ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Արտատարածաշրջանային ուժերին դաշտ տրամադրելը չի կարող անվտանգություն ապահովել»

«Արտատարածաշրջանային ուժերին դաշտ տրամադրելը չի կարող անվտանգություն ապահովել»
09.03.2024 | 14:16

Էլի մի կեղծ տեղեկատվական թեզի մասին, թե Իրանը ողջունում կամ ընդունում է Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Հայաստանում։

168.am_ը Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ փորձել է հասկանալ՝ Իրանն ըմբռնումո՞վ է մոտենում Հայաստանի՝ Ֆրանսիայի հետ նոր որակի հարաբերություններին, մասնավորապես, ռազմական համագործակցությանը, ինչո՞ւ չէ՝ եվրոպական և արևմտյան այլ երկրների հետ: Ավելի ճիշտ՝ արդարացվա՞ծ է Երևանում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի համատեղ ասուլիսի ժամանակ Սուրեն Պապիկյանի վստահությունը, թե Իրանը հարգում է ՀՀ-ի՝ առանց տաբուների համագործակցությունը Ֆրանսիայի հետ:

«Այս հարցի պատասխանը կարելի է գտնել նախօրեին նախագահ Ռաիսիի և պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար գեներալ Աշթիանիի` Սուրեն Պապիկյանի հետ ունեցած հանդիպումների ժամանակ հնչած հստակ հայտարարություններում. Իրանը վերահաստատում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության և սահմանների փոփոխության անթույլատրելիության հարցում իր հաստատակամ դիրքորոշումը, բայց միևնույն ժամանակ գտնում է, որ արտատարածաշրջանային ուժերին դաշտ տրամադրելը չի կարող անվտանգություն ապահովել։ Ընդհակառակը` դա հակառակ էֆեկտն է ունենալու` տարածաշրջանը վերածելով արտատարածաշրջանային ուժերի մրցակցության դաշտի, որից տուժելու են բոլորը։ Կարծում եմ` այս հստակ հայտարարությունները խոսում են ձեր հարցի հետ կապված պաշտոնական Թեհրանի դիրքորոշման, մտահոգությունների և վերապահումների մասին»։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 6326

Մեկնաբանություններ