«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Կովկասի համար ռուս-թուրքական մրցակցությունն ակնհայտ է

Կովկասի համար ռուս-թուրքական մրցակցությունն ակնհայտ է
14.11.2023 | 06:55

Ռուս-թուրքական «դավադրության» մասին սպեկուլյացիաների ու դավադրության տեսությունների սիրահարները շատ են, սակայն ռացիոնալ դաշտում նրանց հիմնավորումները՝ թույլ։ Իրականում շատ պարզ սխեմա է գործում։

Կովկասի համար ռուս-թուրքական մրցակցությունն ակնհայտ է, եղել են բազմաթիվ պատերազմներ ու, ըստ երևույթին, էլի կլինեն։ Պատճառները նույնպես ակնհայտ են:

Անվտանգության խնդիրներ

Ռուսների համար թուրքերը վտանգ են ներկայացնում, քանի որ ունեն թյուրք ու մուսուլման բնակչություն, որոնց զգացմունքների վրա թուրքերը միշտ խաղացել են, իսկ թուրքերը ունեն քրդերի խնդիր, որոնց ձգտումները ռուսները նույնպես օգտագործել են ու, եթե պետք լինի, էլի կօգտագործեն։

Հիմա գանք նրանց հարաբերությունների երեք սխեմաներին։

1. Միմյանց հետ մրցակցում, անգամ պատերազմում են Կովկասին տիրապետելու համար։

2. Եթե որևիցե երրորդ կողմ է փորձում մուտք գործել Կովկաս, ասենք, ամերիկացիները կամ, ինչպես ժամանակին, անգլիացիները, ապա Ռուսաստանն ու Թուրքիան միավորվում են և գալիս ինչ-որ պայմանավորվածության։

3. Եթե երրորդ կողմը ուղղակիորեն չի ցանկանում ներթափանցել ռեգիոն, ապա միմյանց դեմ պայքարելու համար այդ երրորդ կողմերի աջակցությունից նրանցից ոչ մեկը չի հրաժարվում։

Պարզ սխեմաներ են, ու նույնը միշտ եղել է Դարդանելի հարցում։ Երբ Ռուսաստանն էր ցանկանում այն գրավել, Բրիտանիան աջակցում էր թուրքերին, որ Ռուսաստանը չմտնի Միջերկրական ծով, և հակառակը, երբ անգլիացիներն էին ցանկանում գրավել Ստամբուլը, ռուսներն էին աջակցում թուրքերին՝ նախընտրելով Դարդանելի թուրքական վերահսկողությունը բրիտանականից։

Սա է ողջ սխեման, և անիմաստ դավադրությունների տեսության մեջ պետք չի մտնել, ամեն ինչ առավել քան պարզ է։

Հիմա Հարավային Կովկասը կիսել են ու դիրքավորվում են, քանի որ երկուսն էլ Արևմուտքի հետ խնդիրներ ունեն, մնացածն ապագան ցույց կտա: Սակայն մեկ բան պարզ է՝ երբ աշխարհաքաղաքական հակառակորդներն անմիջական հարևան են դառնում, դա լավ ավարտ չի ունենում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2937

Մեկնաբանություններ