարյա, գիտուն ազգ ենք, թուրքից խելո՜ք ենք ու հայրենասեր:

Մեզ վրա նույնիսկ անեկդոտ են ստեղծել օտար ազգերը՝ հայը քնում-արթնանում, մտածում է, թե է՞լ ինչ ունի հանձնելու. թուրքը քնում-արթնանում է, մտածում, թե էսօր հայից ի՞նչ հող է խլելու, ո՞ր համեղ պատառը:

Վայ մեզ ու մեր օրին:

Ռուսն էլ կրակն է ընկել էս երկու շաշերի ձեռքին, ստիպված բռնում է երկրորդ շաշի կողմը, ով գոնե պատվասեր է, մտածում է, նոր խոսում: Քամակը բաց անպատիվ խելառին ո՞վ է սիրում:

Զարմանում եմ՝ Արցախ ազատագրած էն ֆիդային ազգից մի երկու տարում ո՞նց կարողացան գաստրոնոմիական աղբ կերտել, մենակ ուտելու մասին մտածող:

Մի քիչ թունդ ստացվեց. կներեն մտածող ու չլռող ընկերներս, ես էլ նույն ջրափոսում եմ հիմա, ինչ՝ երկիրն է, դրանից եմ դիվոտել...

Ինչ իր հետ է կատարվում՝ նույնը սինխրոն ինձ է պատահում, ի՛մ գլխին են բերում աջ ու ձախից, շնագայլեր են գռմռում շուրջս, ու՝ հակառակը. ինձ պատահածը՝ երկրի գլխին է գալիս:

Սա ի՞նչ երևույթ է, դեռ չեմ պարզել:

Ապշելու նման Հայեր՝ ենք ես ու երկիրս:

Ապշելու նման թուրքեր են մեզ պատուհասի բերողները:

Բայց խոստանում եմ էս ջրափոսից էլ դուրս գալ, հենց ես դուրս եկա՝ երկիրն ինձ հետ է, ինքն էլ է ցատկելու, ու վայ ձեր օր՝ մեզ պատուհասածներ, աղոթեք, որ բումերանգը թեթև լինի:

Ցավոք, էնքան ենք արդեն խրվել ճահճի մեջ, որ խոստանալն էլ քիչ է, պարան գցող է պետք, պարան գցո՜ղ չկա:

Համախմբվեք, հայեր:

Ճամփի վրա եմ, ճամփան էլ չգիտի, թե ուր եմ գնում. դարմանի՞, թե մի նոր դարդի:

Երկինքը դեռ ամպոտ է, լացելու պատրաստ, սարերին աջ ու ձախ՝ թշնամու դիտակետերն են, Իշխանասարն էլ անցա, հեռվից իր ցավող ձեռքով հաջող էր անում,

Ճիշտ՝ ինչպես հիմա իմ ձեռքն է ցավում...

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 8821

Մեկնաբանություններ